00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թոհուբոհ Ջրառատում. ինչու է շոշափվում Լևոն Երանոսյանի անունը, և ինչպես է տուժում համայնքը

© Sputnik / Asatur YesayantsЗдание поликлиники села Джрарат
Здание поликлиники села Джрарат - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Համայնքի պոլիկլինիկան, մեղմ ասած, բարվոք վիճակում չէ։ Գյուղի ղեկավարը փորձել է նոր շենք կառուցել, սակայն, ավագանու պնդմամբ, առանց իրենց համաձայնության է նման որոշում կայացվել։ Գյուղում տարօրինակ շշուկներ են պտտվում...

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի — Sputnik, Կարինե Հարությունյան. Ճռճռացող ու կիսախարխուլ աստիճան, կաթող տանիք, խոնավ սենյակներ, բարոյապես մաշված սարքավորումներ, սանիտարահիգիենիկ ոչ ակնահաճո «տեսարաններ». 1940–ականներին կառուցված ու 100 քմ–ում տեղավորված Արմավիրի մարզի Ջրառատի գյուղի պոլիկլինիկան կառուցումից մինչև օրս չի նորոգվել։

© Sputnik / Asatur YesayantsՋրառատ գյուղի պոլիկլինիկայի աստիճանները
Թոհուբոհ Ջրառատում. ինչու է շոշափվում Լևոն Երանոսյանի անունը, և ինչպես է տուժում համայնքը - Sputnik Արմենիա
Ջրառատ գյուղի պոլիկլինիկայի աստիճանները

Երկու գյուղ՝ Ջրառատի ու Ջրարփիի բնակչությանը, շուրջ 3800 մարդու սպասարկող պոլիկլինիկայի զուգարանն անցած տարի կառույցի տնօրենի` Թերեզա Տիգրանյանի միջոցներով է կառուցվել` դրսում։

© Sputnik / Asatur YesayantsՋրառատի պոլիկլինիկայի արտաքնոցը
Թոհուբոհ Ջրառատում. ինչու է շոշափվում Լևոն Երանոսյանի անունը, և ինչպես է տուժում համայնքը - Sputnik Արմենիա
Ջրառատի պոլիկլինիկայի արտաքնոցը

«Ես 1973թ.–ից եմ պոլիկլինիկայի տնօրեն. այս ընթացքում ջուր  եմ քաշել տվել, որի աղի լինելու պատճառով լվացարանը բավական շուտ է շարքից դուրս գալիս։ Սենյակները գազի վառարանով ենք տաքացնում ու ստիպված գիշերն էլ ենք այն միացրած թողնում։ Ճիշտ է, անվտանգության նորմերը խախտվում են, բայց, ինչ արած, սարքավորումների համար հատուկ ջերմաստիճան պետք է ապահովենք»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց պոլիկլինիկայի տնօրենը։

© Sputnik / Asatur YesayantsՋրառատի պոլիկլինիկայի տնօրեն Թերեզա Տիգրանյանը
Թոհուբոհ Ջրառատում. ինչու է շոշափվում Լևոն Երանոսյանի անունը, և ինչպես է տուժում համայնքը - Sputnik Արմենիա
Ջրառատի պոլիկլինիկայի տնօրեն Թերեզա Տիգրանյանը

Համաշխարհային բանկի աջակցությամբ  2006 թվականին ձեռք բերված էլեկտրասրտագրման սարք (ЕКГ) ունեն, որը քանիցս վերանորոգվել է և վաղուց պետք է նորով փոխարինված լիներ։

Հիվանդանոցի ընտանեկան բժիշկ Կարինե Դանդանյանի խոսքով` տարածքը լաբորատորիայի համար բավական փոքր է։ «Օրական 30-40 պացիենտ ենք ունենում։ Նրանք էլ են բողոքում պոլիկլինիկայի վիճակից, բայց ինչ անենք, ի վիճակի չենք հիմնանորոգել այն, մեծ գումարների մասին է խոսքը»,–ասում է ընտանեկան բժիշկը։

© Sputnik / Asatur YesayantsПоликлиника села Джрарат
Ջրառատի պոլիկլինիկայում - Sputnik Արմենիա
1/3
Ջրառատի պոլիկլինիկայում
© Sputnik / Asatur YesayantsОтделение акушерства в поликлинике села Джрарат
Ջրառատի պոլիկլինիկայում - Sputnik Արմենիա
2/3
Ջրառատի պոլիկլինիկայում
© Sputnik / Asatur YesayantsСтены, потолок и "отопительная система" поликлиники села Джрарат
Ջրառատի պոլիկլինիկայում - Sputnik Արմենիա
3/3
Ջրառատի պոլիկլինիկայում
1/3
Ջրառատի պոլիկլինիկայում
2/3
Ջրառատի պոլիկլինիկայում
3/3
Ջրառատի պոլիկլինիկայում

Ջրառատի բնակիչներից մեկն էլ (չցանկացավ ներկայանալ) նշեց, որ պոլիկլինիկա է դիմում, երբ դանակը ոսկորին է հասնում` նման պայմաններով բուժսպասարկում ստանալն այնքան էլ հաճելի չէ։ «Հիմնականում Երևանի կամ Էջմիածնի հիվանդանոց ենք գնում։ Այս պայմաններով պոլիկլինիկա ձեր երեխային կամ հարազատին դուք կբերեի՞ք»,– նեղսրտեց ջրառատցին։

© Sputnik / Asatur YesayantsՋրառատի պոլիկլինիկան կառուցվել է 1940–ականներին
Թոհուբոհ Ջրառատում. ինչու է շոշափվում Լևոն Երանոսյանի անունը, և ինչպես է տուժում համայնքը - Sputnik Արմենիա
Ջրառատի պոլիկլինիկան կառուցվել է 1940–ականներին

Համայնքում, սակայն, պոլիկլինիկայի հետ կապված դեռ նախորդ տարի բազում ջրեր են հոսել, որոնք մեկ հունով չեն գնացել։ 2018–ին համայնքի ղեկավարը` Սամվել Գալստյանը, սուբվենցիոն ծրագրով (գումարի մի մասը տրամադրում է պետությունը, մյուսը` համայնքը) փորձել է պոլիկլինիկային կից շենք կառուցել, որպեսզի անձնակազմը  տեղափոխվի այնտեղ ու իրենք պոլիկլինիկայի նորոգմամբ զբաղվեն, վերջում` երկու կառույցները միացնեն։ Գյուղապետը նոր շենքի հիմքը գցել է, ավազը լցրել ու... շինարարությունը կանգ է առել։

© Sputnik / Asatur YesayantsՋրառատի ավագանու անդամ Աննա Մանուկյանը՝ պոլիկլինիկայի տնօրենի աշխատասենյակում
Թոհուբոհ Ջրառատում. ինչու է շոշափվում Լևոն Երանոսյանի անունը, և ինչպես է տուժում համայնքը - Sputnik Արմենիա
Ջրառատի ավագանու անդամ Աննա Մանուկյանը՝ պոլիկլինիկայի տնօրենի աշխատասենյակում

«Գյուղապետը մեր` ավագանու հետ չէր համաձայնեցրել նոր շենք կառուցելու որոշումը, մեր թույլտվությունը չէր ստացել։ Տեղն էլ մեզ հետ չէր համաձայնեցրել, բացի այդ, սա շենք չէ, որ վերանորոգվի` փլփլված է։ Մենք էլ նիստ արեցինք ու որոշեցինք արգելել շինարարության ընթացքը»,–ասաց Ջրառատի ավագանու անդամ Աննա Մանուկյանը։

Մեր հարցին, թե արդյո՞ք ավագանին ունի որևէ այլ առաջարկ պոլիկլինիկայի հիմնանորոգման, նոր շենք կառուցելու համար` նա պատասխանեց՝ չունեն։  Մանուկյանը չի թաքցնում` գյուղապետի հետ անհամաձայնություն ու խնդիրներ ունեն, գյուղապետն իրենց սրտով չէ։ «Հեղափոխությունն էլ մեզ վրա չեկավ, մեզ մոտ փոփոխություններ չեղան»,–ասաց նա։

© Sputnik / Asatur YesayantsՋրառատ համայնքի ղեկավար Սամվել Գալստյանը
Թոհուբոհ Ջրառատում. ինչու է շոշափվում Լևոն Երանոսյանի անունը, և ինչպես է տուժում համայնքը - Sputnik Արմենիա
Ջրառատ համայնքի ղեկավար Սամվել Գալստյանը

Գյուղապետը ավագանու անդամների հետ անձնական խնդիրներ ունենալու փաստը չհերքեց, սակայն չմանրամասնեց` ինչ խնդիրների մասին է խոսքը։ Ըստ նրա` ավագանին նախ տվել է իր համաձայնությունը, որ նոր պոլիկլինիկայի շենք կառուցվի, հինը նորոգվի, հետո արտահերթ նիստ է արել ու չեղարկել նախկին որոշումը։ «Երբ տեսան, որ գործը գլուխ է բերվում ու մարդիկ ասելու են, որ ես լավ բան եմ արել, որոշեցին չեղարկել իրենց որոշումը։ Փոխարենը ոչ մի բան չեն առաջարկել։ Մեզ 21 մլն էր անհրաժեշտ, որի 9 մլնը մեր պահուստային ֆոնդից էինք տրամադրելու, մնացած գումարը պետությունն էր ավելացնելու»,–ասաց նա։

© Sputnik / Asatur YesayantsՊոլիկլինիկայի լվացարանը
Թոհուբոհ Ջրառատում. ինչու է շոշափվում Լևոն Երանոսյանի անունը, և ինչպես է տուժում համայնքը - Sputnik Արմենիա
Պոլիկլինիկայի լվացարանը

Ըստ նրա` ինքն ամեն ինչ անելու է, որպեսզի պոլիկլինիկան նոր շենք ունենա։ Հենց այս պատճառով էլ կառույցի կից շինարարական վիճակը (թափված ավազ, քարերից գոյացած բլրակ)  մաքրել չի տալիս։

Ջրառատի գյուղապետն, ի դեպ, նախկին ոստիկանապետ Լևոն Երանոսյանի քրոջ որդին է և, ջրառատցիներից որոշների խոսքով, վերջինս այդ պաշտոնին է հենց այդ պատճառով։ Մյուս կողմից էլ լուրեր են շրջանառվում, որ ավագանու անդամներից որոշները հավակնում են գյուղապետի պաշտոնին, ինչի համար էլ դեմ են նրա պաշտոնավարմանն ու արած գործերին։

«Նաիրի Շին» ընկերությունը, որը հաղթել էր պոլիկլինիկայի նոր շենքի կառուցման համար հայտարարված մրցույթում, դատի էր տվել համայնքապետարանին՝ արված աշխատանքի դիմաց  չվճարվելու համար։

Դատական գործերի տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ վերջերս` ապրիլի 9–ին, Արմավիրի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը վճռել է բավարարել ընկերության հայցը. Ջրառատի համայնքապետարանից հօգուտ «Նաիրի Շին»–ի դատարանը որոշել է բռնագանձել շուրջ 2.5 մլն դրամ:

Լրահոս
0