10:17 01 հունիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.91
  • GBP597.53
  • EUR533.66
  • RUB6.83
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Հայոց ցեղասպանություն (232)
44610

«Մատչ ՏՎ» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Թինա Կանդելակին գրել է, թե ինչ է զգում ապրիլի 24–ին։

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի — Sputnik. Այսօր աշխարհի բոլոր հայերը սգում են զոհված նախնիների համար։ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ Telegram–ում այս մասին գրել է «Մատչ ՏՎ» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Թինա Կանդելակին։

Նան նշել է` ստույգ հայտնի չէ` որքան մարդ է տուժել ֆիզիկական ոչնչացման ու տեղահանման այնպիսի պայմաններում, որոնք բացառում էին ողջ մնալը։

«Երբ մենք ողբերգություն ենք ընդունում նույնիսկ մեկ մարդու մահը, ինչպե՞ս է պետք վերաբերվել մեկուկես միլիոն մարդու մահվանը, որոնք իրենց դաhիճների աչքերում մեղավոր էին միայն հայ լինելու համար», – հարցնում է Կանդելակին։

Մի որբի պատմություն. ինչո՞ւ Ղևոնդ պապը չէր սիրում պատմել որբանոցի մասին

Նա հիշեցրել է, որ ինքը կիսով չափ հայ է ու ապրիլի 24–ն իր համար անձնական ողբերգություն է։

«Ինձ հայ մայր է ծնել, ինձ հայ տատ է մեծացրել, ես խոսում եմ հայերեն ու կարեկցանքի խոսքն ինձ համար պարզապես միլիոնավոր հայերի ցավին միանալու բառեր չեն։ Դա նաև իմ անձնական ցավն է», – գրել է Թինան։

Կանդելակիի խոսքով` շատերն են իր հետ համամիտ ողբերգության հանդեպ վերաբերմունքի հարցում։ Պատմությունն աներևակայելի սպանությունների շատ օրինակներ գիտի, որն արդարացի գնահատական է ստանում ոչ միայն անմեղ զոհերի հետնորդների կողմից։

«Այսօր ես սգում եմ բարեկամների, ազգականների, ընկերների ու բոլոր այն մարդկանց հետ, որոնք ապրումակցում են Հայոց ցեղասպանության զոհերին։ Վստահ եմ` պատմական այդ փաստի ճանաչումն ու դատապարտումը կարևոր քայլ է, որը կարող է կանխել նման իրադարձությունների կրկնությունը», – ամփոփել է Կանդելակին։

Նշենք, որ Հայաստանում վաղ առավոտվանից մարդիկ հարգանքի տուրք են մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Ծիծեռնակաբերդի անմար կրակի մոտ արդեն բազում ծաղիկներ կան։

Այնպիսի տպավորություն է, որ հայրս ինձ հետ է. Նիկոլա Ազնավուրն այցելել է Ծիծեռնակաբերդ

1915 թվականին տեղի ունեցած ոճրագործությունը, որի հետևանքով Օսմանյան կայսրությունում ավելի քան 1.5 մլն հայ է սպանվել, ХХ դարի առաջին ցեղասպանությունն է համարվում։ Թուրքիան ավանդաբար մերժում է ցեղասպանություն իրագործելու մեղադրանքներն ու անչափ ցավագին է ընդունում այդ հարցի վերաբերյալ քննադատությունները։

Հայոց ցեղասպանությունն առաջինը ճանաչել է Ուրուգվայը 1965 թվականին, այնուհետև նրա օրինակին են հետևել Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, Բրազիլիան, Չիլին, Վատիկանը, Բոլիվիան, Չեխիան, Ավստրիան, Լյուքսեմբուրգը։ ԱՄՆ նահանգների զգալի մասը պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև ապրիլի 24-ը հայտարարել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր։

թեմա:
Հայոց ցեղասպանություն (232)

Ըստ թեմայի

Հայաստանը պետք է պնդի, որ Ցեղասպանության համար փոխհատուցում տրվի. Սաֆրաստյան
ՀՀ իշխանության ներկայացուցիչները միասին այցելել են Ցեղասպանության զոհերի հուշահամալիր
Ցեղասպանության ճանաչման ամենաճիշտ ու ամենակարճ ճանապարհը Հայաստանի հզորացումն է. Սիմոնյան
20-րդ դարի խոշորագույն վայրագություն. ԱՄՆ դեսպանը խուսափեց «Ցեղասպանություն» եզրույթից

Գլխավոր թեմաներ