00:05 16 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.57
  • GBP602.53
  • EUR524.89
  • RUB7.40
Տիգրան Մանսուրյան

Մանսուրյանի մայրը մանկատան սան է եղել. մաեստրոն հիշել է ցեղասպանությունից տուժած ծնողներին

© Sputnik / Asatur Yesayants
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Հայոց ցեղասպանություն (193)
151 0 0

Տիգրան Մանսուրյանի պապին թուրքերն այրել են մարագում` Մարաշի բնակիչ այլ հայ տղամարդկանց հետ։ Մայրը կորցրել է ամբողջ ընտանիքին ու ընկել մանկատուն։ Եղեռնի հուշահամալիրը Մանսուրյանների համար նախնյաց խաչարձանն է։

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի — Sputnik. ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Հայաստանի ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը Հայոց ցեղասպանության ժամանակ ողջ մնացածների ժառանգ է։ Այսօր նա այդ մասին պատմեց լրագրողների Ծիծեռնակաբերդի հուշահամալիր կատարած այցելության ընթացքում։

«Մայրս որբանոցի սան էր։ Մի քանի ամսականում հայտնվել է որբանոցում` ճանապարհին կորցնելով քրոջը։ Իսկ հորը Մարաշում մարագի մեջ այրել են թուրքերը` այլ տղամարդկանց հետ։ Մայրը հասել է Հալեպ, Հալեպում է մահացել»,– պատմեց Մանսուրյանը` հավելելով, որ հոր ընտանիքը ևս ցեղասպանության զոհերի հետնորդներ են։

Մանսուրյանը հիշեց նաև, որ մայրը ցեղասպանության հուշահամալիր էր այցելում ոչ միայն ապրիլի 24-ին, այլև տարվա այլ օրերին ևս։

«Հաճախ թոռների ձեռքը բռնած, մի փունջ վարդ ձեռքին գալիս էր այստեղ` ծաղիկ դնելու։ Իր համար սա իր ծնողների գերեզմանն էր։ Ես շարունակում եմ նույնը»,– ասաց նա։

Տիգրան Մանսուրյանը ծնվել է Բեյրութում: 1940-ականների վերջերին ընտանիքով ներգաղթել է Հայաստան:

Իր երաժշտության պես մաքուր ու զուլալ. Մանսուրյանական բանաձև

 

թեմա:
Հայոց ցեղասպանություն (193)

Ըստ թեմայի

ՀՀ իշխանության ներկայացուցիչները միասին այցելել են Ցեղասպանության զոհերի հուշահամալիր
Ո՞ր երկրներն ու կազմակերպություններն են ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Անձնական ցավը. Կանդելակին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը հուզիչ գրառում է արել
«Նենեգա, ես հիշում եմ». Սիմոնյանը պատմել է` ինչպես են նախատատերը փրկվել ցեղասպանությունից
Ջեմալ փաշայի թոռը Հայոց ցեղասպանության մասին գրառում է արել սոցցանցում
թեգերը:
Ցեղասպանություն, Տիգրան Մանսուրյան

Գլխավոր թեմաներ