ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի — Sputnik. Թուրքիայի մեջլիսի պատգամավոր Գարո Փայլանը twitter սոցիալական կայքում գրառում է կատարել, որտեղ իր նզովքն է ուղղել Հայոց ցեղասպանությանը մասնակցած թուրք գործիչներին։
Ermeni Soykırımının faillerini lanetliyorum.
— Garo Paylan - Կարօ Փայլան (@GaroPaylan) 24 апреля 2019 г.
Soykırım kararını hayatları pahasına uygulamayan, Kütahya Valisi Faik Ali Ozansoy şahsında dönemin bütün vicdanlı kamu görevlilerinin anısı önünde saygıyla eğiliyorum. pic.twitter.com/gBq45VmWlT
«Ես նզովում եմ Հայոց ցեղասպանությունն իրագործներին և խորապես հարգում այն ժամանակվա բոլոր բարեխիղճ պետական ծառայողների հիշատակը, որոնք Քյոթահիայի կառավարիչ Ֆաիկ Ալի Օզենսոյի կոչով իրենց սեփական կյանքի գնով չիրականացրին ցեղասպանության որոշումը»,–գրում է Փայլանը։
Մեկ այլ գրառման մեջ էլ հայազգի քաղաքական գործիչը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության անմեղ զոհերին` գրելով. «Աստված նրանց հոգին լուսավորի»։
Ermeni Soykırımında hayatını kaybedenleri saygıyla anıyorum.
— Garo Paylan - Կարօ Փայլան (@GaroPaylan) 24 апреля 2019 г.
Աստուած իրենց հոգին լուսաւորէ... pic.twitter.com/1da2HOPA0W
Կարո Փայլանի ընտանիքը սերում է պատմական Հայաստանի Արևելյան Անատոլիա նահանգի Մալաթիա քաղաքից։ Փայլանն ավարտել է Ստամբուլի համալսարանի բիզնեսի կառավարման ֆակուլտետը։ Երկար տարիներ աշխատել է հայկական դպրոցում։ 2015թ–ին Քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության մանդատով անցել է Թուրքիայի մեջլիս։