00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Աբովյան time
Հույսներդ կտրեք. ոսկեպարցին չի հանձնվելու. «Աբովյան Time»–ի հյուրը Սուրեն Պետրոսյանն է
18:16
42 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:16
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայտնի է` ովքեր են «Ավրորա 2019–ի» հերոսները

© Aurora Humanitarian InitiativeНа церемонии вручения премии "Аврора-2018" (10 июня 2018)
На церемонии вручения премии Аврора-2018 (10 июня 2018) - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակը մեծարում է երեք մարդասերներին՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գերությունից կանանց ազատագրելու, Եմենի գաղտնի բանտային ցանցը բացահայտելու և Նիգերիայում առևանգված աղջիկներին ազատ արձակելու համար բանակցելու ազնիվ նվիրման համար:

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի Ընտրող հանձնաժողովն առանձնացրել է 2019թ. «Ավրորայի» երեք բացառիկ հերոսների, որոնց ընտրել է դրսևորած եզակի խիզախության, նվիրվածության և ազդեցության համար: 2019թ. «Ավրորա» մրցանակի դափնեկրի անունը կհայտարարվի հոկտեմբերի 20-ին՝ Հայաստանում: 1 միլիոն ԱՄՆ դոլարի մրցանակով դափնեկիրը կստանա հնարավորություն՝ շարունակելու մարդասիրության շղթան և աջակցելու իր գործը ոգեշնչած կազմակերպություններին: Այս մասին հայտնում են «Ավրորա» մրցանակի կազմակերպիչները։

Лауреат премии Аврора-2018 Чжо Ла Аун (юрист и активист, Мьянма) - Sputnik Արմենիա
«Ավրորա – 2018»–ի հաղթողը հայկական տարազ է հագել

2019թ. «Ավրորայի» հերոսներն են.

Միրզա Դինայի՝ «Լյուֆթբրյուքե Իրաք» («Օդային կամուրջ Իրաք») կազմակերպության համահիմնադիր և տնօրեն: Մարդասիրական կազմակերպությունն Իրաքից Գերմանիա է տեղափոխում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման բարբարոսություններից տուժած եզդիներին և ցուցաբերում բժշկական օգնություն: Դինային օգնել է հարյուրավոր կանանց փախչել «Իսլամական պետության» կողմից վերահսկվող տարածքներից, անձամբ ներգրավվել նրանց անվտանգ վայր տեղափոխելու աշխատանքներում և ջուր ու սնունդ հասցրել մեկուսացման մեջ գտնվող եզդիներին: Առաջնորդվելով մարդկանց փրկելու մեծագույն ցանկությամբ՝ նա կարողացել է ճանապարհներ գտնել և հաղթահարել բազմաթիվ բյուրոկրատական, տեղափոխման հետ կապված խոչընդոտներ՝ օգնելով ամենակարիքավորներին: Միրզա Դինային առաջադրել է երեք կազմակերպություն, որոնք կրթության հնարավորություն են տալիս անապահով աշակերտներին և օգնություն տրամադրում աղետներից տուժածներին: Դրանք են «Լյուֆթբրյուքե Իրաք» (Luftbrücke Irak) կազմակերպությունը, «ՍԻԴ» հիմնադրամը (SEED Foundation) և «Շայ» հիմնադրամը (Shai Fund):

Маргарет Баранкитс - Sputnik Արմենիա
«Ավրորա» մրցանակի առաջին դափնեկիրը երգով շնորհավորել է Շառլ Ազնավուրին

Զանա Բուկար Մուստաֆա՝ փաստաբան, «Ֆյուչըր փրաուիս» իսլամական հիմնադրամի հիմնադիր տնօրեն (Future Prowess Islamic Foundation): Հիմնադրամի դպրոցը կրթություն է տրամադրում Նիգերիայի Մայդուգուրի քաղաքի ընչազուրկ երեխաներին և պաշտպանում նրանց: 2016թ. հոկտեմբերին Զանա Բուկար Մուստաֆան գաղտնի հանդիպեց «Բոքո hարամի» ապստամբների հետ Սամբիսայի անտառներում տեղակայված նրանց թաքստոցում և վերադարձավ այնտեղից՝ իր հետ բերելով առևանգված 21 երեխա: Տասներեք ամիս անց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, Շվեյցարիայի կառավարության և Նիգերիայի իշխանությունների աջակցությամբ նա բանակցեց ևս 82 աղջիկների ազատ արձակման շուրջ: Զանա Բուկար Մուստաֆան առաջադրել է երեք կազմակերպություն, որոնց նպատակն է կառուցել ուժեղ համայնք և բարելավել կառավարման մեխանիզմները, ինչն էլ կբերի հակամարտությունների նվազեցման: Դրանք են «Ֆյուչըր փրաուիս» իսլամական հիմնադրամը (Future Prowess Islamic Foundation), «Ադաբ» համայնքային վերականգնման հիմնադրամը (Adab Community Renewal Foundation) և «Հերվա» համայնքային զարգացման նախաձեռնությունը (Herwa Community Development Initiative):

Հուդա ալ-Սարարի՝ փաստաբան և ակտիվիստ: Հուդա ալ-Սարարին մարդու իրավունքների պաշտպան է, որը ոգեշնչում է իր խիզախությամբ: Եմենցի այս կինը հետաքննել և բացահայտել է իր երկրում գոյություն ունեցող գաղտնի բանտային ցանցը, որը ղեկավարում են դրսի իշխանությունները: Գաղտնի բանտերում անազատության մեջ են պահում հազարավոր տղամարդկանց և տղաների: Հուդա ալ-Սարարին անհերքելի ապացույցներ է հավաքել ընդհատակում գործող կալանավայրերում տեղի ունեցող խոշտանգումների մասին և դրանք փոխանցել «Էմնըսթի Ինթըրնեյշընըլ» (Amnesty International) և «Հյումըն Ռայթս Ուոթչ» (Human Rights Watch) կազմակերպություններին, որպեսզի միջազգային այս կառույցները զբաղվեն խնդրով: Նա առաջադրել է մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մեկ և խտրականության դեմ ու հանուն հավասարության պայքարող երկու կազմակերպություն. «Ռիփրիվ» (Reprieve) կազմակերպությունը, «Իքուըլ Ռայթս Թրասթ» (Equal Rights Trust) կազմակերպությունը և «Վեթաք»՝ հանուն քաղաքացիական կողմնորոշման հիմնադրամը (Wethaq Foundation for Civil Orientation):

Аврора Мардиганян - Sputnik Արմենիա
Ավրորա Մարդիգանյան. հայկական Ժաննա դ’Արկի բացառիկ լուսանկարները

«Այս մարդասերները ոգևորում են իրենց օրինակով: Նրանք ազնիվ պայքար են մղում՝ հանուն մարդկության: «Ավրորա» մրցանակը մեծարում և գնահատում է մարդասիրական այն ահռելի ազդեցությունը, որը կարող են ունենալ այս անհատները՝ շնորհիվ իրենց համառության և նվիրման: Այն, թե ինչպես է «Ավրորան» կարևորում այս մարդասերների ձեռքբերումներն ու ընդլայնում նրանց կարողությունների սահմանները, արժանի է համաշխարհային երախտագիտության և ճանաչման: Այս մրցանակը նման չէ մյուսներին. այն հերոսներին տալիս է այն ճանաչումը, որին նրանք արժանի են՝ խրախուսելով շարունակել իրենց գործը,- նշեց «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ և Միջազգային ճգնաժամային խմբի պատվավոր նախագահ Գարեթ Էվանսը:

«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովը 2019թ. «Ավրորայի» հերոսներին ընտրել է 72 երկրներից առաջադրված 719 հավակնորդներից, որոնցից 523-ը եղել են չկրկնվող թեկնածուներ:

««Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի առանձնացրած այս երեք անհատներն արտասովոր մարդիկ են: Նրանք իրենց կյանքի գնով ավելի լավն են դարձնում այլ մարդկանց կյանքը: Որպես «Ավրորա» մրցանակի դափնեկիր՝ սեփական փորձով կարող եմ ասել, թե ինչպես է այս մրցանակն ազդում տեղի մարդկանց կյանքի վրա և տարածում մարդասիրություն աշխարհի այնպիսի անկյուններում, որոնք հաճախ անտեսված են: Հավանաբար ամենակարևորը մրցանակի ընձեռած հնարավորությունն է՝ շարունակել մարդասիրության շղթան՝ 1 մլն ԱՄՆ դոլարի մրցանակը փոխանցելով մարդասիրական գործին: Սա է «Երախտագիտությունն՝ ի գործ» գաղափարի ճշմարիտ դրսևորումը»,- ասաց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահ և 2017թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր Թոմ Քաթինան:

Маргарет Баранкитс - Sputnik Արմենիա
Առաջին «Ավրորա» մրցանակակիրը Մարգարիտ Բարանկիցեն է

2018թ. «Ավրորա» մրցանակը շնորհվեց փաստաբան և ռոհինջա մուսուլման առաջնորդ Չո Լա Աունին, որը 12 տարի անցկացրել էր անազատության մեջ՝ մեղադրվելով կազմակերպված խտրականության և բռնության դեմ բողոքի խաղաղ ցույցերի անցկացման համար: Այդուհանդերձ, նա չի նահանջել և իրավական գիտելիքն ու փորձը կիրառում է՝ պայքարելու իր համայնքում հավասարության, կրթության բարելավման և մարդու իրավունքների պաշտպանության համար: Չո Լա Աունը որոշել է աջակցել Մյանմայի փախստականներին բժշկական օգնություն և աջակցություն տրամադրող միջազգային կազմակերպությունների:

2019թ. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությունը տեղի կունենա առաջին «Ավրորա» ֆորումի ժամանակ, որը կկայանա Հայաստանում 2019թ. հոկտեմբերի 14-21-ը: Ֆորումը Հայաստան կբերի աշխարհի սոցիալական, գիտական, կրթական և մարդասիրական լավագույն փորձը:

Լրահոս
0