03:12 17 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.16
  • GBP592.63
  • EUR526.54
  • RUB7.43
«Աստղիկ» ԲԿ

Փրկել կյանք` մահից հետո. Հայաստանում դիակային փոխպատվաստում կիրականացնեն

© Sputnik / Aram Nersesyan
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
198421

Եթե որևէ մեկը չուզի, որ իր մահից հետո իր օրգաններն ինչ-որ մեկին փոխպատվաստեն, կարող է հրաժարվել։

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի — Sputnik. Բացի կենդանի դոնորներից, Հայաստանում կլինի նաև դիակային փոխպատվաստում, ինչի համար գրեթե բոլոր իրավական փաստաթղթերն արդեն պատրաստ են։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Մինչև այդ ծրագիրը կյանքի կոչելը, երկարատև կազմակերպչական աշխատանք կա` դոնորների և փոխպատվաստվողների ռեեստրների ստեղծում, լոգիստիկ հարցեր` որ օրգանը որտեղ կարելի է պատրաստվել։ Բացի այդ, բժիշկների վերապատրաստման հարցեր էլ կան, ինչի համար էլ համագործակցում ենք մեր դրսի գործընկերների հետ։ Առաջին դեպքի մասին կիմանաք»,–ասաց նախարարը։

Նրա խոսքով` եթե որևէ մեկը չուզի, որ իր մահից հետո իր օրգաններն ինչ-որ մեկին փոխպատվաստվեն, կարող է հրաժարվել։ Սակայն, ըստ նախարարի, այդ հրաժարականը կարող է մեկ ուրիշի կյանքն արժենալ։ Թորոսյանը տեղեկացրեց, որ համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ բնակչության նույնիսկ 1 տոկոսը չի հրաժարվում դրանից։ Օրինակ` Բելառուսում, որտեղ 10 մլն բնակիչ կա, 5000 մարդ է հրաժարվել մահից հետո իր օրգաններն ինչ-որ մեկին փոխպատվաստելուց։

«Շուտով փոխպատվաստման գծով կոորդինատոր կնշանակվի, որպեսզի ողջ գործընթացը կարգավորի»,–ասաց Թորոսյանը։

Հիշեցնենք, որ երեկ Հայաստանում առաջին անգամ կատարվել է լյարդի փոխպատվաստում: «Աստղիկ» բժշկական կենտրոնում վիրահատել են 56 տարեկան մի կնոջ, ում համար դոնոր է հանդիսացել 20-ամյա դուստրը: Հայ մասնագետներին վիրահատությունն իրականացնելու համար օգնել են Մոսկվայի Բուռնազյանի անվան պետական գիտական կենտրոնի մասնագետները։

Ըստ թեմայի

Բժիշկ Մովսեսյանը երեխայի սրտի բացառիկ վիրահատություն է արել Ռուսաստանում
Առաջին անգամ ցողունային բջիջներով. ՀՀ–ում 2 տարեկան երեխայի բացառիկ վիրահատություն են արել
Նոր խոսք գիտության մեջ. Լեյլա Ադամյանը Ռուսաստանում եզակի վիրահատություն է անցկացրել
թեգերը:
Արսեն Թորոսյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ