ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. Tesla ամերիկյան ընկերությունը հայտարարել է, որ 2020 թվականին կմեկնարկի Robotaxi ծառայությունը: Այս մասին հայտնում է Techcrunch-ը:
Համացանցում արդեն հայտնվել է մի տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է ավտոմեքենան ընթանում, իսկ վարորդը պարզապես նստած է ղեկի դիմաց։
Ընկերության աշխատակիցները վստահեցնում են, որ մինչև այս տարեվերջ ինժեներները կավարտեն բոլոր անհրաժեշտ աշխատանքները մեքենաները լիովին ավտոմատացնելու համար:
Էլեկտրամեքենան պայթել է կայանատեղում. տեսանյութ
Ընկերությունը հույս ունի, որ արդեն հաջորդ տարվա երկրորդ եռամսյակին ավտոպիլոտի համակարգը կկարողանա ամբողջությամբ իր վրա վերցնել մեքենայի կառավարումը: Սա դեռ չի նշանակում, որ Tesla ընկերության արտադրած մեքենաների բոլոր օգտատերերը կկարողանան օգտվել համակարգից: Ընկերության տնօրեն Իլոն Մասկը վստահեցրել է, որ մինչև տարեվերջ գոնե մեկ երկրում կգործարկվի ծառայությունը, որից հետո էլ կխոսեն լիարժեք մեկնարկի մասին:
Tesla-ն ներկայացրել է իր նոր ամենագնաց էլեկտրամեքենան. տեսանյութ և լուսանկար