06:03 30 մայիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.91
  • GBP597.53
  • EUR533.66
  • RUB6.83
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (1023)
307 0 0

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի կենտրոնական հատվածում միացել է նոր տոնը նշող քաղաքացիներին։

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի — Sputnik. Փակ փողոցներ ու սելֆիներ. Քաղաքացու օրը որոշ դրսևորումներով հիշեցնում է 2018թ–ի ապրիլյան օրերը։ Այս նմանությունը նկատեց նաև Քաղաքացու օրվա միջոցառումներին միացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Քաղաքացին կրկին փակել է Մաշտոցի պողոտան. պողոտան քաղաքացունն է: Եվ սա վկայությունն է այն բանի, որ երկրի տերն այսօր, իրոք, քաղաքացին է»,– Մաշտոցի պողոտայում զբոսանքի պահին ֆեյսբուքյան ուղիղ եթերում նկատեց Փաշինյանը։

Վարչապետը չմերժեց նաև իրեն շուրջպարի հրավիրած քաղաքացիներին և միացավ Մաշտոցի պողոտայում Քոչարի պարողներին։ Նիկոլ Փաշինյանը չի մերժում նաև իր հետ լուսանկարվել ցանկացողներին։

Никол Пашинян на празднике день гражданина в Ереване
© Sputnik / Hayk Petrosyan
Նիկոլ Փաշինյանը Մաշտոցի պողոտայում

Լրագրողները ևս մերժված չզգացին իրենց։ Պատասխանելով նրանց հարցերին` Փաշինյանը հայտնեց, որ մարզեր գնալ այսօր չի կարողանալու` ժամանակի սղության պատճառով։

Այդուհանդերձ, վարչապետը լրագրողներին խնդրեց թույլ տալ իրեն այսօր հանգստանալ ու վայելել տոնը։

Пашинян участвует в праздновании Дня гражданина
© Sputnik / Hayk Petrosyan
Նիկոլ Փաշինյան

Հիշեցնենք` 2019թ. մարտի 21-ին կառավարությունը հավանություն էր տվել «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծին, որով առաջարկվում էր ապրիլի վերջին շաբաթ օրը հռչակել ՀՀ քաղաքացու օր։

Ապրիլի 9-ին ՀՀ խորհրդարանն ընդունեց կառավարության առաջարկած օրինագիծը։

Այս տարի Քաղաքացու օրը նշվում է ապրիլի 27-ին:

Օրվա տոնական միջոցառումների համար ՀՀ կառավարությունը պետական բյուջեից հատկացրել է 124 մլն դրամ։

թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (1023)

Ըստ թեմայի

Նախ քննադատում են, հետո գալիս իշխանության ու անում նույնը. ինչպե՞ս է ծախսվելու 124 միլիոնը
Ինչու է բոլոր միջոցառումները կազմակերպում Մարությանի տեղակալի ընկերոջ ֆիրման. «Հրապարակ»
Դուք հաղթել եք և դուք հաղթելու եք. Փաշինյանը շնորհավորել է ՀՀ քաղաքացիներին
Թե ինչ եղավ հետո, շատ հուզիչ էր. գործուղման մեկնող պաշտոնյաները հիշում են 2018թ–ի դեպքերը
Փոշմանել են. 124 մլն դրամ հատկացվեց` քաղաքացու օրը պատշաճ կերպով նշելու համար
թեգերը:
Նիկոլ Փաշինյան

Գլխավոր թեմաներ