00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Կամո Շահինյան
Ես հրաժարական չեմ տալու, իմ ժողովրդի՞ց հրաժարական տամ․Շահինյան
17:08
1 ր
Գառնիկ Դանիելյան
Նման խայտառակ, ապօրինի իրավիճակ Հայաստանում դեռ երբեք տեղի չի ունեցել․Դանիելյան
17:10
1 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Այս պահից սկսած մտածեք հաղթած լինելու մասին․Բագրատ Սրբազան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Այսօրը պատմության մեջ. ապրիլի 28. Ոսկանյանի ծնունդից մինչև Մուսոլինիի գնդակահարություն

© Sputnik / Andranik GhazaryanԱպրիլի 28
Ապրիլի 28 - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ապրիլի 28-ը, ինչպես ամեն օրը, տարատեսակ իրադարձություններով է հիշարժան: Մեզ ամենից առաջ, իհարկե, հետաքրքրում են մեր անվանի, նաև գուցե ոչ հանրահայտ, բայց իրենց գործերով նշանավորված հայրենակիցները, ինչպես բեմի թագուհի Արուսյակ Ոսկանյանը, այնպես էլ հիմնականում մասնագետներին հայտնի Մարիա Սարկիսովան:

Սկսենք, սակայն, տոնականից: Այսօր՝ ապրիլի 28-ին, ուղղափառ քրիստոնյաները տոնում են սուրբ Զատիկը՝ Հիսուս Քրիստոսի հարությունը:

Президент РА Армен Саркисян на пасхальной литургии - Sputnik Արմենիա
Արմեն Սարգսյանը ներկա է եղել Ճրագալույցի պատարագին. լուսանկարներ

Ինչ վերաբերում է աշխարհիկ անցուդարձին, ապա ապրիլի 28-ը Աշխատանքի պաշտպանության համաշխարհային օրն է, որը նշվում է նաև որպես աշխատավայրում մահացած կամ աշխատանքային վնասվածք ստացած մարդկանց հարգանքի օր: Այս առանձնահատուկ օրը միջազգայնորեն սկսել է նշվել 2003 թվականից:

Իսկ համեմատաբար ավելի հեռու անցյալի հիշարժան դեպքերի շարքից այս անգամ որոշեցինք առանձնացնել 1503 թվականի ապրիլի 28-ին իսպանացիների և ֆրանսիացիների միջև Իտալիայի հարավում գտնվող Չերինյոլի քաղաքի մոտ տեղի ունեցած ճակատամարտը: Իսպանական զորավար Գոնսալո Ֆերնանդես դե Կորդովայի գլխավորած միավորումը դիմակայում էր Նեմուրի հերցոգ, Նեապոլի փոխարքա Լուի դ’Արմանյակի գլխավորած ֆրանսիական բանակին, որի կազմում նաև շվեյցարական զորագունդ էր ընդգրկված:

Ինչո՞վ է հայտնի այս ճակատամարտը: Բանն այն է, որ դա պատմությունից հայտնի առաջին ճակատամարտն է, որի ընթացքում լայնորեն ու կազմակերպված գործադրվել է հրաձգային զենք, ինչի շնորհիվ կողմերից մեկը, տվյալ դեպքում` պաշտպանական մարտավարություն ընտրած իսպանացիները, հասել են ջախջախիչ հաղթանակի: Իսպանացի զորավարը նախ կարգադրում է խրամատավորվել, ապա արկեբուզահարների ջոկատներ է տեղակայում հակառակորդի հիմնական հարվածի ուղղություններում: Արկեբուզներից համազարկային կրակն էլ մեծամասամբ վճռում է ճակատամարտի ելքը: Ֆրանսիական կողմից հաշված րոպեների ընթացքում ավելի քան երկու հազար զինվոր է զոհվում, իսկ մնացածը խուճապի են մատնվում, բացի շվեյցարացիների զորագնդից, որ մինչև վերջ պահպանում է մարտակարգը:

Хосе Антонио Гурриаран - Sputnik Արմենիա
Ծանր է, երբ Գուռիարանի նման բարեկամ է հեռանում… կրկնակի ծանր, որ հեռանում է աննկատ

Այս ճակատամարտից հետո ռազմարվեստում, հասկանալի է, շատ բան փոխվեց, հրացանի նախապապ արկեբուզը պատմության գիրկն ուղարկեց «ասպետների ժամանակաշրջանը»:

Բայց հերիք է պատերազմների ու ռազմարվեստի մասին: Ավելի նախընտրելի է արվեստին անդրադառնալ, առավել ևս, որ հրաշալի առիթներ կան:

Այսպես, նախ՝ ապրիլի 28-ին է ծնվել հայկական թատրոնի նշանավոր դերասանուհիներից Արուս Ոսկանյանը (Արուսյակ Դարբասյան, 1889-1943): Երևանի Հանրապետության փողոցում, այն տան պատին, որտեղ 1935-43 թվականներին ապրել է հայտնի դերասանուհին, հուշատախտակ է փակցված:

Արուս Ոսկանյանը ծնվել է Կոստանդնուպոլսում, Էսայան վարժարանում սովորելու շրջանում նրա ուսուցչուհին է եղել բանաստեղծուհի Սիպիլը: Բայց Արուսյակ Դարբասյանը հրապուրվում է թատրոնով, իսկ 1908-ից, կարելի է ասել, նրա կյանքն ընդմիշտ կապվում է թատրոնին: Նա ծանոթություն է հաստատում Աբելյանի հետ, որի հովանավորությամբ ու Սիպիլի օրհնությամբ՝ Աբելյան-Արմենյան խմբի հետ մեկնում է Կովկաս: Այստեղ Արուսյակն ամուսնանում է այդ թատերախմբի դերասան Հովսեփ Ոսկանյանի հետ: Արուս Ոսկանյանը մինչև 1917 թվականը հանդես եկել է Բաքվի հայկական թատրոնում, հյուրախաղերով՝ Աբելյանի և Սիրանույշի թատերախմբերի հետ լինելով նաև Հյուսիսային Կովկասում, Միջին Ասիայում, Պարսկաստանում:

Прохожие у граффити Туманяна в Ереване - Sputnik Արմենիա
Ինչպես է Թումանյանը գտել Ցեղասպանությունից փրկված հայ որբուկների լռությունը խախտելու ձևը

Իսկ 1917-1921 թվականներին, Հայոց դրամատիկական ընկերության խմբի կազմում հանդես է եկել Թիֆլիսում:

Ապրիլի 28-ին է ծնվել նաև դերասան, ռեժիսոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Թադևոս Սարյանը՝ Թադևոս Խաչատուրի Տեր-Գրիգորյան (1903-1974): Մոսկվայի հայկական դրամատիկական ստուդիան ավարտելուց հետո 1928-ին նա վերադառնում է Հայաստան և դառնում Գյումրու (Լենինականի) դրամատիկական թատրոնի առաջին գեղարվեստական ղեկավարը, իսկ մի որոշ ժամանակ եղել է նաև Բաքվի Հայ դրամայի թատրոնի գեղարվեստական ղեկավարը, երկու դեպքում էլ հանդես է եկել նաև դերերով: Իսկ 1942-ին Թադևոս Սարյանը դառնում է այդ թվականին բացված Երևանի Երաժշտական կոմեդիայի թատրոնի գլխավոր ռեժիսորը, բեմադրում բազմաթիվ ներկայացումներ:

Հավելենք, որ ապրիլի 28-ին է ծնվել նաև լիտվացի հայտնի դերասան Դոնատաս Բանիոնիսը (1924-2014): Մեր հանդիսատեսին նա առավելապես ծանոթ է ֆիլմերից, մասնավորապես՝ «Ոչ ոք չէր ուզում մահանալ» և «Սոլյարիս» կինոնկարներից:

Ապրիլի 28-ին է ծնվել հայ բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ Վեսպերը՝ Մարտիրոս Դաբաղյանը (1893, Վան - 1977, Երևան):

На съемках фильма «Наапет» - Sputnik Արմենիա
Ժամանակին Երևանի փողոցներով աստղեր էին քայլում, կամ ո՞վ արգելեց խորովածը «Հայֆիլմում»

Վեսպերը երկար տարիներ զբաղվել է մանկավարժությամբ, ապա աշխատակցել «Գրական սերունդ» և «Խորհրդային գրականություն» ամսագրերին, նաև ադրբեջաներեն է դասավանդել Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետում, ադրբեջաներենից թարգմանել է մի շարք ստեղծագործություններ:

Ֆիտոֆիզիոլոգ, կենսաբանական գիտությունների դոկտոր Մարիա Սարկիսովան (1927, Գանձակ-2002, Երևան) նույնպես ծնվել է այս օրը: Նա 1959 թվականից աշխատել է ՀԽՍՀ խաղողագործության, գինեգործության և պտղաբուծության ԳՀԻ-ում, մասնավորապես: Գիտնականը մասնավորապես մշակել է պտղատու կուլտուրաների և խաղողի վազի բերքատվության բարձրացման նպատակով ֆիզիոլոգիապես ակտիվ միացությունների կիրառման մեթոդներ, բացահայտել է Հայաստանի խիստ ցամաքային կլիմայի պայմաններում մշակվող պտղատու կուլտուրաների և խաղողի վազի վեգետատիվ բազմացման ու պտղաբերման պրոցեսներում աճի հորմոնների մասնակցությունը:

Հայաստանի խաղողագործների բախտը կբերի. կշրջեն լավ մեքենաներով, կունենան լավ կանայք

Ինչ վերաբերում է մնացյալին, ապա հիշատակենք նաև, որ ապրիլի 28-ին են ծնվել Իրաքի երկարամյա նախկին ղեկավար Սադամ Հուսեյնը (1937-2006), գերմանացի արդյունաբերող Օսկար Շինդլերը (1908-1974), որ Հոլոքոստի ժամանակ 1200 հրեաների է փրկել, ինչի մասին շատերը գիտեն այդ եղելության մասին պատմող գրքից ու հատկապես՝ դրա հիման վրա նկարահանված «Շինդլերի ցուցակը» հանրահայտ ֆիլմից:

Усадьба Алтуфьево в районе Лианозово г.Москвы - Sputnik Արմենիա
Ամենահարուստ հայկական տոհմը 19-րդ դարի Ռուսաստանում. սև ձկնկիթն ու սև նավթը՝ նրանց ճակատագրում

Հավելենք, որ այս օրն է ծնվել իտալացի արդյունաբերող և գործարար Ֆերուչչո Լամբորջինին (1916-1993)՝ համանուն ավտոմեքենաներով հայտնի Լամբորջինի ընկերության հիմնադիրը:

Իսկ մեկ ուրիշ հայտնի իտալացի՝ լրագրող, քաղաքական գործիչ, «Նացիոնալ ֆաշիստական կուսակցության» ղեկավար, 1922-1943թթ. Իտալիայի վարչապետ Բենիտո Մուսոլինին կամ, ավելի կարճ, Դուչեն, 1945-ի ապրիլի վերջին Իտալիայից փախչելու անհաջող փորձ է կատարել, հայտնաբերվել է պարտիզանների կողմից, և հաջորդ օրը՝ ապրիլի 28-ին, Մեցեգրա գյուղի ծայրամասում գնդակահարվել է: Նրա հետ գնդակահարվել է նաև սիրուհին Կլարա Պետտաչին: Դրանից հետո Իտալիայի երբեմնի դիկտատորի՝ անճանաչելիության աստիճան այլանդակված դին և նրա սիրուհու, և նրանց հետ գնդակահարված վեց ֆաշիստների մարմինները տեղափոխել են Միլան և ոտքերից կախ տվել Լորետո հրապարակում:

Իհարկե, այսօրվա հետ կապված հիշարժան այլ իրադարձություններ էլ կան, բայց եթե ուզում եք հիշել, թե կոնկրետ անցած տարի ինչ դեպքեր են տեղի ունեցել Հայաստանում և աշխարհում, կարող եք սեղմել այս հղումը։

Լրահոս
0