14:52 15 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.18
  • GBP592.94
  • EUR528.61
  • RUB7.41
Գոհար Ավետիսյան

«Խելահեղ գեղեցիկ Հայաստանս, ես կվերադառնամ». Գոհար Ավետիսյանը մեկնել է խնջույքից հետո

© Photo: Instagram / goar_avetisyan
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
24710

Գոհար Ավետիսյանն իր «սթորիզում» տեսանյութ է հրապարակել, որում երևում էր` ինչպես է զվարճանում նա գործարար և ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի (Լֆիկ Սամո) ընկերակցությամբ։

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի –Sputnik.  Ռուսաստանում հայտնի դիմահարդար, մեյքափի գուրու Գոհար Ավետիսյանը, որը վերջերս հայրենիք էր այցելել, խոստովանել է, որ սիրում է Հայաստանը։

«Իմ խելահեղ գեղեցիկ Հայաստան, շուտով կվերադառնամ։ Սպասո՞ւմ եք ինձ», – գրել է Գոհար Ավետիսյանն իր Instagram–ում։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Goar Avetisyan 🇦🇲 (@goar_avetisyan)

Գոհար Ավետիսյանն ավելի վաղ իր «սթորիզում» տեսանյութ էր հրապարակել, որում երևում էր` ինչպես է նա զվարճանում գործարար և ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի (Լֆիկ Սամո) ընկերակցությամբ։

Նախկին պատգամավորը Գոհարին օղի էր լցնում և հյուրասիրում։ Այնուհետև Ավետիսյանը պարում է հայկական երաժշտության ուղեկցությամբ։

Գոհար Ավետիսյանը նաև սոցցանցում նկար էր հրապարակել ուղղաթիռի մոտ, որով այցելել էր հարազատ Լիճք գյուղ (Մարտունի), Գառնի հեթանոսական տաճար ու Սևան։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Goar Avetisyan 🇦🇲 (@goar_avetisyan)

«Ո՞վ է հենց նոր իմ սթորիզը նայել։ Համաձա՞յն եք, որ Հայաստանը խելահեղ գեղեցիկ է։ Ո՞ւմ հետս բերեմ», – հարցրել է Գոհարը բաժանորդներին։

Նշենք, որ դիմահարդարը Հայաստան էր այցելել հարազատ եղբոր հետ։ Նա այցելել է Ծիծեռնակաբերդ։

Ըստ թեմայի

«Ամուսինդ հաստատ զղջում է». Գոհար Ավետիսյանը փոխո՞ւմ է մասնագիտությունը
Դիմահարդարման վարպետ Գոհար Ավետիսյանը շնորհավորել է Արթուր Ջանիբեկյանի կնոջը
Գոհար Ավետիսյանը խոստովանել է, որ խենթանում է Հայաստանի համար
թեգերը:
Սամվել Ալեքսանյան, Գոհար Ավետիսյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ