18:18 03 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD525.99
  • GBP735.39
  • EUR636.45
  • RUB7.14
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
180610

Փորձնական «վաֆլիների» կանոնները խախտած վարորդներն արդեն կտուգանվեն։ Ճանապարհային ոստիկանությունը սահմանել է տուգանքի չափը։

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի — Sputnik. ՀՀ ճանապարհային ոստիկանության նախատեսում է մայիսի 5–ից մի շարք փոփոխություններ կյանքի կոչել։ Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը։

«Երբ ՃՈ-ն այսպես կոչված «վաֆլիների» գծանշումն արեց, մենք հայտարարություն տարածեցինք, որ սա փորձնական է, որպեսզի մեր վարորդների աչքը տեսնի և սովորի: Սակայն մենք նորից կգծանշենք խնդրահարույց խաչմերուկները «վաֆլիներով», ճանապարհային նշաններ կլինեն։ Խցանումների ժամանակ այդ տարածք մուտք գործած վարորդները կտուգանվեն 5000 դրամի չափով»,– ասաց Կարապետյանը:

Փոփոխություններ կլինեն նաև շրջանաձև երթևեկության խաչմերուկների վերաբերյալ։ ՃՈ պետի տեղակալ Արման Չիլինգարյանը հայտնեց, որ 1-1.5 տարի փորձնական եղանակով մի քանի հատվածներում կիրառել են այն կանոնը, որ շրջանաձև խաչմերուկի ներսում գտնվող վարորդն առավելություն ունի ներս մտնողի հանդեպ:

«Մայիսի 5–ից բոլո՛ր շրջանաձև երթևեկությամբ խաչմերուկներում, որտեղ չեն լինի տեղադրված հակառակ ճանապարհային նշաններ, ըստ որի` դրսից մուտք գործողն ունի առավելություն, նոր կանոնի ուժով` շրջանաձև երթևեկության մեջ գտնվող վարորդը կունենա առավելություն»,- ասաց նա:

Չիլինգարյանի խոսքով՝ փոփոխություններ են կատարվելու նաև ճանապարհային նշանների խմբերում` ավելացվելու են հետիոտներին և հեծանիվներին վերաբերող ճանապարհային նշանները, ինչպես նաև որոշակի ցուցանակներ` էլեկտրամոբիլների կիրառման հետ կապված։

Ըստ թեմայի

Այ քեզ բան. ռոբոտներն ատամ կմաքրեն, համրը կխոսի, անվարորդ տաքսին կհայտնվի Մոսկվայում
Մեքենան վարորդին թույլ չի տա քնել ու հարբած նստել ղեկի դիմաց. տեսանյութ
Ինչպես է ավտոմեքենան աշխատելու վարորդի փոխարեն. տեսանյութ
Երևանի խաչմերուկներից մեկում երթևեկության փոփոխություն կլինի. լուսանկար

Գլխավոր թեմաներ