21:19 26 հունիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.33
  • GBP605.45
  • EUR542.20
  • RUB7.56
«Մուրացան» հոսպիտալ

Ադրբեջանցիների կրակոցից վիրավորված զինծառայողի եղբայրը նույնպես ծառայում է. մանրամասներ

© Sputnik / Nelli Danielyan
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
2102 0 0

Տավուշում գլխի վնասվածք ստացած Արգիշտի Սեփխանյանը տան ավագ զավակն է։

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի — Sputnik. Հակառակորդի կրակոցից վիրավորված 32–ամյա պայմանագրային զինծառայող Արգիշտի Սեփխանյանը Լոռու մարզի Ախթալա համայնքից է։ Լուրը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց համայնքի ղեկավար Արկադի Թամազյանը։

«Արգիշտին տան ավագ երեխան է, ամուսնացած չէ։ Նա ունի մեկ քույր և մեկ եղբայր։ Եղբայրը նույնպես պայմանագրային զինծառայող է։ Տղայի հայրը մահացած է, նա ապրում է մոր ու եղբոր հետ։ Քույրն ամուսնացած է»,–ասաց Ախթալայի ղեկավարը։

Արգիշտի Սեփխանյանը վիրավորվել էր այսօր` ապրիլի 30-ին, ժամը 14:20-ի սահմանում Տավուշի զորամասերից մեկում, հակառակորդի կրակոցից։ Նա վնասվածք է ստացել գլխի շրջանում։

ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով, այն է` սպանությունն ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով։

Կոմիտեից հայտնում են նաև, որ Սեփխանյանը տեղափոխվել է Երևանի զինվորական հոսպիտալ, նրա առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր:

Ավելի վաղ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել էր, որ Սեփխանյանի կյանքին վտանգ չի սպառնում։

Ըստ թեմայի

Առաջնագծում ծառայում են պատրաստված զինվորները. փորձագետի կարծիքը
Ադրբեջանն ավելի շատ կրակոցներ է արձակել Արցախի ուղղությամբ
Արցախում նոր զորանոց և ռազմական օբյեկտներ են կառուցում. լուսանկարներ
Հակառակորդը կրակել է Ոսկեպար-Բաղանիս միջպետական ճանապարհի ուղղությամբ

Գլխավոր թեմաներ