01:42 18 հուլիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.45
  • GBP590.89
  • EUR534.43
  • RUB7.58
Մեկը մայիսի 2018 թ.

Մայիսի 1. Հայաստանի բնակչության 45.4 տոկոսի տոնը

© Sputnik / Aram Nersesyan
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
123 0 0

Մայիսի 1-ը Հայաստանի տոների ու հիշատակի մասին օրենքում նշված է որպես Աշխատանքի օր ու հայտարարված է ոչ աշխատանքային։ Տոնական միջոցառումներ նախատեսված չեն։ Աշխատողների համար չաշխատելն արդեն տոն է, չաշխատողների համար էլ, թերևս բոլոր օրերն են տոն։

ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի — Sputnik, Նելլի Դանիելյան. Հայաստանում մայիսի 1-ի պաշտոնապես նշվում է որպես Աշխատանքի օր։ Հաշվի առնելով պաշտոնական վիճակագրությունը` այն տոն է հայաստանցիների միայն 45.4 տոկոսի համար։ Բանն այն է, որ վիճակագրական կոմիտեի վերջին` 2018թ–ի տվյալներով, Հայաստանի աշխատունակ բնակչության միայն կեսից քիչ հատվածը կամ 915 500–ն ունեն աշխատանք։

20.4 տոկոսն էլ (234 000 մարդ) պաշտոնական տվյալներով գործազուրկ են։

Այս տվյալները Sputnik Արմենիային հայտնեց Հայաստանի վիճակագրական կոմիտեի Աշխատանքի վիճակագրության բաժնի պետ Լուսինե Քալանթարյանը` միաժամանակ նաև մեկնաբանելով, թե ինչու է գործազուրկների թիվն ակնհայտ զիջում այլ աղբյուրների տվյալներին։

Լուսինե Քալանթարյանը հայտնեց, որ վիճակագրական կոմիտեն իր վիճակագրության մեջ գործազուրկ է համարում միայն այն մարդկանց, որոնք այս պահին ոչնչով զբաղված չեն և ակտիվ աշխատանք են փնտրում։ Մինչդեռ քիչ չեն այնպիսիք, ովքեր աշխատանք չունեն, բայց չեն էլ փնտրում։

Այդպիսիք, պարզվում է, կազմում են Հայաստանի աշխատունակ բնակչության 43 տոկոսը։

«Օրինակ` գյուղաբնակներն ասում են, որ շատ կցանկանային աշխատանք փնտրել, բայց չեն փնտրում, որովհետև իրենց գյուղում ոչ մի հնարավորություն չկա։ Սա արդեն բերում է նրան, որ ինքը ցանկություն ունի, բայց գիտի, որ շանս չունի։ Կամ ստացել է մասնագիտություն, որն արդեն պահանջված չէ, չկա կամ ինքն արդեն ամեն ինչ մոռացել է»,– ասաց մեր զրուցակիցը։

Գործազուրկ քաղաքացիների կեսի վիճակն, ըստ նույն պաշտոնական վիճակագրության, համեմատաբար ավելի բարդ է։ Նրանք պաշտոնական տերմինաբանությամբ համարվում են երկարատև գործազուրկներ։

Դրանք այն մարդիկ են, որոնք տևական ժամանակ` առնվազն 1 տարի դուրս են մնացել աշխատաշուկայից ու աստիճանաբար սպառել են այնտեղ վերադառնալու իրենց հնարավորությունը։

«Եթե տարիներ առաջ ասում էին` 6 ամիս հետո մարդը սկսում է շատ բան մոռանալ, ապա հիմա արդեն ասում են` 3 ամիս հետո արդեն կորցնում է մասնագիտական կարողությունները։ Պատկերացրեք` մարդ, որ տարիներ շարունակ աշխատանք չի ունեցել, արդեն լուրջ խնդիր կա նրա մասնագիտական կարողություններն աշխատաշուկայի այսօրվա պահանջներին համապատասխանեցնելու տեսանկյունից»,–նշում է Քալանթարյանը։

Երկարատև գործազուրկների ցուցանիշը Հայաստանում, 2018թ–ի տվյալներով, 115 000–ից ավելի է։

Աշխատավորների միջազգային օրը նշվում է մայիսի 1-ին: Պատմության մեջ մայիսի մեկը մտել է 1884 թվականին, երբ ԱՄՆ-ում և Կանադայում կազմակերպվեցին ցույցեր` ի պաշտպանություն ութժամյա աշխատանքային օրվա:

Հայաստանում մայիսի 1-ը սկսեցին նշել 1919թ.–ից։ Խորհրդային տարիներին աշխատանքի գաղափարը մեծարվում էր հիմնականում տոնական շքերթով, որտեղ հզոր արտադրական միավորումների աշխատանքային կոլկտիվները ներկայացնում էին իրենց արտադրական ձեռքբերումները։

Մայիսի 1-ն այսօր էլ Հայաստանի տոնացույցում տոն է ու ոչ աշխատանքային օր։

2019թ–ի մայիսի 1-ի առիթով պետական մակարդակով կազմակերպված որևէ միջոցառման մասին ՀՀ պետական մարմինները չեն իրազեկել` թերևս առաջնորդվելով «չաշխատելն արդեն տոն է» կարգախոսով։

Ըստ թեմայի

Գործազրկության կատալիզատոր, թե տոտալիզատորների վախճան. ի՞նչ կտա խստացումը
Սա ահռելի աճ է, որը իր դրական ազդեցությունը կունենա երկրի տնտեսության. Փաշինյան
Առաքելյան. «Վիճակախաղերի արգելումը պետությանը միլիարդների վնաս կբերի»
Հեղափոխությունից անցել է 1 տարի, մենք բարի ցանկություններ ենք հայտնում. Մելքումյան
Երևանում կրկին հնչում է «դըմփ–դըմփ– հու»–ն. արտադրողները բողոքի ակցիա են կազմակերպել
«Պրոցեսը 100 տոկոս իրավական է». Մարությանը՝ սրճարանների ապամոնտաժման մասին

Գլխավոր թեմաներ