00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայը, ռուսն ու թաթարը. Նյուրնբերգում գտել են Մեծ հայրենականում անհետ կորածների աճյունները

© Photo : Феликс ИзмайловЮжное кладбище в Нюрнберге
Южное кладбище в Нюрнберге - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Անհետ կորած պապի աճյունի որոնումները բերել են Ֆելիքս Իզմայլովին Նյուրնբերգի գերեզմանատուն, որտեղ 3 500 զինվոր է թաղված։ Այժմ նա ԶԼՄ–ների միջոցով փնտրում է նրանց ազգականներին։

ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Մեծ հայրենական պատերազմի տարիներին անհետ կորած չորս հայաստանցու աճյունները թաղված են Նյուրնբերգի հարավային գերեզմանատանը։ Նրանցից երկուսը հայ են, մեկը` ռուս, մյուսը` կովկասյան թաթար։ Նրանց մասին իմացել ենք մոսկվացի Ֆելիքս Իզմայլովից, որը կամավոր զբաղվում է այդ գերեզմանատանը թաղված զինվորների բարեկամների որոնումներով։

Пожилые военнослужащие приняли участие в акции Бессмертный полк. (9 мая 2018). Ереван - Sputnik Արմենիա
«Անմահ գունդը» Հայաստանում. ակցիան այս տարի սովորական չի լինի

Այս գերեզմանում թաղված մարդիկ, ինչես նաև Ֆելիքսի պապը մինչ այժմ Մեծ հայրենականի տարիներին անհետ կորած էին համարվում։ Ամեն ինչ սկսվեց 2005 թվականին, երբ Իզմայլովը որոշեց սկսել պապի աճյունը որոնումը։

«Պարզվեց` պապս, ինչպես նաև Մեծ Հայրենականի ևս 3500 մասնակից թաղված են Նյուրնբերգի գերեզմանում։ Բոլորը մահացել են գերմանական ճամբարներում գերության ընթացքում», – ասաց Իզմայլովը Sputnik Արմենիային տված հարցազրույցում։

Իզմայլովը 2011 թվականին է գերեզմանատուն այցելել։ Որոնումների ընթացքում նա նաև Մեծ հայրենական պատերազմում ԽՍՀՄ կորուստի մասին փաստաթղթեր է  հայտնաբերել։ Իզմայլովը սկսել է դրանք գերմաներենից ռուսերեն թարգմանել, նույնականացնել այստեղ թաղված զինվորներին ու նրանց հարազատներին փնտրել։

Հիմա նա 230 ազգանուն է հստակ հայտնաբերել։ Այդ թվում` Հայկական ԽՍՀ–ում ծնված չորս մարդ կա։ Բոլորն ընդհանուր հատվածում են թաղված։ Իզմայլովը տրամադրեց մեզ նրանց անունները։

Նրանց շարքում է Սեիդով Ջաֆարը, որը ծնվել է 1899 թվականի օգոստոսի 18–ին Հայկական ԽՍՀ Կիչեկվեդի գյուղում, մահացել է 1944 թվականի հոկտեմբերի 20–ին։

Акция Георгиевская ленточка в Ереване - Sputnik Արմենիա
«Հաղթանակի ժապավեն. հիշում և հպարտանում եմ». Երևանում նախապատրաստվում են մայիսի 9-ին

Նույն վայրում թաղված է Գեորգի Գարինգինյանը կամ Գարեգինյանը, որը ծնվել է 1914 թվականի հունվարի 5–ին։ Մահացել է` 1944 թվականի հունիսի 9–ին։ Հայտնի է նրա կնոջ անունը` Սոֆյա Սուրենի Գարեգինյան։ Գեորգին ապրել է Երևանում` Ջափարիձեի փողոցում։

Նյուրնբերգի գերեզմանոցում թաղված է նաև Կալինինոյի շրջանի բնակիչ Իվան Գրիգորիի Գլազովը։ Ծնվել է 1920 թվականի դեկտեմբերի 25–ին, մահացել` 1943 թվականի մայիսի 18–ին։ Նրա մայրը` Անաստասիա Յակովի Գլազովան, բնակվել է հետևյալ հասցեում` Վրացական ԽՍՀ, Թբիլիսի, Լյախոսվկայա փող., 41։

Գեորգի Արմինակի Սիմոնյանը նույնպես անհետ կորել էր։ Որոշ տվյալների համաձայն` նա կապիտան էր։ Ծնվել է 1908 թվականի օգոստոսի 5–ին, մահացել` 1944 թվականի հունվարի 27–ին։ Ծնվել է Լոռու մարզի Ձորագետ գյուղում։ Հայտնի է, որ հոր անունը Արմինակ Սիմոնյան էր, իսկ կնոջ անունը` Բարբար Սիմոնի Սիմոնյան։

Իզմայլովն ընդգծեց, որ նույնականացման գործընթացը շարունակվում է, շատերը գտել են իրենց բարեկամներին այդ գերեզմանատանը։ Մի ընտանիք նույնիսկ կարծում էր, որ իրենց պապը թաղված է Սանկտ Պետերբուրգում, բայց պարզվեց, որ նրա գերեզմանը Նյուրնբերգի գերեզմանատանն է։

Նա խնդրում է բոլորին, ով նշված մարդկանց մասին տեղեկություն ունի, դիմել  Sputnik Արմենիային ու խմբագրության միջոցով կապ հաստատել իր հետ` ազգականներին փնտրելու համար։

Լրահոս
0