01:27 06 հունիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD481.74
  • GBP608.44
  • EUR546.00
  • RUB7.01
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
370 0 0

Գյումրու մանկատան բակում թողած երեխաների մայրը նրանց դեռ տուն չի տարել: Նախարարը փորձում է օգնել նրան:

ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի — Sputnik, Նանա Մարտիրոսյան․ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը հանդիպել է երկվորյակ եղբայրների մոր ու մորեղբոր հետ։ Կինը դեռ չի կարող երեխաներին վերցնել մանկատնից։ Այս մասին նախարարն ասաց Sputnik Արմենիայի հետ զրույցում։

Պոլիէթիլենի մեջ փաթաթված երեխաներին անցած տարվա հոկտեմբերի 17-ին Ֆ. Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության հաստատության բակում հայտնաբերել էր պահակը: Անհետաձգելի միջոցառումներից հետո քաղաքապետարանի ու ոստիկանության աշխատակիցները երեխաներին անվտանգ տեղ էին տարել: Շուտով ոստիկանությանը հաջողվել էր գտնել երկվորյակների մորը: Նա Արարատի մարզից է, 18 տարեկան: Տղաներին անվանել են Վահան ու Վահե։

Նախարարը նշեց, որ օրենքով սահմանված ընթացակարգի համաձայն` երեխաներին մանկատնից ընտանիք վերադարձնելու համար պետք է որոշակի պայմաններ ապահովել, այդ թվում՝ բնակարանային: Այս պահին երեխաների մայրը չի կարող այդ պայմաններն ապահովել: 18-ամյա կինը ոչ մի տեղ գրանցված չէ ու մշտական բնակության հասցե չունի։ Այդ պատճառով նա չի կարող նպաստ կամ որևէ այլ օգնություն ստանալ։

«Մենք պետք է սպասենք այնքան, որքան պետք է, որպեսզի ընտանիքն այդ երեխաների համար անհրաժեշտ պայմաններ ապահովի», - ասաց Բաթոյանը։

Նա նաև նշեց, որ նախարարությունը համագործակցում է մարզպետարանի, միջազգային ու տեղական կազմակերպությունների հետ ու պատրաստ է օգնել երեխաների մորը վերանորոգում անել ու բարելավել կենցաղը։ Սակայն Բաթոյանի խոսքով՝ նախարարության հնարավորությունները սահմանափակ են։ Ավելի հստակ օգնություն կարող են տրամադրել տեղական ինքնակառավարման մարմինները։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 19-ին կինը հրաժարվել էր երկվորյակներից: Ավելի ուշ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանը հանդիպել էր նրա հետ ու համոզել չլքել երեխաներին։

Նախարարությունը սոցիալական ծառայությունների հարցում կնոջն աջակցելու ճանապարհային քարտեզ էր մշակվել:

Ըստ թեմայի

«Երազում եմ քայլել»․ Երևանի մանկատան երեխաները չեն կորցնում հավատը հրաշքների հանդեպ
«Ես գրեթե ամեն ինչ ունեմ». մանկատան սանը չի բողոքում, հաղթահարում է
Բաթոյանն այցելել է Իզմիրլյանի անվան մանկատան պատուհանից ընկած երեխային

Գլխավոր թեմաներ