00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Սա միայն Ոսկեպարի, Կիրանցի կամ Բաղանիսի խնդիրը չէ․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:42
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Այս օրը պատմության մեջ. Մայիսի 2

© Sputnik / Aram NersesyanՄայիսի 2
Մայիսի 2 - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մայիսն առանձնահատուկ ամիս է: Արևային, անցյալի կարևոր իրադարձություններով ու հիշատակի օրերով, տոներով հարուստ:

Բայց առաջինը, որ կցանկանայինք նշել կոնկրետ մայիսի 2-ի հետ կապված, Ռուբինյանների արքայատոհմի ամենից նշանավոր և հզոր ներկայացուցչի՝ Կիլիկիայի Հայոց թագավոր Լևոն Բ-ի հիշատակի օրն է:

Կիլիկյան ծովահենների հետքերով

Լևոն Երկրորդ արքան, որ Հայոց թագավորն է եղել 1198 թվականի հունվարի 6-ից (ծնվել է 1150-ին) վախճանվել է 1219 թվականի մայիսի 2-ին: Լևոն Երկրորդի օրոք Կիլիկիայի Հայկական թագավորությունը դարձել է տարածաշրջանային հզոր պետություն՝ իր ազդեցությունը տարածելով շրջակա երկրների վրա ու դիմակայելով արտաքին սպառնալիքներին: Լևոն Բ թագավորը նաև լուրջ բարեփոխումներ է իրականացրել Կիլիկիայի Հայկական թագավորությունում. վերակառուցել է հին ամրոցները, հիմնել նորերը, կառուցել տվել բազմաթիվ հսկիչ դիտանոցներ, ձևավորել է մշտական հզոր բանակ, հաստատել է ռազմական ուսուցման կարգ: Դրանից բացի՝ կանոնավորել է կառավարման համակարգը, արքունի գործակալությունները, սահմանել է վասալների տեղերն ու պարտականությունները, ամրապնդել օրինականությունը: Պետական կայուն հարկեր սահմանելու համար Լևոն Բ-ի հրամանով հաշվարկվել են երկրի գյուղերը, ագարակները, այգիները, մշակովի հողերը: Նորոգվել են հին վանքերը, հիմնվել նորերը՝ կից վարժարաններով:

Կիլիկյան Հայաստանի մանրանկարչությունը

Հույս տածելով, որ Հայաստանի որևէ ղեկավար երբևէ օրինակ կվերցնի այս նշանավոր հայ արքայից, անդրադառնանք մեզ ավելի մոտ ժամանակներում ապրած հայտնի հայրենակիցներին:

Մայիսի 2-ին է ծնվել խորհրդային կինոռեժիսոր, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Գավրիիլ Եղիազարովը (1916թ., Բաքու – 1988թ., Մոսկվա): Եղիազարովի ամենից հայտնի ֆիլմերից մեկը «Տաք ձյունն» է (1972թ.), ըստ Բոնդարևի գրքի, որտեղ ներկայացված է Հայրենական պատերազմի կարևոր ճակատամարտերից մեկը և որի համար ռեժիսորը պետական մրցանակի է արժանացել: Ինքը՝ Գավրիիլ Եղիազարովը Հայրենական պատերազմի մասնակից է և այդ կինոնկարում բավականին համոզիչ ու հավաստի է ներկայացված պատերազմի բնույթը:

Մայիսի 2-ին է ծնվել հայ գրող, մշակույթի վաստակավոր գործիչ Մկրտիչ Սարգսյանը (1924-2002), որ նույնպես Հայրենական պատերազմի անմիջական մասնակից է եղել, վաշտի հրամանատար, ապա գումարտակի հրամանատարի տեղակալ: Մկրտիչ Սարգսյանի բազմաթիվ ստեղծագործությունների ու գրքերի շարքում առանձնանում է «Կյանքը կրակի տակ» իրապատումը՝ պատերազմի ու մարդկային կոնկրետ ճակատագրերի մասին:

Французский продюсер Ален Терзян (10 января 2014). Пaриж, Фрaнция - Sputnik Արմենիա
Ինչո՞ւ է Ալեն Թերզյանը Հայաստանն անվանում լավատեսությամբ լի, ուղեղը «վերանորոգելու» երկիր

Իսկ ահա Հրաչյա Քոչարը՝ Հրաչյա Գբրիելյան, 1965թ. մայիսի 2-ին է մահացել:

Մայիսի 2-ին է մահացել նաև նկարիչ Արտաշես Աբրահամյանը (1920-2003):

Իսկ ֆրանսահայ անվանի կինոգործիչ Ալեն Թերզյանը ծնվել է 1949թ. մայիսի 2-ին: Նա Կաննի կինոփառատոնի ժյուրիի ադմինիստրատորն է, ֆրանսիական «Սեզար» կինոակադեմիայի (Կինոարվեստի և կինոտեխնիկայի ակադեմիայի) նախագահ, «Alter films» պրոդյուսերական ընկերության գլխավոր գործադիր տնօրենը, Ֆրանսիայի պրոդյուսերների ասոցիացիայի նախագահը: Ի լրումն՝ Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ է:

Ինչ վերաբերում է մոլորակի անցուդարձին, ապա 1997թ մայիսի 2-ին Թոնի Բլերը ստանձնեց Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը:

Ի դեպ, 1982 թվականի մայիսի 2-ին, Ֆոլկլենդյան կղզիների շուրջ Մեծ Բրիտանիայի ու Արգենտինայի միջև ծագած պատերազմի ժամանակ անգլիական միջուկային «Կոնկերոր» (բառացի՝ նվաճող) անվանմամբ սուզանավը, երեք տորպեդի համազարկով կործանել է արգենտինական «Գեներալ Բելգրանո» թեթև հածանավը, ինչի հետևանքով զոհվել է 323 արգենտինական նավաստի: Ի դեպ, դա նշված պատերազմում արգենտինացիների կրած մարդկային կորուստների մոտ կեսն է կազմում:

Նշվում է, որ կրակ արձակելու կարգադրություն, իր կաբինետի նախարարների հետ խորհրդակցելուց հետո, տվել է անձամբ Մարգարետ Թեչերը՝ Մեծ Բրիտանիայի այն ժամանակվա վարչապետը:

Ըստ որում, արգենտինական հածանավը, հարձակման պահին եղել է բրիտանացիների հայտարարած խոցման ենթակա գոտուց դուրս, բայց անգլիացիներն ամեն դեպքում, կրակել են:

Усама бен Ладен - Sputnik Արմենիա
Մինչ մարդկանց հանդիպելը նա շատ լավ երեխա էր. Բեն Լադենի մայրը՝ որդու մասին

Իսկ ապա 2011 թվականի մայիսի 2-ին ԱՄՆ հատուկ ծառայությունները Պակիստանում լիկվիդացրել են Միացյալ Նահանգների կողմից թիվ 1 ահաբեկիչ հռչակված, «Ալ Ղաիդա» ահաբեկչական կազմակերպության պարագլուխ Ուսամա բեն Լադենին, որին 2001 թվականից սկսած «որսում» էին:

Բայց շարքն ավարտենք խաղաղասիրական նոտայով. Մայիսի 2-ը 2016 թվականին ՄԱԿ-ը  հռչակել է որպես թյունոս ձկան համաշխարհային օր: Ի դեպ, այսօր իսկապես էլ «ձկան օր» է՝ համաձայն խորհրդային բարի ավանդույթի. այսօր հինգշաբթի է: 

Իհարկե, այսօրվա հետ կապված հիշարժան այլ իրադարձություններ էլ կան, բայց եթե ուզում եք հիշել, թե կոնկրետ անցած տարի ինչ դեպքեր են տեղի ունեցել Հայաստանում և աշխարհում, կարող եք սեղմել այս հղումը:

Լրահոս
0