05:42 23 հուլիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.18
  • GBP593.70
  • EUR534.18
  • RUB7.56
«Գինու օրեր»

Ջազ և ժպիտներ «Գինու օրերում». Երևանում կարելի է համտեսել ավելի քան 200 տեսակ գինի

© Sputnik / Ani Liparityan
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
47420

Երևանցիները և մայրաքաղաքի հյուրերը մայիսի 3-4–ը կարող են մասնակցել «Գինու օրեր» միջոցառմանը, շփվել գինեգործների հետ, լավ երաժշտություն լսել և, իհարկե, վայելել «աստվածների նեկտարը»։

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի — Sputnik. «Երևանի գինու օրեր» միջոցառումը, որը տեղի կունենա մայիսի առաջին ուրբաթ և շաբաթ օրերին, այս տարի որոշակի նորամուծություններ կունենա։ Այս մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում ասաց «Էվենտուրա» ընկերության համահիմնադիր և տնօրեն, «Գինու օրերի» կազմակերպիչ Մերի Բադալյանը։

Նրա խոսքով` փառատոնում կներկայացվեն հայկական գինի արտադրողների ավելի քան 200 տեսակ գինիներ։ Ձեռք բերելով երկու օրվա բաժանորդագիր` այցելուները կարող են վայելել գինու բոլոր տեսակները, զրուցել արտադրողների հետ և լսել կենդանի երաժշտություն։ Կազմակերպիչներն այլ անակնկալներ էլ են պատրաստել` մայրաքաղաքի մի շարք ռեստորանների զեղչի կտրոնների տեսքով։

Գինու օրերը Երևանում անցկացվում են արդեն երրորդ անգամ, բայց այս անգամ ընդլայնվելու է տարածքը, որտեղ տեղի են ունենալու հիմնական միջոցառումները։ Մայիսի 3–ին, արդեն ժամը 17։00–ից «գինով կողողվեն» Պուշկին, Թումանյան և Սարյան փողոցները։

Իրադարձությունների էպիկենտրոնում կտեղադրվեն երկու բեմ, իսկ այցելությունների ծրագրում ներառված են միանգամից երեք թանգարան։ Թումանյանի տուն–թանգարանի մոտ կնվագեն ջազային երաժիշտները, իսկ Սարյանի և Կոջոյանի թանգարանները կներկայացվեն տաղավարներում։

«Ամեն տարի միջոցառմանն այցելում է 20-25 հազար մարդ, որոնց 40 տոկոսը զբոսաշրջիկներ են։ Մենք գիտակցաբար չենք փոխում ամսաթիվը, որպեսզի ուղևորություն նախատեսող զբոսաշրջիկները հաշվի առնեն նաև «Գինու օրերը»։ Այնպես որ, ոչ միայն մեր գինիներն են ճանաչելի դառնում, այլ նաև ավելանում է զբոսաշրջային հոսքը», – նշեց Բադալյանը։

Միջոցառման կազմակերպիչներից մեկը` Նունե Մանուկյանը, նշեց, որ Հայաստանը մեծ ներուժ ունի իրադարձային զբոսաշրջության ոլորտում, իսկ «Գինու օրերը» և նմանատիպ փառատոները նպաստում են դրա զարգացմանը։ Այդ միջոցառումը ռուսական շուկայում, ինչպես նաև այլ երկրների շուկաներում նոր հեռանկարներ է բացում հայկական գինիների համար։

«Գինին վեց հազար տարվա պատմություն ունի։ Դրա մասին պետք է պատմել։ Ավելին` մենք հավակնում ենք տարածաշրջանում «գինեգործության բնօրրանի» կարգավիճակին», – ասաց նա։

Մանուկյանը նշեց, որ «Գինու օրերը» լավ հարթակ են դառնում տաղանդավոր, բայց քիչ հայտնի երաժիշտների համար։

Ըստ թեմայի

Կոնյակի ավանդույթներն ու գինու բույրը Գավառ են կանչում եվրոպացի պանրագործներին. տեսանյութ
Մանուկյան. «Միջոցառման միջոցով ձգտում ենք զարգացնել գինու մշակույթը Հայաստանում»
Ու՞մ վրա է մնում պանրի ու գինու հարկը. Հայաստանի իշխանությունը փոխում է օրենսգիրքը
թեգերը:
Երևան

Գլխավոր թեմաներ