00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Այսօրը պատմության մեջ. մայիսի 5

© Sputnik / Aram NersesyanՄայիսի 5
Մայիսի 5 - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մայիսի 5-ին տեղի ունեցած կարևոր իրադարձություններից մեկը կապված է հայերի պատմության ու ներկայի հետ։ Այս օրն է ծնվել նաև Կարլ Մարքսը, և հենց այս օրն է մահացել Մարտիրոս Սարյանը։

Մայիսի 5-ը «հարուստ» է հատկապես նշանավոր տարբեր անձանց ծննդյան կամ մահվան ամսաթիվ լինելու առումով: Բայց նախ անդրադառնանք Բիշքեկի արձանագրությանը, քանի որ քառորդ դար առաջ տեղի ունեցած իրադարձությունն ուղղակիորեն շաղկապված է մեր պատմությանն ու ներկային։

Քառօրյա պատերազմ. ի՞նչ տվեց այն բանակցային գործընթացին

1994 թվականի մայիսի 5-ին Բիշքեկում ստորագրվեց արձանագրություն, որն ըստ էության Արցախյան պատերազմում հրադադար կնքելու կոչ էր: Հաջորդող օրերին` մայիսի 9-11-ն ընկած միջակայքում, Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝ մի կողմից, Ադրբեջանը` մյուս կողմից, ստորագրեցին կրակի դադարեցման մասին համաձայնագիրը, որը ուժի մեջ մտավ 1994 թվականի մայիսի 12-ից և, հասկանալի վերապահումներով հանդերձ, գործեց մինչև 2016 թվականի ապրիլի 2-ը, այսինքն մինչև Ադրբեջանի ռազմական ագրեսիայի նոր դրսևորումը:

© Photo : official site of the MoD of RAԱդրբեջանը կրակում է, Արցախի զորամասերը վստահորեն իրականացնում են մարտական խնդիրը
Այսօրը պատմության մեջ. մայիսի 5  - Sputnik Արմենիա
Ադրբեջանը կրակում է, Արցախի զորամասերը վստահորեն իրականացնում են մարտական խնդիրը

Իսկ Բիշքեկի արձանագրությունը Ղրղըզստանի մայրաքաղաքում ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի նախաձեռնությամբ հրավիրված հանդիպման մասնակիցների, առաջին հերթին՝ Հայաստանի, Ադրբեջանի և, որ ամենից կարևորն է, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատվիրակությունների, ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի ու միջնորդական առաքելության ընդունած համատեղ հայտարարությունն է՝ հակամարտության գոտում կրակի դադարեցման վերաբերյալ:

ԱՐՅՈՒՆՈՏ ԱՊՐԻԼԸ

Ինչ վերաբերում է համաշխարհային անցուդարձին, ապա մայիսի 5-ը նշվում է նախ որպես Հաշմանդամների իրավունքների համար պայքարի օր: Միաժամանակ մայիսի 5-ը նաև Մանկաբարձի միջազգային օրն է:

Ինչպես են հաշմանդամություն ունեցող երեխաները «էլիտար անշարժ գույք» կառուցել Երևանում

Համարվում է նաև, որ 1494 թվականին հենց մայիսի 5-ին է Քրիստափոր Կոլումբոսը ափ իջել Ճամայկայում:

Ի դեպ, 1912-ի մայիսի 5-ին, որքան հայտնի է, լույս է տեսել «Պրավդա» թերթի առաջին համարը, և նախկինում հենց այս օրն էր նշվում որպես խորհրդային մամուլի օր:

Активист с надписью Свободная пресса на руках протестует вместе с активистами Amnesty International и партнерами возле здания Европейского совета, где проходит встреча глав дипкорпуса ЕС и МИД Турции (25 июля 2017). Брюссель - Sputnik Արմենիա
Լրագրողներ, որոնք զոհվել կամ դատապարտվել են ազատ խոսքի համար. մամուլի ազատության օրն է

Ի դեպ, նախակոմունիստների մասին, ավելի ճիշտ` գլխավոր նախակոմունիստի. 1818 թվականի մայիսի 5-ին է ծնվել Կարլ Մարքսը՝ «Կապիտալի» և դրանից շատ ավելի վաղ՝ 1848-ին, Էնգելսի հետ համահեղինակությամբ գրված «Կոմունիստական կուսակցության մանիֆեստի» հեղինակը:

Հայտնի կամ պատմական կերպարներից արժե հիշատակել նաև մայիսի 5-ին ծնված Օլիվեր Կրոմվելին (1599), Բորիս Շերեմետևին (1652): Իսկ ահա պատմական մեկ այլ կարևոր դեմք, ինչպիսին է Նապոլեոն Բոնապարտը, 1821 թվականի մայիսի 5-ին կնքել է մահկանացուն:

Մահկանացուներին գեղարվեստորեն անմահացնողների շարքում առանձնահատուկ անուն է լեհ գրող Հենրիկ Սենկևիչը, որ ծնվել է 1846թ. մայիսի 5-ին:

Վերադառնալով հայրենի եզերք, ինչ խոսք, հարկ է նշել նաև մայիսի 5-ին ծնված արձակագիր, սցենարիստ, իրական մտավորական, թարգմանիչ, նաև մշակութային, հասարակական ու քաղաքական գործիչ Ռուբեն Հովսեփյանին (1939-2016):

Իսկ մեծն Մարտիրոս Սարյանը (1880-1972) մահացել է մայիսի այս օրը: Թեպետ նման մեծությունների դեպքում մահ բառն ավելորդ է, իսկ մահը` անզոր:

Վարպետի նվերը չեկիստին կամ ինչպես Սարյանի նկարը հայտնվեց Պետրոսյանների տանը

Իհարկե, այսօրվա հետ կապված հիշարժան այլ իրադարձություններ էլ կան, բայց եթե ուզում եք հիշել, թե կոնկրետ անցած տարի ինչ դեպքեր են տեղի ունեցել Հայաստանում և աշխարհում, կարող եք սեղմել այս հղումը։

Լրահոս
0