20:53 21 նոյեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.69
  • GBP617.03
  • EUR528.46
  • RUB7.47
Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի դպրոց

Երևանի ավագանին անվանափոխեց Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի դպրոցը

© Sputnik / Асатур Есаянц
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
85 0 0

Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի դպրոցն անվանափոխելու առաջարկը ներկայացրել էր ավագանու «Լույս» խմբակցությունը։

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի — Sputnik. Երևանի ավագանին ընդդիմադիր խմբակցության առաջարկով օլիմպիական չեմպիոն Իրինա Ռոդնինայի գեղասահքի դպրոցը վերանվանեց։ Facebook սոցիալական ցանցի իր էջում այս մասին գրել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը։

«Երևանի ավագանին ձայների ճնշող մեծամասնությամբ «Իրինա Ռոդնինայի գեղասահքի դպրոցը» վերանվանվեց «Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցի»։ Նախագիծը ներկայացրել է ավագանու «Լույս» խմբակցությունը», – նշել է նա։

Հիշեցնենք` «Մոսկվա–Բաքու» պարբերականին տված հարցազրույցում գեղասահորդ ու պատգամավոր Իրինա Ռոդնինան խորհուրդ էր տվել հայ հասարակությանը եզրակացություններ անել Խոջալուի դեպքերից։

«Այո, ոչ ոք չի վիճում, որ ողբերգական իրադարձություններ են եղել։ Հիշողությունը կմնա։ Բայց, միևնույնն է, պետք է դուրս գալ այդ իրավիճակից: Չի կարելի Ղարաբաղի արյունահոսող վերքերը թողնել հետնորդներին», – ասել է նա։

Ռոդնինան հայ–ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի անդամ է։

Ըստ թեմայի

Անհասկանալի է ռուսաստանցի պատգամավորների մասնակցությունը հակահայկական ակցիային. Միրզոյան
Հայաստանի դեսպանը վրդովված է ռուս պատգամավորների պահվածքից
«Ռուսաստանի ԱԳՆ–ն ռուս պատգամավորների Բաքու այցի կազմակերպիչը չէ». Զախարովա
Երևանի ավագանին քննարկեց Իրինա Ռոդնինայի դպրոցն անվանափոխելու հարցը
թեգերը:
Հայաստան

Գլխավոր թեմաներ