18:40 19 հունիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD478.04
  • GBP601.18
  • EUR535.55
  • RUB7.47
Դավիթ Տոնոյան. ՀՀ Պաշտպանության նախարար

Կկարողանա՞ն թոշակառու սպաները Երևանում բնակարան գնել. պարզաբանում է պաշտպանության նախարարը

© Sputnik / Asatur Yesayants
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
48 0 0

Պաշտոնաթող սպաներին գումար են հատկացնում բնակարան գնելու համար։ Ճիշտ է, Երևանի համար այդ գումարը բավարար չէ։ Այստեղ կարելի է նաև լրացուցիչ արտոնյալ հիփոթեքային վարկ առաջարկել, նկատեց պաշտպանության նախարարը։

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի — Sputnik. ՀՀ ՊՆ–ն ֆինանսական աջակցություն կտրամադրի թոշակառու սպաներին բնակարան գնելու համար ինչպես մարզերում, այնպես էլ Երևանում։ Այս մասին այսօր ԱԺ–ում հարցուպատասխանի ժամանակ ասաց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

2018 թվականին կառավարությունը 5.7 մլրդ դրամ էր հատկացրել պաշտոնաթող զինվորականների բնակարանային խնդիրների լուծման համար։  Այդ գումարով շուրջ թոշակի անցած 1200 սպա կկարողանա բնակարան ձեռք բերել։

«Ւմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը նշեց, որ այդ սպաներից 370-ը Երևանում են բնակվում։

«Եթե այդ մարդկանց միջինում 5-ական մլն դրամ են տրամադրում, ապա մարզերում այդ գումարով հնարավոր է բնակարան գնել, իսկ մայրաքաղաքում` հազիվ թե։ Այդ պատճառով, գուցե, կարելի՞ է նրանց համար արտոնյալ հիփոթեքային վարկ մշակել։ Օրինակ, այդ 5 մլն–ը նրանք կարող են օգտագործել նախնական վճարի համար, իսկ տոկոսադրույքը արտոնյալ սահմանել», – հայտարարեց նա։

Ի պատասխան նախարար Դավիթ Տոնոյանն ասաց, որ 370 սպաների ավելի քան կեսը դեռ մինչ այս որոշումը հնարավորություն ունեին բնակարան գնել կամ արդեն ստացել են։

«Եթե նրանք ուզում են այդ գումարը օգտագործել հիփոթեքի համար, խնդրեմ, խնդիր չկա։ Իսկ նրանց համար արտոնյալ հիփոթեք տրամադրելու  մեխանիզմները մենք կարող ենք քննարկել ԿԲ–ի հետ», – ասաց Տոնոյանը։

Առաջիկայում պետք է քննարկվի այդ հարցը։

Ըստ թեմայի

Դավիթ Տոնոյանը տեսակցել է հակառակորդի կրակոցներից վիրավորված զինծառայողին. լուսանկարներ
Տոնոյանն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը հանդիպել են
ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարները պայմանագիր են ստորագրել
«Իմ անձնական կարծիքով`սխալ է». Տոնոյանը` Միքայել Հարությունյանի երկքաղաքացիության մասին
Երբ ԶՈւ–ում ինչ–որ թարախիկներ են լինում, բոլորն իմանում են. ՊՆ–ն` Մարտակերտի դեպքի մասին
թեգերը:
Կենտրոնական բանկ (ԿԲ), Հայաստան, ՀՀ Պաշտպանության նախարարություն (ՊՆ), Դավիթ Տոնոյան

Գլխավոր թեմաներ