07:17 27 հունիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.33
  • GBP605.45
  • EUR542.20
  • RUB7.56
Մարգարիտա Սիմոնյան. «Ռոսիա սեգոդնյա» ՄԳՏ–ի ու RT–ի գլխավոր խմբագիր

«Ծնկի եմ գալիս, հպարտանում ու հիշում եմ». Մեծ Հայրենականի մասին Սիմոնյանի գրառումը

© Sputnik / Евгения Новоженина
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
71 0 0

Մարգարիտա Սիմոնյանը պատմել է վեց ազգականների պատմությունը, որոնք իրենց ներդրումն են ունեցել Հայրենական մեծ պատերազմում։

ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի — Sputnik. «Ռոսիա սեգոդնյա» ՄԳՏ–ի ու RT–ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը պատմել է իր ազգականների մասին, որոնք Մեծ Հայրենականի տարիներին պաշտպանել են հայրենիքը։

Սիմոնյանը նաև «Անմահ գնդի» Ադլերում կայացած ակցիայի տեսանյութ է հրապարակել։ Տեսանյութում երևում է Մարգարիտայի պապի` Ստալինգրադում վնասվածք ստացած Մարգարյան Ադամի լուսանկարը։

«Առանձնահատուկ շեշտեմ` ոչ ոք իմ ընտանիքի ոչ մի անդամին չեն խնդրել ու ստիպել մասնակցել Անմահ գնդի քայլերթին», – ընդգծել է լրագրողը գրառման մեջ։

Սիմոնյանը նաև երեք լուսանկար է հրապարակել ու ներկայացրել է Մեծ Հայրենականին անմիջապես մասնակցած իր վեց ազգականների ճակատագրերը։

«Մարգարյան Ադամ, մորս հայրը, վնասվածք է  ստացել Ստալինգրադում։

Նրա եղբայրը` Մարգարյան Արամ, տանկիստ, Կուրսկի ու Պրոխորովկայի ճակատամարտերի մասնակից։

Գեղեցիկ Դեմիրճյան, մորս մայրը, 14 տարեկանում մասնակցել է Ստախանովյան շարժմանը, ծխախոտ է մատակարարել ռազմաճակատ։

Սիմոնյան Սարգիս, հորս հայրը, մոր ու քրոջ հետ պարտիզան է եղել Ղրիմում։

Սիմոնյան Ռայա, պապիս կրտսեր քույրը, պարտիզան էր, 11 տարեկանում վնասվածք է ստացել Ղրիմի անտառներում։

Ալոև Գրիգորի, տատիս հայրը, վնասվածք է ստացել Սապուն Գորայի մոտ։

Ծնկի եմ գալիս։ Հպարտանում ու հիշում եմ», – գրել է գլխավոր խմբագիրը։

Սակայն հրապարակումից չի հասկացվում` որ լուսանկարում ով է պատկերված, քանի որ Սիմոնյանը դրանք առանձին չի մեկնաբանել։

Ըստ թեմայի

Պատերազմ և հավատարմություն. ինչպես է «մամա-տատիկս» սովորեցրել մեզ հիշել ու սիրել
Երկարակեցության գաղտնիքը բացահայտել է Մեծ Հայրենականի 101–ամյա վետերանը
Հաղթանակի ու խաղաղության օր. տոնի բոլոր գույները`Sputnik Արմենիայի ֆոտոշարքում
Հայերի ավանդը Հայրենական մեծ պատերազմում
թեգերը:
Հայրենական մեծ պատերազմ, ԽՍՀՄ, Ռուսաստան, Մարգարիտա Սիմոնյան

Գլխավոր թեմաներ