00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դեռ հաստատված չէ, որ սկանդալային դեղը «Նատալի ֆարմից» է գնվել. Մալայանն այլ բան է պնդում

© Photo : Кардашов Антон / АГН "Москва"Пациент в глазной клинике
Пациент в глазной клинике - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում տեղի ունեցած աղմկահարույց դեպքը գուցե այլ զարգացում ունենա, որը կապ չունենա «Նատալի ֆարմ» դեղատների ցանցի հետ, թեև ընկերությունն արդեն պարզաբանում է տարածել։

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի — Sputnik. Դեռ հաստատված չէ, որ հիվանդներին ներարկված դեղամիջոցը, որից հետո նրանք տեսողության թուլացման գանգատներով դիմել են Մալայանի անվան ակնաբուժական կլինիկա, գնվել է հենց «Նատալի ֆարմ» ընկերությունից։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց կլինիկայի տնօրեն Ալեքսանդր Մալայանը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Մալայանի անվան ակնաբուժական կլինիկայում սկանդալային իրավիճակ է ստեղծվել. 2 օր առաջ, ըստ նախնական տեղեկության, «Նատալի ֆարմ» ընկերությունից ստացած Avastin դեղամիջոցը ներարկվել է 6 հիվանդի, որոնք հաջորդ օրն արթնացել են գրեթե կուրացած. միայն լույսն ու ստվերն են տարբերել։

«Երեկ լուրեր տարածվեցին, թե դեղորայքը ձեռք է բերվել հենց «Նատալի ֆարմ» ընկերությունից, սակայն մենք դեռ պաշտոնապես այդ մասին որևէ ինֆորմացիա չունենք։ Մենք չգիտենք էլ` հարուցիչն ինչն է եղել։ Հիվանդների գանգատների պատճառն ինֆեկցիան է, սակայն փորձագիտական արդյունքները դեռ չկան, թե ինչի հետևանքով է ինֆեկցիան առաջացել»,– ասաց Մալայանը։

Նրա խոսքով` «Նատալի ֆարմի» անունը սկսել են շրջանառել հիվանդներից 1-2–ի բարեկամները, և ընկերությունն էլ` առանց իրենց դեմ ուղղված որևէ պաշտոնական մեղադրանքի, պարզաբանում է տարածել։

Больничная койка - Sputnik Արմենիա
Սկանդալ Մալայան ակնաբուժական կենտրոնում. 6 քաղաքացի դեղից կուրացե՞լ է

Ակնաբուժական կենտրոնի տնօրենն ասում է` իրենք «Նատալի ֆարմի» հետ վիճաբանության կամ անհամաձայնության որևէ խնդիր չունեն։ «Մենք չենք ուզում խառնվել ընկերության և առողջապահության նախարարության վիճաբանությանը, մեղադրանքներին։ Ինչ վերաբերում է դեղորայքի օգտագործմանը, ապա այն օգտագործվումն է ոչ միայն մեր կլինիկայում, այլ նաև հանրապետության այլ ԲԿ–ներում, ինչպես նաև հանրապետությունից դուրս` սրսկումների համար»,– ասաց Մալայանը։

Նա հայտնեց նաև, որ 6 հիվանդի վիճակն այժմ արդեն լավ է, բարդությունների շրջանն անցել է։ Մալայանը հավաստիացրեց` չկա հիվանդ, որը կուրացել է, սակայն որոշների մոտ տեսողության որոշակի կորուստ կա, ինչը, սակայն, որոշ չափով էլ կվերականգնվի։ Խնդիրն այն է, որ 6 հիվանդն էլ շաքարային դիաբետ են ունեցել, դրանով պայմանավորված` տեսողության խնդիրներ են առաջացել։ «Նրանց պետք է վիրահատեինք, քանի որ տեսողության հետ կապված բարդություններ կային` շաքարային դիաբետով պայմանավորված։ Այժմ նրանք համապատասխան բուժում են ստանում»,–ասաց Մալայանը։

«Նատալի ֆարմից» հրաժարվեցին որևէ նոր տեղեկություն հայտնել Sputnik Արմենիային` ասելով, որ երեկ պարզաբանում են տվել ու ավելացնելու որևէ բան չունեն։ Մեր հարցը, թե դեղը միայն իրե՞նց դեղատների ցանցում է վաճառվում, թե՞ այլ դեղատներին էլ են մատակարարում, այդպես էլ անպատասխան մնաց։

Նշենք, որ դեղը Հայաստան է ներմուծում «Նատալի ֆարմը», և ներմուծման թույլտվություն ստանալուց հետո` հենց ընկերությունն էլ որոշում է դրա մատակարարման, բաշխման մեխանիզմը։

Медиатур, посвященный 115-летию Морозовской детской городской клинической больницы, Москва - Sputnik Արմենիա
Դեղը գրանցված է եղել. նոր մանրամասներ միջադեպից և պարզաբանում կողմերից

Ընկերության` երեկ տարածած հաղորդագրության մեջ նշված է, որ դեղի մեկ սրվակի պարունակությունը կարող է կիրառվել մի քանի հիվանդի համար, սակայն դեղը պետք է կիրառել անմիջապես սրվակը բացելուց հետո և նետել. «Եթե պրոցեդուրան չի արվել նույն պահին, այլ դեղը կիրառվել է մի քանի օրվա ընթացքում, ապա, այո, բաց սրվակի մեջ կարող էր ինֆեկցիա փոխանցվել»,– նշված էր հաղորդագրության մեջ։

Առողջապահության նախարարությունից էլ Sputnik Արմենիայից հայտնեցին, որ իրավիճակի մանրամասների վերաբերյալ զեկուցագիր են պահանջել Մալայանի կենտրոնից։ Ինչ վերաբերում է դեղի փորձագիտական քննությանը, ապա դրա արդյունքները հայտնի կլինեն առաջիկայում։

© Photo : ScreenshotAvastin–ը գրանցված է Հայաստանում
Դեռ հաստատված չէ, որ սկանդալային դեղը «Նատալի ֆարմից» է գնվել. Մալայանն այլ բան է պնդում - Sputnik Արմենիա
Avastin–ը գրանցված է Հայաստանում

Ի դեպ, Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի կայքում նշված է, որ Avastin–ը Հայաստանում գրանցված է, և դրա ներմուծման թույլտվությունը տրված է մինչև 2020–ի մարտի 15–ը։ Այն կարելի է ձեռք բերել դեղատոմսով։

Դեպքի հետ կապված մանրամասներին դեռ կանդրադառնանք։

Լրահոս
0