06:13 24 մայիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD479.98
  • GBP606.50
  • EUR534.46
  • RUB7.42
Հենրիխ Մխիթարյան

Հայտնի է Հենրիխ Մխիթարյանի հարսանիքի հստակ օրը

© Sputnik / Asatur Yesayants
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Հենրիխ Մխիթարյան (201)
225120

Հանրահայտ ֆուտբոլիստի ու գործարարի դստեր հարսանեկան արարողությունը տեղի կունենա աշխարհի ամենառոմանտիկ քաղաքներից մեկում։

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. Sputnik Արմենիայի տեղեկություններով` Հայաստանի ազգային հավաքականի ավագ ու Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ու գործարար Միքայել Վարդանյանի դստեր` Բեթի Վարդանյանի պսակադրությունը տեղի է ունենալու հունիսի 17-ին Իտալիայի Վենետիկ քաղաքում:

Մեր տեղեկություններով` հունիսի 16–ին Հայաստանի հյուրերը չարտերային չվերթով կմասնակցեն Վենետիկ։

Генрих Мхитарян и Бетти Варданян
Բեթի Վարդանյանն ու Հենրիխ Մխիթարյանը

Ավելի վաղ ԶԼՄ–ներում տեղեկություն էր տարածվել, որ Հայաստանի հավաքականի և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նշանվել է գործարար Միքայել Վարդանյանի դստեր հետ, բայց այդ լուրը մինչև հիմա էլ պաշտոնապես չի հաստատվել։

Մեր ընտրանու առաջատարն իր կյանքի կարևորագույն իրադարձություններից մեկին մոտենալու է ազգային հավաքականի ընտրական երկու խաղից հետո: Եվրո-2020-ի ընտրական փուլի շրջանակում հունիսի 8-ին Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ մրցելու է Լիխտենշտեյնի ընտրանու հետ, իսկ հունիսի 11-ին արտագնա խաղ կանցկացնի Հունաստանի հավաքականի հետ:

Հուսանք, որ մեր ազգային հավաքականի արդյունքները դրական կլինեն, և Հենրիխն իր հարսանեկան արարողությանը կգնա հաղթական տրամադրությամբ։

թեմա:
Հենրիխ Մխիթարյան (201)

Ըստ թեմայի

«Կեղտոտ պարեր» հարսանիքին. նորապսակների խելահեղ պարը պայթեցրել է համացանցը. տեսանյութ
Փեսացուի նախկին սիրեցյալը հարսի շորով է գնացել տղայի հարսանիքին. տեսանյութ
Տարիներ անցան. ինչո՞ւ էր Գայանե Փայտյանը հարսանիքի օրն արտասվում «հնդկական» արցունքներով
Պզոյի դստեր հարսանիքի տեսանյութերը հայտնվել են համացանցում
Շքեղ ավտոմեքենաներ, երգիչներ` եկած օվկիանոսի այն կողմից. Պզոյի դստեր հարսանիքի տեսանյութը
թեգերը:
հարսանիք, Հենրիխ Մխիթարյան

Գլխավոր թեմաներ