00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մարշալը՝ խոտ հնձողի օգնական. Երևանում մեծագույն մարդկանց մասին պատմեցին նրանց թոռները

© Sputnik / Laura SarkisianВнук Маршала Ивана Баграмяна Иван Баграмян
Внук Маршала Ивана Баграмяна Иван Баграмян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայրենական մեծ պատերազմի հերոսների երեխաները, թոռները և ծոռները վստահ են, որ իրենց պապերը, հայրերը, եղբայրներն ու քույրերը ողջ են, քանի դեռ վառ է նրանց մասին հիշողությունը։

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի — Sputnik, Լաուրա Սարգսյան. ԽՍՀՄ հայտնի մարշալներ Հովհաննես Բաղրամյանը և Համազասպ Բաբաջանյանը, չնայած իրենց մեծությանը, համեստ մարդիկ են եղել և այդ համեստությամբ վարակել են իրենց ընտանիքին, երեխաներին, թոռներին ու ծոռներին։

Фронтовая фотография Айка Мелконяна - Sputnik Արմենիա
Հայոց ցեղասպանությունից փրկված ապագա գնդապետը, որին դեռ հիշում են Լենինգրադում

Այս օրերին Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հրավերով ժամանել են հաղթանակի զորահրամանատարների՝ մարշալներ Բաղրամյանի, Բաբաջանյանի, Ռոկոսովսկու, Կոնևի, Գովորովի, Չույկովի, Լոսիկի, Սոկոլովսկու երեխաները և թոռները «Տարբեր ճակատագրեր՝ մի հաղթանակ» համաժողովի շրջանակում։ Համաժողովի ընթացքում պատվել են Հայրենական մեծ պատերազմի բոլոր վետերաններին, որոնք այժմ բնակվում են Հայաստանում և Արցախում։ Լրագրողներին, այդ թվում՝ Sputnik Արմենիայի թղթակցին հաջողվեց զրուցել նրանցից ոմանց հետ։

Շքերթի՝ քրքված զիվորական վերարկուով

Գանգուր մազեր, երկար բեղեր, բարի աչքեր։ Հենց այդպես կարելի է նկարագրել մարշալ Հովհաննես Բաղրամյանի թոռանը՝ Հովհաննես Բաղրամյանին։ Նա առանց երկմտելու միանգամից համաձայնեց պատմել պապիկի մասին։

© Photo : press office of the MoD of RFՀովհաննես Քրիստոփորի Բաղրամյանը շքերթի ժամանակ
Մարշալը՝ խոտ հնձողի օգնական. Երևանում մեծագույն մարդկանց մասին պատմեցին նրանց թոռները - Sputnik Արմենիա
Հովհաննես Քրիստոփորի Բաղրամյանը շքերթի ժամանակ

«Ես մեծացել եմ նրա ձեռքերի մեջ։ Պապս շատ ուշադիր էր, բարի, մարդկային։ Ամեն ինչ ժպիտով էր անում և երբեք չէր բարձրացնում ձայնը, նույնիսկ եթե ինչ-որ մեկը սխալվել էր։ Նա շատ էր սիրում կարգուկանոն», - բնութագրեց նրան Բաղրամյանը։

Նա հիշում է, որ ընտանիքում ոչ ոք սեղանին չէր մոտենում, մինչև պապը չմտներ սենյակ։ Նա քմահաճ չի եղել ուտելիքի հարցում, բայց Մոսկվայում նախընտրել է հայկական ապրանքներ գնել։ Շատ է սիրել տոլմա, խորոված, և եթե ինչ-որ մեկը հյուր պետք է գար, անձամբ է գնացել շուկա և միս ընտրել։

«Չէր սիրում, երբ նրան ճանաչում էին և փորձում գինը իջեցնել», - ասաց մարշալի թոռը։

© Photo / official site of the President of RAՆախագահի նստավայրում հյուրընկալվել էին Հայրենական մեծ պատերազմի զորավարների ժառանգները
Մարշալը՝ խոտ հնձողի օգնական. Երևանում մեծագույն մարդկանց մասին պատմեցին նրանց թոռները - Sputnik Արմենիա
Նախագահի նստավայրում հյուրընկալվել էին Հայրենական մեծ պատերազմի զորավարների ժառանգները

Մարշալը շատ ծանր է տարել իր սիրելի կնոջ մահը և դրանից հետո մշտապես ապրել ամառանոցում։ Մի անգամ տան աշխատողը նրա տոնական համազգեստը արդուկելիս պատահմամբ այրել է այն ու խուճապահար սպասել, որ փոթորիկ է լինելու։ Իսկ Բաղրամյանը, հակառակը, հանգիստ հագել է այն և գնացել շքերթի։

Երբ վերադարձել է, ասել է․ «Ես ձախ ձեռքս սեղմել էի ուսիս, և ոչ ոք չնկատեց»։

Մարշալ Բաղրամյանի և նրա կնոջ ռոմանտիկ հարաբերությունների մասին հիշում է նաև նրա ծոռը՝ Անդրեյ Զայցևը։

© Sputnik / Laura SarkisianԱնդրեյ Զայցևը՝ մարշալ Բաղրամյանի ծոռը
Մարշալը՝ խոտ հնձողի օգնական. Երևանում մեծագույն մարդկանց մասին պատմեցին նրանց թոռները - Sputnik Արմենիա
Անդրեյ Զայցևը՝ մարշալ Բաղրամյանի ծոռը

Անդրեյն առաջին անգամ է Հայաստանում և ոգևորված է այս այցով։ Համոզված է, որ կվերադառնա, բայց արդեն ընտանիքի հետ, որպեսզի ավելի շատ բան իմանա փոքր հայրենիքի մասին։

«Ես նրան չեմ տեսել, ինչի համար ափսոսում եմ։ Տարիքի հետ հասկանում եմ, որ կուզեի նստել, ինչ-որ հարցեր տալ նրան, թե նա ինչ է զգացել, ինչի մասին է մտածել, չէ՞ որ նա երեք պատերազմի միջով անցել է։ Հետաքրքիր կլիներ իմանալ նրա ապրումների մասին», - ասաց Զայցևը։

Նա հիշում է նախապապին հարազատների պատմություններով և մեծ դիմանկարով, որը կախված է նրանց տանը։

Иван Христофорович Баграмян - Sputnik Արմենիա
Ինչպես մարշալ Բաղրամյանը հյուրընկալեց Խանոյաններին. մի լուսանկարի պատմություն

Ամեն անգամ դիմանկարը նրան հիշեցնում է հայկական արմատների և այն մասին, որ նա պետք է հիշի նախապապին և նրա մասին հիշողությունը փոխանցի իր երեխաներին։ Նրա խոսքով՝ մեծ պատասխանատվություն է Բաղրամյանին հետնորդը լինելը։

Պատմություններից գիտի, որ նախապապը միշտ հոգ է տարել իր մասին, ամեն օր զբոսնել է։

«Պատկերացնո՞ւմ եք, մարշալը տնից գնալիս գրություններ էր թողնում, որոնք պետք է գտներ նախատատս։ Դրանցում գրված էր՝ սիրում եմ», - պատմեց Զայցևը։

Բաբաջանյանը խոտ էր հնձում

Հետաքրքիր պատմություններ է հիշում պապի մասին Համազասպ Բաբաջանյանի թոռնուհին՝ Յուլյա Մարկոսը։ Յուլյան տեսել է նրան մինչև 6 տարեկանը և հիշում է որպես ուրախ, ջերմ, երեխաներին սիրող մարդ։

© Sputnik / Laura SarkisianՀամազասպ Բաբաջանյանի թոռնուհին՝ Յուլյա Մարկոսը
Մարշալը՝ խոտ հնձողի օգնական. Երևանում մեծագույն մարդկանց մասին պատմեցին նրանց թոռները - Sputnik Արմենիա
Համազասպ Բաբաջանյանի թոռնուհին՝ Յուլյա Մարկոսը

«Պապիկը միշտ մեզ մոտ էր գալիս կոնֆետներով, կատակներ էր անում։ Հիշում եմ, որ գանգրահեր էր և մինչև 71 տարեկանը պահպանել է իր գանգուր մազերը», - պատմեց Մարկոսը և հավելեց, որ նրա նման գանգրահեր է։

Նա խոստովանեց, որ Բաբաջանյանին բոլորն են սիրել և նա սիրել է կյանքն ու մարդկանց, ինչպես նաև բնությունը։

© Photo : press office of the MoD of RFՄարշալ Համազասպ Խաչատուրի Բաբաջանյանը Մոսկվայի Կարմիր հրապարակում ընդունում է զինվորական շքերթը
Մարշալը՝ խոտ հնձողի օգնական. Երևանում մեծագույն մարդկանց մասին պատմեցին նրանց թոռները - Sputnik Արմենիա
Մարշալ Համազասպ Խաչատուրի Բաբաջանյանը Մոսկվայի Կարմիր հրապարակում ընդունում է զինվորական շքերթը

Մի անգամ նա ճանապարհին ստիպել էր իր ենթակային կանգնեցնել մեքենան։ Բաբաջանյանը դուրս է եկել մեքենայից և խնդրել հունձ անող մարդուն թույլ տալ իրեն մի քիչ խոտ հնձել։

«Հունձ անողը զինվոր էր։ Հետո ղեկավարությունն իմացել է և նրան նստեցրել հաուպտվախտ: Զինվորին ասել էին. «Գիտե՞ս, թե ում ես ստիպել հնձել։ Մարշալին» , - պատմեց Մարկոսը։

Հետո բնականաբար Բաբաջանյանը գնացել և ասել է, որ ինքն է խնդրել։

Ինչպես բրիգադի հրամանատար Համազասպ Բաբաջանյանը կանգնեց զինվորական տրիբունալի առաջ

«Մայիսը հայերի համար կարևոր ամիս է․․․»

Միջոցառման շրջանակում Հայաստանում էր նաև մարշալ Իվան Կոնևի դուստրը՝ Նատալյա Կոնևան։ Նա նշեց, որ մայիսը հայերի համար կարևոր ամիս է։ Նա ասաց, որ իր համար մեծ պատիվ է Հայաստանում գտնվելը և ընկերներին, վետերաններին, գործընկերներին, գործընկերներին տոնի կապակցությամբ շնորհավորելը, որը միշտ նշում են արցունքն աչքերին։

© Sputnik / Laura SarkisianՄարշալ Իվան Կոնևի դուստրը՝ Նատալյա Կոնևան
Մարշալը՝ խոտ հնձողի օգնական. Երևանում մեծագույն մարդկանց մասին պատմեցին նրանց թոռները - Sputnik Արմենիա
Մարշալ Իվան Կոնևի դուստրը՝ Նատալյա Կոնևան

«Այդ տոնը նշվում է երբեմնի մեծ պետության գրեթե յուրաքանչյուր ընտանիքում, որը հիմա գործում է այլ ձևաչափով, գոյություն ունի ինքնիշխան, ազատ, անկախ Հայաստանը, որը նախկինի նման Ռուսաստանի հուսալի ընկերն է», - ասաց Կոնևան։

Նախագահի նստավայրում հյուրընկալվել էին Հայրենական մեծ պատերազմի զորավարների ժառանգները - Sputnik Արմենիա
Հայրենական մեծ պատերազմի զորավարների ժառանգները հյուրընկալվել էին նախագահականում

Նրա ընտանիքը հասարակության յուրահատուկ բջիջ է, որովհետև որպես կանոն նման ընտանիքները նամակներ, հեռագրեր, զանգեր են ստացել տարբեր մարդկանցից, որոնք պատերազմել են։ Նա հիշում է, որ դա օգնել է խաղաղ ժամանակ պահպանել ճակատային զինվորների միջև կապը։

«Երբ հայրիկին զանգում էին, ես հարցնում էի՝ ով է զանգել։ Նա հաճախ ասում էր․ «Լավ մարդ էր զանգել, ճակատային զինվոր»։ Եվ վերջ։ Պատերազմած մարդկանց սերնդի համար ճակատային զինվորները լավ մարդիկ են», - ասաց Կոնևան։

Նա նշեց, որ իր համար հաճելի է Հայաստանում գտնվելը, որտեղ միշտ դիմավորում են ջերմությամբ, համակրանքով։

«Մենք եղել ենք Հայաստանի կարևոր վայրերում։ Այնտեղ, որտեղ Հայաստանն է, հնագույն քաղաքակրթություն և մշակույթ կա։ Մենք եղել ենք այնտեղ, որտեղ ժամանակակից Հայաստանն է, եղել ենք փողոցներում, որոնք կրում են հայտնի հայերի՝ երաժիշտների, բանաստեղծների, ճարտարապետների, գիտնականների անուններ», - ասաց նա։

Նրա խոսքով՝ հայերը հիշողությունը հարգող են և միշտ հիշում են իրենց արմատները։

Լրահոս
0