06:11 24 մայիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD479.98
  • GBP606.50
  • EUR534.46
  • RUB7.42
Էրդողանը ողջունում է իր կողմնակիցներին՝ Կոստանդնուպոլսում

Թուրքիայում բռնի իսլամ ընդունած հայ տղան. ի՞նչ պետք է ձեռնարկեն Հայաստանի իշխանությունները

© AP Photo / Presidential Press Service via AP
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
41910

Վարուժան Գեղամյանը խորհուրդ է տալիս չընդհանրացնել հավատափոխ եղած հայ տղայի հետ կապված միջադեպը։ Նա նաև վստահ է, որ անհանգստանալու առիթ կա, և Հայաստանի իշխանությունները պետք է հետևություններ անեն։

ԵՐԵՎԱն, 14 մայիսի — Sputnik. Հայ տղայի իսլամ ընդունելու փաստն աննախադեպ չէ, բայց ստիպում է, որպեսզի հայկական կողմը մտածի Թուրքիայում անօրինական գտնվող միգրանտների ճակատագրի մասին։ Այդ մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում հայտարարեց թուրքագետ Վարուժան Գեղամյանը։

Ավելի վաղ Facebook-ի իր էջում Վարուժան Գեղամյանը պատմել է, թե ինչպես է թուրքական հեռուստաալիքներից մեկի ուղիղ եթերում 13–ամյա հայ տղան` Արթուրը, իսլամ ընդունում։ Փորձագետը ենթադրում է, որ տղան հայաստանցի անօրինական միգրանտների երեխա է։

«Չեմ կարծում, որ դա ցուցադրական միջադեպ է և ինչ–որ ընդգծված ուղերձ ունի։ Բայց տղայի ազգային պատկանելությունը բարձրաձայնելը, անշուշտ, ավելի հետաքրքիր է դարձրել շոուն թուրք հանդիսատեսի համար», – ասաց նա։

Նրա խոսքով` տարբեր հաշվարկներով Թուրքիայում ապրում է մոտ 30 հազար հայ։ Եվ չի կարելի ընդհանրացնել հայ տղայի հետ կապված միջադեպը, քանի որ ավելի վաղ դեպքեր են եղել, երբ հայերն իսլամ են ընդունել։ Բայց միջադեպը կրկին արդիական է դարձրել Թուրքիայում հայերի ձուլման և այդ երկրում նրանց իրավունքների պաշտպանության մասին հարցը։ Չէ՞ որ նրանք հատուկ կարգավիճակ ունեն, Հայաստանը պատասխանատու է իր քաղաքացիների համար, բայց Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության շրջանակում լծակներից բացի ոչ մի կերպ չի կարող օգնել լուծել նրանց հարցը։

Նրա կարծիքով` հայկական իշխանությունները նաև պետք է լրջորեն մտածեն թուրքական այն սպառնալիքի մասին, որ կարող են արտաքսել անօրինական հայ միգրանտներին, և պատրաստ լինել ընդունելու նրանց։ Միաժամանակ, նա նշեց, որ 30 հազար հայ միգրանտներն աստիճանաբար բնակություն են հաստատել Թուրքիայում և դա հանկարծակի արտագաղթի հետևանք չէ։

Օրերս հայկական մամուլում հաղորդագրություն է տարածվել այն մասին, որ առաջիկայում Թուրքիայում սպասվում են բավական լուրջ իրադարձություններ` կապված հայերի զանգվածային արտաքսման հետ։ Միաժամանակ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ներկա պահին այդ երկրում բնակվում է մոտ 100 հազար հայ, որոնցից մոտ 40 հազարը Թուրքիայի քաղաքացիներ են։ Մնացածը քաղաքացի չեն, բայց նրանց չեն պատրաստվում վտարել։

Ըստ թեմայի

Լոքմագյոզյան․ «Ամբողջ երկիրն Էրդողանի բռունցքում է»
Հայաստանցիներին կարտաքսե՞ն Թուրքիայից. երկրում խաղի կանոններ են փոխվել
Ներսիսյան.«С-400-ից հրաժարվելու դեպքում ռուս–թուրքական հարաբերությունները կսառեն»
Մոսկվայի և Անկարայի միջև գործարքի խզման հավանականությունը դեռ պահպանվում է. Ներսիսյան
թեգերը:
Հայաստան, Թուրքիա

Գլխավոր թեմաներ