00:48 17 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.76
  • GBP608.06
  • EUR526.20
  • RUB7.42
Նիկոլայ Գրիգորյան. արխիվային լուսանկար

Գեներալը՝ մարզպետի խորհրդական. Գրիգորյանն ընդունել է Չոբանյանի առաջարկը

© Sputnik / Asatur Yesayants
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
116 0 0

Փրկարար ծառայության գեներալ–մայորին շարունակում են գրավել ոչ թե ընդդեմ, այլ հանունական ծրագրեր-երազանքները:

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի — Sputnik. Նիկոլայ Գրիգորյանն ընդունել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի առաջարկը՝ լինել մարզպետի խորհրդական: Այս մասին փրկարար ծառայության գեներալ–մայորը տեղեկացնում է Facebook-ի իր էջի միջոցով:

«Գործունեությանս ոլորտն՝ անվտանգություն. աղետների ռիսկի կառավարում, քաղպաշտպանություն, ճգնաժամային կառավարում և հաղորդակցություն, անվտանգային հարցերով հանրային իրազեկում, բնակչության պաշտպանություն բոլոր տեսակի ռիսկերից»,- գրել է Գրիգորյանը: Հիշեցնենք, որ Տավուշի մարզը ունի 350 կմ միջպետական սահման, որից 300 կմ՝ Ադրբեջանի հետ. հակառակորդն այստեղ հաճախ է դիմում սադրանքների:

Ըստ նրա մատնանշած ծրագրերի՝ մարզում հեռուստատեսություն և ռադիո պիտի ստեղծվեն, լրագրողներ պիտի ուսուցանվեն-պատրաստվեն: Ինչպես Գրիգորյանը շեշտել է գրառման սկզբում՝ նրան շարունակում են գրավել ոչ թե ընդդեմ, այլ հանունական ծրագրեր-երազանքները:

«Սահմանամերձ համայնքներում լիքը գործ կա. այստեղ մթնոլորտը ստեղծագործական է ու ստեղծարար: Բաց եմ ու համագործակցելի ամենատարբեր ֆորմատներով: Ապրում և ստեղծագործում եմ Իջևանում»,- նշել է փրկարար ծառայության գեներալ-մայորը:

Նա նաև տեղեկացրել է, որ մայիսի 17-ին Լաստիվեր հյուրանոցային համալիրում Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը մամուլի ասուլիս կտա իր պաշտոնավարման 100 օրվա առիթով:

Ըստ թեմայի

Տարիներ անցան. Գեներալ Նիկոլայ Գրիգորյանը հիշում է` ինչպես էր գնդակ «տշում» և ձուկ բռնում
Բաղանիսում մանկապարտեզ չի կառուցվի. տարածքը վտանգավոր է
Գրիգորյան. «Ռիսկերը գիտակցող, իմացող, իրազեկ և հմտություններ ունեցող քաղաքացին է մեր հենքը»
Հակառակորդը կրակել է Ոսկեպար-Բաղանիս միջպետական ճանապարհի ուղղությամբ
Տավուշում հակառակորդի կրակոցից տուժած պայմանագրային զինծառայողին տեղափոխում են Երևան
Գրիգորյան. «Անզեն դուրս էինք եկել այնպիսի սարսափելի հակառակորդի դեմ, ինչպիսին երկրաշարժն է»
Տավուշի մարզի բուժկենտրոն է հոսպիտալացվել 30 հիվանդ, որից 24-ը երեխաներ են
թեգերը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), Հայաստան, Տավուշ

Գլխավոր թեմաներ