06:17 24 մայիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD479.98
  • GBP606.50
  • EUR534.46
  • RUB7.42
Ստամբուլ

Արթուրը կնքված է, հաճախում է հայկական եկեղեցի. «իսլամ ընդունած» հայ տղայի մոր պարզաբանումը

© Sputnik / Hayk Margaryan
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
132 0 0

ԶԼՄ–ների քննարկման թեմա դարձած հայ տղայի մայրն ասել է, որ տեղյակ չի էլ եղել, թե ինչ հաղորդման է մասնակցում որդին:

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. Թուրքական հեռուստաալիքներից մեկի ուղիղ եթերում «իսլամ ընդունած» 13-ամյա հայ տղայի՝ Արթուրի մայրը վստահեցնում է, որ տղան կնքված է, և այն, ինչ տեղի է ունեցել եթերում, երեխայական հետաքրքրասիրություն է եղել։

Օրերս հայկական և թուրքական լրատվական ու սոցիալական տիրույթում մեծ աղմուկ է բարձրացրել Թուրքիայում 13-ամյա հայ տղայի՝ ուղիղ եթերում «իսլամ ընդունելու» միջադեպը: Մայիսի 11-ին Ստամբուլում բնակվող 13-ամյա Արթուրը մասնակցել էր թուրք աստվածաբան Նիհաթ Հաթիփօղլուի հաղորդմանը, որտեղ հայտնել է, որ ցանկանում է մահմեդականություն ընդունել: Հաղորդավարը պնդել էր, որ իրենք կապ են հաստատել Արթուրի մոր և խորթ հոր հետ ու ստացել վերջիններիս համաձայնությունը երեխայի կրոնափոխության հարցում:

Միջադեպի մանրամասները ճշտելու համար «Ermenihaber.am»-ը կապ է հաստատել Արթուրի մոր՝ Ալինա Ենգիբարյանի հետ: Նա հերքել է որդու կրոնափոխ լինելու հանգամանքը։ «Արթուրը կնքված է. հաճախում է հայկական եկեղեցի»,– ասել է նա:

Անչափահասի մայրը նաև ավելացրել է, որ ինքը իրականում տեղյակ չի էլ եղել, թե ինչ հաղորդման է որդին մասնակցում:

«Ես իմացել եմ, որ Արթուրը ներկա է լինելու հաղորդմանը, բայց չեմ պատկերացրել, որ նա բեմ կբարձրանա և այդպիսի բան տեղի կունենա: Եթե ես տեղյակ լինեի, և իմ համաձայնությունը լիներ, ես ինքս այնտեղ կլինեի»,- ասել է Ենգիբարյանը:

Ալինան նաև նշել է, որ իրեն զանգել են հաղորդումից, բայց ինքն էլ չի հասկացել, թե ինչ հաղորդում է և ինչի մասին է խոսքը:

Նա շեշտել է, որ երեխան գիտակցված չի գործել, զուտ երեխայական հետաքրքրասիրություն է եղել:

«Իմ երեխան չի հասկացել, թե ինչ է տեղի ունեցել: Հետաքրքրությունից դրդված իր ընկերոջ հետ գնացել է այդ հաղորդմանը, միամտություն է արել: Նա ինձ ասում է . «Մամ տեսար, մեզ հեռուստացույցով ցույց տվեցին, մենք հայտնի դարձանք: Ես նրան բացատրում եմ, որ իր միամիտ քայլի պատճառով մենք վատ վիճակում ենք հայտնվել: Նա դեռ երեխա է, չի հասկանում»:

Կինը նաև հերքեց, որ Արթուրը խորթ հայր ունի՝ շեշտելով, որ խոսքը ընտանիքի՝ ազգությամբ թուրք ծանոթի մասին է, որի հեռախոսահամարը գտել են Արթուրի հեռախոսում և զանգահարել՝ թույլտվություն ստանալու համար:

Ըստ թեմայի

Հայաստանցիներին կարտաքսե՞ն Թուրքիայից. երկրում խաղի կանոններ են փոխվել
Հայաստանը հաղթեց Թուրքիային. աշխարհի առաջնությունը կանցկացվի Հայաստանում
Թուրքիայում բռնի իսլամ ընդունած հայ տղան. ի՞նչ պետք է ձեռնարկեն Հայաստանի իշխանությունները

Գլխավոր թեմաներ