07:26 17 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.16
  • GBP592.63
  • EUR526.54
  • RUB7.43
Աշխատանքային գաղութ Ռուսաստանի Դաշնությունում

Քրեական հեղինակություն Գուլին մարտահրավեր է նետել Ասատրյանին

© Sputnik / Виталий Аньков
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
1118 0 0

Չսպասելով վերջնական որոշմանը` Կվինիխիձեն սկսել է դատապարտյալների շարքում ձայնային հաղորդագրություններ տարածել, որոնցում պնդել է, որ կրկին ստացել է «օրենքով գողի» տիտղոսը։ Նա վկայակոչել է Կալաշովին և Սալիֆովին։ Ասատրյանին դա դուր չի եղել։

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի — Sputnik. Ադրբեջանցի քրեական հեղինակություն Նադիր Սալիֆովը, որը որոշ շրջաններում հայտնի է որպես Լոտու Գուլի, մարտահրավեր է նետել թբիլիսցի ազդեցիկ հեղինակություն Էդուարդ Ասատրյանին (Էդիկ Օսետրինա)։ Այդ մասին հաղորդում է «Պրայմ Քրայմ» գործակալությունը։

Հեղինակությունների միջև տարաձայնության պատճառ է դարձել թագազրկված օրենքով գող, 36–ամյա Բեսիկ Կվինիխիձեն (Բեսո Ռուստավսկին)։ Նրան թագադրել են 2013թ–ին, բայց արդեն մեկ տարի անց զրկել են գողական տիտղոսից նրա համար, որ նա արդեն թագադրումից առաջ որոշ փաստեր է թաքցրել իր կենսագրության մասին` խաբելով օրենքով գողերին։

Կվինիխիձեն երկու ժամկետ նստել է  բանտում սովորական դատապարտյալի կարգավիճակով և հիմա երրորդ անգամ ազատազրկվել է և գտնվում է Սարատովի մարզի «Պանիցկայա» կայանի N 7 հատուկ ռեժիմի գաղութում։ Գաղութում նախկին օրենքով գողը սկսել է պարծենալ, որ պաշտպանել է դատապարտյալներին, որոնց նախկինում իբր սպանում կամ տանջում էին։

Երբ այդ լուրերը հասել են 33–ամյա օրենքով գող Շալվա Օզմանովին (Կուսյա)` Շաքրո Մոլոդոյի ազգականին, նա հանդես է եկել Կվինիխիձեին գողական տիտղոսը վերադարձնելու նախաձեռնությամբ։ Նրան աջակցել է Ադրբեջանի օրենքով գող, 46–ամյա Սալիֆովը։

Չսպասելով վերջնական որոշմանը` Կվինիխիձեն սկսել է դատապարտյալների շարքում ձայնային հաղորդագրություններ տարածել, որոնցում պնդել է, որ կրկին ստացել է «օրենքով գողի» տիտղոսը։ Նա վկայակոչել է Կալաշովին և Սալիֆովին։ Ասատրյանին դա դուր չի եղել։

Դա ուր չի եղել շատ մոսկովյան հեղինակությունների, իսկ ամենից շատ զայրացել է 50–ամյա Ասատրյանը։

Նրանց միջև կայացել է հեռախոսազրույց։

«Կամ պարզիր այդ հարցը, կամ օրենքով գող մի ներկայացիր», – նշել է Սալիֆովը։ Կվինիխիձեի հետ իրավիճակի առթիվ Ադրբեջանի գլխավոր գողը խորհուրդ է տվել հապճեպ հետևություններ չանել և սպասել նրա ազատվելուն։ Ասատրյանը պատասխանել է, որ ոչինչ չգիտի Կվինիխիձեի արժանիքների մասին։

Արդյունքում առաջնորդի հատկանիշներով օժտված երկու օրենքով գողերի միջև բախում է եղել։ Ինչ վերաբերում է Կվինիխիձեին, ապա նրան գողական տիտղոս վերադարձնելու հարցն անորոշ ժամանակով հետաձգվել է։

Ըստ թեմայի

Քրեական հեղինակություն Վստրեչի ապերը համաներումով ազատ արձակվեց դատարանի դահլիճից
Կիևի ոստիկանությունը ձերբակալել է օրենքով գող Ուսոյանին. տեսանյութ
Օրենքով գող Արթուր Ղարիբյանին (Կրասնոդարսկի) Մոսկվայում ձերբակալել են
Նույնիսկ հրդեհը նրան չկոտրեց. ինչո՞ւ կոշկակար Գագիկը Օմսկից չի մեկնում
թեգերը:
Ռուսաստան

Գլխավոր թեմաներ