00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Աբովյան time
Հույսներդ կտրեք. ոսկեպարցին չի հանձնվելու. «Աբովյան Time»–ի հյուրը Սուրեն Պետրոսյանն է
18:16
42 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:16
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ու՞մ կտուգանեն քարսիթի բացակայության համար. երեխաների փոխադրման կանոններն ուժի մեջ են մտել

© Sputnik / Petros LagesyanДетское автокресло
Детское автокресло - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ուժի մեջ են մտել ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման օրենքի փոփոխությունները, այդ թվում՝ երեխաների փոխադրման նոր կանոնները։

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի — Sputnik, Լաուրա Սարգսյան․ Հայաստանում մինչև 12 տարեկան երեխաների փոխադրումը մարդատար ու բեռնատար մեքենաներում պետք է իրականացվի միայն քարսիթի ու անվտանգության գոտիների առկայության  դեպքում։ Միաժամանակ ամեն տարիքի երեխաների համար առանձին կանոններ կան։ Sputnik Արմենիայի թղթակիցը ծանոթացել է դրանց։

Начальник Дорожной полиции Армении Егор Карапетян встретился с заблокировавшими улицу Абовяна таксистами (3 мая 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Հայաստանում վարորդական իրավունք ստանալը կբարդանա. ՃՈ պետը մանրամասներ է հայտնել

Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին 159-րդ հոդվածի փոփոխություններն ուժ մեջ են մտել մայիսի 12-ին։ Դա նշանակում է, որ մեքենայում առանց քարսիթի նստած յուրաքանչյուր երեխայի համար վարորդը պետք է տուգանք վճարի։

159-րդ հոդվածում նշվում է, որ մինչև 7 տարեկան երեխաներին կարելի է փոխադրել մարդատար մեքենայում կամ բեռնատար մեքենայի խցիկում միայն քարսիթի առկայության դեպքում։ Իսկ 7-12 տարեկան երեխաների դեպքում բավական է, որ նրանց ամրագոտիները ամրացված լինեն, բայց ամրագոտին պետք է հարմարեցված լինի երեխայի հասակին ու քաշին։

Նշվում է, որ արգելվում է մինչև 12 տարեկան երեխաներին փոխադրել մոտոցիկլետի հետևի նստարանում ու բեռնատարի թափքում։

Սակայն այս փոփոխությունները, որոնք կարծես ներդրվել են ի բարօրություն, ուրախացրել են միայն քարսիթ վաճառողներին։

«Մեկ օրվա ընթացքում ավելի քան 50 քարսիթ ենք վաճառել։ Հիմնականում դրանք կոնկրետ տարիքի համար են գնում, ունիվերսալներն ավելի թանկ են, այդ պատճառով քիչ են գնում», - Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց մանկական խանութներից մեկի խորհրդատուն։

Քարսիթի նվազագույն արժեքը 27 հազար դրամ է՝ մինչև 13 կիլոգրամ երեխաների համար: Ունիվերսալ մոդելները սկսվում են 70 հազար դրամից։

Ամենաշատը նորամուծությունը զայրացրել է տաքսիստներին։ Ոմանք վստահ են, որ մարդիկ կբողոքարկեն այդ ուղղումները։

Робот-полицейский уже не фантастика - Sputnik Արմենիա
Փողոցներում ռոբոտ-ոստիկաններ կհայտնվե՞ն. տեսանյութ

«Պատկերացնում եք, եթե երեք երեխաներով ուղևորներ նստեն մեքենաս։ Դա նշանակում է, որ խցիկումս միշտ առնվազն երեք քարսիթ պետք է պահեմ, պետք է գնեմ դրանք։ Մինչդեռ մեծ հավանականություն կա, որ դրանք ընդհանրապես պետք չեն գա։ Կամ էլ երեխան չարաճճիություն կանի ու չի ուզենա քարսիթի մեջ նստել։ Սա անհեթեթություն է», -  Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց տաքսիստ Մխիթարը։

Ծնողներն էլ են խնդիրների բախվում․ միշտ չէ, որ տաքսի ծառայությունները «մանկական» մեքենաներ են ունենում, որոնց մեջ քարսիթ կա։ Մյուս կողմից էլ ստացվում է, որ նույնիսկ սեփական չորս տեղանի մեքենայի մեջ ավելի քիչ տեղ է մնում։

«Դժվար է սովորել նորամուծություններին, հոգսերը շատ են։ Ու արդյո՞ք դա պետք է մի քաղաքում, որտեղ միշտ խցանումներ են», - Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց վարորդ Արայիկը։

Лифт - Sputnik Արմենիա
Մի 30 միլիարդ և վերելակները վայրընկնակներ չեն դառնա. բայց ուղևորն է վճարելու…

Սակայն կան նաև այնպիսի մարդիկ, որոնք երեխայի ծնվելու պահից քարսիթ են գնել։ Նրանք օրենքի ուղղումներին չեն սպասել ու վստահ են, որ երեխաների անվտանգության վրա չի կարելի խնայել։

Նրանց հետ համակարծիք են նաև Հայաստանի Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները։ ՃՈ իրավաբանական բաժնի պետ  Հայկ Վարդանյանը պարզաբանեց Sputnik Արմենիայի թղթակցին որոշ վիճելի պահեր։

Նրա խոսքով՝ Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 124-րդ հոդվածի համաձայն՝ առանք քարսիթի երեխայի փոխադրման համար 5 հազար դրամ տուգանք է նախատեսված։

«Կարևոր չէ՝ քանի երեխա ունեք, եթե նրանք 0-7 տարեկան են, ապա յուրաքանչյուրը պետք է քարսիթ ունենա, եթե նրանց փոխադրում եք մարդատար կամ բեռնատար մեքենաներով», - ասաց Վարդանյանը։

Եթե մեքենայում այդքան տեղ չկա, ապա Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է մտածել ավելի ընդարձակ մեքենա գնելու մասին։

Ինչ վերաբերում է տաքսիներին, ապա արդեն մայիսի 12-ից տաքսի-ծառայությունների վարորդները պետք է իմանային, որ պարտավոր են քարսիթ ունենալ, եթե հաճախորդը մինչև 7 տարեկան երեխայի հետ է, ու պետք է ուղևորներին նոր կանոններով փոխադրեն։

Наезд на проспекте Мясникяна - Sputnik Արմենիա
Լարված իրավիճակ Երևանում. տղամարդը տեղում մահացել է, հարևանները փակել են պողոտան

Եթե տաքսու վարորդն ընդունել է պատվերը ու պարզվել է, որ ուղևորների շարքում երեխաներ կան ու նա քարսիթ չունի, ապա ՃՈ աշխատակիցները կտուգանեն նրան։ Վարդանյանը նշեց, որ հաճախորդը կարող է չզգուշացնել, բայց վարորդը պետք է նախապես հոգա քարսիթի առկայության հարցը։

«Այդ խնդիրը վարորդն է լուծում։ Կա՛մ նա նախապես հարցնում ու մերժում է պատվերը, կա՛մ ծառայությունը քարսիթով մեքենա է տրամադրում, հնարավոր է՝ որոշակի վճարի դիմաց», - ասաց Վարդանյանը։

Ինչ վերաբերում է 7-12 տարեկան երեխաներին, ապա նրանք պետք է անպայման ամրացված լինեն ամրագոտիներով։ Հասարակական տրանսպորտի ուղևորափոխադրման կանոններն էլ են նշված։ Քարսիթների կանոնը դրանց դեպքում չի գործում, ինչպես նաև դպրոցականների տեղափոխող տրանսպորտային միջոցների դեպքում։

Դեռ անհայտ է՝ արդյո՞ք այս երկու-երեք օրվա մեջ քարսիթի բացակայության համար որևէ վարորդի տուգանել են, թե ոչ։

Լրահոս
0