19:49 17 փետրվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD479.05
  • GBP624.63
  • EUR519.43
  • RUB7.57
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
52 0 0

Ակտիվիստները բողոքի ակցիա անցկացրին Երևանում` պահանջելով պաշտպանել թափառական կենդանիներին։ Նրանք համարում են, որ անհրաժեշտ է «Կենդանիների պաշտպանության մասին» օրենքը շուտափույթ ընդունել։

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի — Sputnik. Երևանում «Քայլ արա՛, պաշտպանի՛ր դրսի կենդանիներին» խմբի նախաձեռնությամբ բողոքի ակցիա անցկացվեց, որի մասնակիցները կոչ էին անում դադարեցնել կենդանիների նկատմամբ բռնությունը։ Ակցիայի մասնակիցները պահանջում էին կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեականացնող օրենք ընդունել։

Организатор акции Сделай шаг, защити уличных животных Сирануиш Манучарян отвечает на вопросы журналистов (16 мая 2019). Еревaн
© Sputnik / Nana Martirosyan
«Քայլ արա՛, պաշտպանի՛ր դրսի կենդանիներին» խմբի ակցիան

Ակցիայի կազմակերպիչներից մեկը` Սիրանուշ Մանուչարյանը, հայտնեց, որ Հայաստանում կենդանիների հետ կապված սարսափելի իրավիճակ է։ Նրա խոսքով` մարդիկ կենդանիներին որպես իր են վերաբերվում ու խնամքի տարրական հմտություններ չունեն։

«Պետք է ստեղծել մի մեխանիզմ, որը կօգնի բացառել կամ նվազագույնի հասցնել բռնության դեպքերը։ Իսկ կենդանիների նկատմամբ բռնության դրսևորման դեպքերը պետք է քրեականացվեն», – ասաց նա։

«Բարգավաճ Հայաստանի» պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, որը ներկա էր ակցիային, նշեց, որ յուրաքանչյուր քաղաքացի պետք է հետաքրքրված լինի կենդանիների նկատմամբ բռնության դեպքերը կանխելու հարցում։ Նրա խոսքով` տնային կենդանիների նկատմամբ դաժանության դրսևորման բազում դեպքեր կան։

Զոհրաբյանն անդրադարձավ նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի անձնական կենդանաբանական այգում պահվող առյուծներին` նշելով, որ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները բազմիցս այցելել են այգի ու ստուգել, թե ինչ պայմաններում են պահվում կենդանիները։

«Նա կազմկակերպել է անհրաժեշտ բոլոր պայմանները, նույնիսկ կենդանաբանական այգում նման պայմաններ չկան։ Նա առյուծներին կենդանաբանական այգուն փոխանցելու բազմաթիվ առաջարկներ է ստացվել, բայց չի արել դա` ելնելով առյուծների շահերից», – նշեց Զոհրաբյանը։

Նշենք` չորքոտանիների նկատմամբ բռնության կիրառելու հետ կապված մի քանի աղմկահարույց միջադեպերից հետո հասարակական կազմակերպություններն ու խորհրդարանականները սկսեցին աշխատել «Կենդանիների պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու ուղղությամբ։

Այժմ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը տուգանվում է նվազագույն աշխատավարձի 30-50–պատիկի չափով, իսկ բարձրաստիճան անձանց դեպքում նվազագույն աշխատավարձի 80-100–պատիկի չափով։ Սակայն նոր օրինագիծը նախատեսում է կենդանիների հետ դաժան վարվելու համար ոչ միայն տուգանել, այլև քրեական պատասխնատվության ենթարկել։

Ըստ թեմայի

«Շան բախտ» կամ ինչպես ստարտափը մեկ միլիոն դոլար հավաքեց հայերի շնորհիվ
«Իմ քայլը» մերժեց կատուներին ու շներին պաշտպանելու օրինագիծը. Նաիրա Զոհրաբյանը զայրացավ
Չիպեր և հատուկ կլինիկա. քաղաքապետարանը տնային կենդանիների կրեատիվ հարկ է խոստանում
Հովսեփյան. «Հայաստանում թափառող կենդանիների խնդիրը գալիս է նրանց հարցը սխալ լուծելուց»

Գլխավոր թեմաներ