00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Այսօրը պատմության մեջ. մայիսի 17

© SputnikՄայիսի 17 օրացույց
Մայիսի 17 օրացույց - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սկսենք նրանից, որ այսօր կարելի է ակնկալել ոչ ավանդական կողմնորոշմամբ անձանց իրավունքների պաշտպանությամբ աչքի ընկնող խմբերի որոշ հրապարակային ակտիվություն, հիմնականում, թերևս, վիրտուալ տարածքում:

Բանն այն է, որ մայիսի 17-ը այս շրջանակների ներկայացուցիչները նշում են որպես՝ «հոմոֆոբիայի դեմ պայքարի միջազգային օր»: Այդ օրը նշելու շարժումը Կանադայից է սկսվել, 2004 թվականից:

Իսկ օրվա ընտրության նախապատմությունն իսկապես հետաքրքիր է. 1990 թվականի մայիսի 17-ին ՄԱԿ-ի Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ընդունեց որոշում, որով համասեռամոլությունը հանեց հոգեկան հիվանդությունների ցանկից:

Ավելի ընդգրկուն և հետաքրքրական նշումներ էլ կան: Այսօր, օրինակ, շատերը կարող են շնորհավորել ծրագրավորող կամ պարզապես ՏՏ և հեռահաղորդակցության ոլորտում աշխատող իրենց հարազատներին՝ մասնագիտական օրվա առթիվ: Այո, մայիսի 17-ը Էլեկտրակապի և տեղեկատվական հանրակցության համաշխարհային օրն է: Այն նշվում է ՄԱԿ-ի հովանու ներքո, կոչվում է նաև Տեղեկատվական հանրակցության համաշխարհային օր, իսկ մայիսի 17-ը ընտրվել է, ի նշանավորումն 1865 թվականի այդ օրը Հեռագրական միջազգային միության ստեղծման:

Հաշվի առնելով, թե Հայաստանում հիմա որքան շատ պատանիներ ու աղջիկներ են երազում դառնալ ծրագրավորող, կարելի է ասել, նաև հավելյալ տոնական օր է:

Մի խոսքով, գիգաբայթերով շնորհավոր ձեր տոնը, սիրելի հեռահաղորդակցողներ, կապներդ անխափան:

Մայիսի 17-ին է ծնվել հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ, մարզիչ, Եվրոպայի կրկնակի (1991, 1992), աշխարհի եռակի (1990, 1991, 1994) և Օլիմպիական խաղերի (1992թ.) չեմպիոն Մնացական Իսկանդարյանը (ծնվ. 1967թ.):

Արմեն Նազարյան - Sputnik Արմենիա
Հայաստանի օլիմպիական հաղթանակները

Նմանապես մայիսի 17-ին է ծնվել նույնպես գյումրեցի, երգչուհի, արվեստի վաստակավոր գործիչ  Ջեմմա Քաղցրիկյանը (ծնվ. 1950թ.): Նա աշխատել է Լենինականի (այժմ՝ Գյումրի) Ժողգործիքների պետական նվագախմբում՝ որպես երգչուհի, բացի այդ, դասավանդել է Երևանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղում, իսկ 2001 թվականից գլխավորել է Գյումրու Ժողգործիքների պետական նվագախումբը, ստանձնելով գեղարվեստական ղեկավարի ու գլխավոր դիրիժորի պարտականությունները:

Մայիսի 17-ին է ծնվել նաև խորհրդային զորահրամանատար Սմբատ Դանիելյանը (1895-1944), որը մարշալական Չարդախլուից էր: Գվարդիայի գնդապետ Դանիելյանը եղել է դիվիզիայի հրամանատար, հասցրել է մասնակցել Առաջին աշխարհամարտին՝ Կովկասյան ռազմաճակատում, 1923-1932 թթ. ծառայել է Հայկական հրաձգային դիվիզիայում:

Участники Великой Отечественной войны - Ян Савицкий, (слева) и командир штурмового батальона Арам Мирзоян - Sputnik Արմենիա
Կրակոցներ քոչարու տակ և հարբած հերոսներ. երբ թոռները ստիպում են պապին հիշել մանկությունը

Հայրենական պատերազմի ժամանակ, որպես բրիգադի հրամանատար, նա մասնակցել է Կալինինյան ռազմաճակատի գործողություններին, Կովկասի ճակատամարտին, 1944 թվականին 1-ին Մերձբալթյան ռազմաճակատում եղել է 18-րդ գվարդիական հրաձգային դիվիզիայի հրամանատարը, մասնակցել Բելառուսիայի («Բագրատիոն» գործողություն) և Լիտվայի ազատագրմանը, որի ընթացքում էլ զոհվել է:

Մեր ժողովրդի պատմության ամենաողբերգական էջի հետ է կապված Ցեղասպանության ականատես ու վավերագիր դարձած գերմանացի ռազմաբժշկական ծառայության սանիտար Արմին Վենգերի անունը:

Արմին Թեոֆիլ Վեգները (1886-1978) մահացել է մայիսի 17-ին: Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Վենգերը ծառայել է Օսմանյան կայսրությունում տեղակայված գերմանական ստորաբաժանումներում, եղել է սանիտարական ծառայության սպա, լուսանկարել է Հայոց ցեղասպանության մասին վկայող բազմաթիվ փաստեր, վկայել է տեսածի մասին նաև որպես ականատես, որպես վկա հանդես է եկել Սողոմոն Թեհլիրյանի դատավարության ժամանակ:

Արմին Վենգերը հետագայում զբաղվել է լրագրությամբ, հրապարակախոսական հոդվածներով է հանդես եկել, ստացել է իրավագիտության դոկտորի գիտական աստիճան:

Այսօր աշխարհին հայտնի Հայոց ցեղասպանության մասին վկայող փաստացի լուսանկարների զգալի մասը պահպանվել ու հանրայնացվել են հենց Արմին Վենգերի շնորհիվ:

Լրահոս
0