05:05 26 հունիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.07
  • GBP608.65
  • EUR542.91
  • RUB7.61
Автомобиль дорожной полиции Армении

Վարորդների համար. Մյասնիկյան պողոտայի երթևեկությունը որոշ ժամերի կսահմանափակվի

© Sputnik / Andranik Ghazaryan
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1302)
978 0 0

Մյասնիկյան պողոտայի որոշ հատվածում երթևեկության առավելագույն թույլատրելի արագությունը երկու ուղղություններով կսահմանվի 40կմ/ժ:

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի — Sputnik. ՀՀ Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ վաղը կսահմանափակվի Մյասնիկյան պողոտայի երթևեկությունը:

Հետիոտնային շարժի անվտանգության բարելավման նպատակով Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտա №27 հասցեի դիմացի հատվածում արհեստական անհարթության հետ համատեղմամբ հետիոտնային անցման կազմակերպման շինարարական աշխատանքների կատարման հետ կապված 2019 թվականի մայիսի 18-ին ժամը 04:00-ից մինչև 07:00-ն կդադարեցվի երթևեկությունը Մյասնիկյան պողոտայի իջնող՝ Նոր-Նորքից դեպի Հերացու փողոց ուղղության երթևեկելի մասում, իսկ Ժամը 07:00-ից մինչև 10:00-ն Մյասնիկյանի բարձրացող՝ Հերացու փողոցից դեպի Նոր Նորք ուղղության երթևեկելի մասում:

Վերոնշյալ արհեստական անհարթության հետ համատեղմամբ հետիոտնային անցումը կգործի ս.թ. մայիսի 18-ից:

Միաժամանակ՝ Մյասնիկյան պողոտայի նշված հատվածում տրանսպորտային միջոցների երթևեկության առավելագույն թույլատրելի արագությունը երկու ուղղություններով կսահմանվի 40կմ/ժ:

Հիշեցնենք՝ մայիսի 11-ին այս հատվածում ողբերգական դեպք էր գրանցվել. վրաերթի ենթարկված 70-ամյա ծերունին տեղում մահացել էր:

Մյասնիկյան պողոտայի բնակիչները փակել էին ճանապարհը և թույլ չեն տալիս, որ մեքենաները երթևեկեն: Նրանք նշում էին, որ բազմիցս դիմել են տեղական ինքնակառավարման մարմիններին և խնդրել, որ տարածքում վերգետնյա անցում կառուցեն, սակայն նրանց խնդրանքը չի կատարվել:

թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1302)

Ըստ թեմայի

Գյումրիում տղամարդ է կախվել․ դին հայտնաբերվել է տան խոհանոցում
Ողբերգական դեպք Երևանում. ավտոբուսը վրաերթի է ենթարկել մոտ 40 տարեկան կնոջը
Դանակահարություն Կոտայքում. 33–ամյա տղամարդը ձերբակալվել է
թեգերը:
Երևան, Հայաստան, ՀՀ Ոստիկանություն

Գլխավոր թեմաներ