00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Այս օրը պատմության մեջ. մայիսի 18

© SputnikՄայիսի 18
Մայիսի 18 - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Օմար Խայամից, մինչև Սարոյան, Նիկոլայ Երկրորդ և Հովհաննես-Պողոս Երկրորդ: Նրանց բոլորին միավորում է այս ամսաթիվը:

Բայց սկսենք 27 տարի առաջ այս օրը՝ 1992 թվականի մայիսի 18-ին տեղի ունեցած հիրավի պատմական իրադարձության մասին նշումով:

Հայ ազատամարտիկները, զարգացնելով Շուշիի ազատագրումից հետո շարունակվող ռազմական գործողությունները և հետապնդելով հակառակորդի խուճապահար ուժերին, մայիսի 18-ին ազատագրեցին Բերձորը (նախկինում՝ Լաչին):

Շարունակելով առաջխաղացումը, մեր ազատամարտիկները, փաստացի ճեղքեցին շրջափակման օղակը, և Արցախը ցամաքային ճանապարհով նորից միացավ Հայաստանին: Գործնականում վերջ տրվեց դրանից մոտ 70 տարի առաջ «գծված», Արցախն արհեստականորեն անկլավի վերածող անարդարությանը:

Гостиная состоятельного горожанина - Sputnik Արմենիա
Կայցելեն նաև պաշտոնյաները. 100–ից ավել թանգարանների դռները բաց կլինեն մինչև կեսգիշեր

Եթե հայացք նետենք միջազգային անցուդարձին, ապա անկասկած պետք է նկատենք, որ մայիսի 18-ը Թանգարանների միջազգային օրն է, որ նշվում է՝ սկսած 1977 թվականից: Այս հրաշալի օրը արդեն ավանդական ու տոնական է դարձել մեր երկրում: Եվ դա բնական է, չէ՞ որ Հայաստանը տեղով թանգարան է բաց երկնքի տակ: Ինչ-ինչ, բայց թանգարանների պակասություն Հայաստանում չկա: Մայիսի 18-ին նաև ավանդական «թանգարանային գիշերն» է անցկացվում, երբ մինչև կեսգիշեր թանգարանների դռներն անվճար բաց  են այցելուների համար:

Ստուգեք ձեր հեռախոսի կարճ հաղորդագրությունների (SMS) արկղիկը, մշակույթի նախարարությունը ծրագիրը  պետք է որ ուղարկած լինի:

Նոր տոմարով՝ մայիսի 18-ին է ծնվել թատրոնի և կինոյի սիրված դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Գուրգեն Ջանիբեկյանը (Տեր-Խաչատրյան, 1897-1978):

Микаэл Джанибекян на съемках сериала СССР - Sputnik Արմենիա
Գեները մատով չես ջնջի, կամ ինչպես Ջանիբեկյանը փեսայից վերածվեց սկեսրայրի

Մայիսի 18-ին են ծնվել պատմական այնպիսի կերպարներ, ինչպես ասենք Ռուսական կայսրության վերջին գահակալ Նիկոլայ Երկրորդը (1868-1918) և Հռոմի 264-րդ պապ Հովհաննես-Պողոս Երկրորդը (1920-2005):

Իսկ ահա մեր սիրելի Վիլյամ Սարոյանը, ում, վստահաբար, հատուկ ներկայացնելու անհրաժեշտություն չկա, երկրային ուղին ավարտել է մայիսի 18-ին (1908-1981):

Պատմական բազմաթիվ դեպքեր են տեղի ունեցել պատմության այս օրը: Բազմազան:

Օրինակ, իսպանացի գաղութարար զավթիչները 1781թ. մայիսի 18-ին Կուսկոյում (Պերու) ի կատար են ածել բնիկ հնդկացիների ամենախոշոր ապստամբության առաջնորդ Տուպակ Ամարու Երկրորդի (հայտնի է նաև Խոսե ԳաբրիելԿոնդորկանկի Նոգերա անվամբ) մահապատիժը:

Իսկ, օրինակ, 1703 թվականին ռուսական տորմիղը հաղթանակ է տարել շվեդական երկու խոշոր ռազմանավի դեմ ծովամարտում: Եվ մայիսի 18-ին նշվում է Ռուսաստանի Բալթյան նավատորմի հիմնադրման տարեդարձը:

Տետ-ա-տետ - Գայանե Դավթյան (05.15.19) - Sputnik Արմենիա
Հայ ժամանակակից արվեստագետները 25 գործ կնվիրաբերեն Արցախին

Համեմատաբար ավելի մոտ ժամանակներ. 1888 թվականի մայիսի 18-ին  ԱՄՆ-ում առաջին անգամ հանրությանը ներկայացվել է գրամոֆոնի ձայնասկավառակը:

Մայիսի 18-ին է ծնվել միջնադարյան հանրահայտ պարսիկ մտածող, մաթեմատիկոս ու բանաստեղծ Օմար Խայամը (1048-1131): Խայամի ստեղծագործությունները սիրվել և գնահատվել են նաև հայ ժողովրդի կողմից, արվել են բազմաթիվ թարգմանություններ: Ինչպես, օրինակ, այս քառյակը, որով էլ ամփոփում ենք այսօրվա անդրադարձը.

Դրախտն,- ասին ,-հուրիներով է անուշ,

Ես ասի՝ լոկ խաղողի հյութն է անուշ:

Առ կանխիկն ու ապառիկից ձեռք քաշիր -

Հեռվից է լոկ դհոլի ձայնը անուշ...

Լրահոս
0