00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Չեմ վախենում տնից դուրս գալ առանց․․․»․ մոդել Յուլյա Եղյանը՝ Miss Europe տիտղոսի մասին

© Photo : provided by Yulia YeghyanУчастница конкурса Miss Supermodel Worldwide 2019 Юлия Егян
Участница конкурса Miss Supermodel Worldwide 2019 Юлия Егян  - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի ներկայացուցիչը 2019թ-ին առաջին անգամ նվաճել է Miss Europe տիտղոսը Miss Supermodel Worldwide հեղինակավոր մրցույթում և իր տպավորությունների ու ապրելակերպի մասին պատմել Sputnik Արմենիային։

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի — Sputnik. Miss Supermodel Worldwide – 2019 մրցույթի մասնակից, 23-ամյա Յուլյա Եղյանը ֆուրոր է արել Հնդկաստանում․ նա ոչ միայն ընդգրկվել է 15 լավագույնների ցանկում, այլև նվաճել է Miss Europe տիտղոսը։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում գեղեցկուհին պատմել է իր տպավորությունների մասին։

«Մրցույթի ընթացքում մենք մշտապես հսկողության տակ էինք։ Նույնիսկ եթե օրը սկսվում էր առավոտյան 6-ին, իսկ քնելու համար մնում էր 4 ժամ, մենք պետք է խնամված լինեինք։ Այստեղ ամեն ինչ նշանակություն ունի․ ինչպես ես ուտում, հագնվում, շպարվում և ցույց տալիս քեզ», - ասում է Յուլյան։

© Photo : provided by Yulia YeghyanՅուլյա Եղյան
«Չեմ վախենում տնից դուրս գալ առանց․․․»․ մոդել Յուլյա Եղյանը՝ Miss Europe տիտղոսի մասին - Sputnik Արմենիա
Յուլյա Եղյան

Նրա խոսքով` օրը հագեցած է եղել ֆոտոսեսիաներով, երեկոյան ցուցադրություններով, ուղևորություններով։ Գեղեցկուհիները եղել են Նյու Դելիում, Ջապուրում, Ագրայում։ Աղջկա խոսքով՝ մրցույթներում ամենաբարդը ոգու ամրություն դրսևորվելն է, չընկճվելը և տարբեր դավերն ու անախորժություններն անտեսելը, ինչը սովորաբար հաճախ է լինում կանանց կոլեկտիվում։

© Photo : provided by Yulia YeghyanՅուլյա Եղյան
«Չեմ վախենում տնից դուրս գալ առանց․․․»․ մոդել Յուլյա Եղյանը՝ Miss Europe տիտղոսի մասին - Sputnik Արմենիա
Յուլյա Եղյան

Յուլյան գոհ է իր արդյունքից, քանի որ եզրափակիչ փուլի ժամանակ իրեն վատ է զգացել. մեկ օր առաջ թունավորվել է։

Мисс Армения 2019 - Sputnik Արմենիա
Հայաստանի այս տարվա գեղեցկուհին թագադրվել է․ ցնցող լուսանկարներ

«Ինձ նույնիսկ թվում էր, թե չեմ կարողանա բեմ դուրս գալ։ Բայց հավաքվեցի և կենտրոնացա», - ասում է Յուլյան։

Նա ավարտել է հայ-ֆրանսիական պրոֆեսիոնալ կրթական կենտրոնը։ Այժմ սովորում է Կիպրոսի Ամերիկյան համալսարանի բիզնեսի և էկոնոմիկայի ֆակուլտետում։ Գիտի ռուսերեն, անգլերեն, թուրքերեն, ֆրանսերեն և հիմա էլ չինարեն է սովորում։

Այժմ Յուլյան արձակուրդ է վերցրել և ուզում է զբաղվել մոդելային գործունությամբ։ Նրա օրը սկսվում է առավոտյան 7-ին կամ 8-ին։ Նախաճաշին հայկական սուրճ խմում է և վարսակի շիլա կամ շոկոլադե փաթիլներ ուտում։ Հատուկ սննդակարգ չունի. նրա բարեկազմության գաղտնիքը մեկն է` քաղցր չուտել և ուշ երեկոյան խուսափել ուտելիքից։

© Photo : provided by Yulia YeghyanՅուլյա Եղյան
«Չեմ վախենում տնից դուրս գալ առանց․․․»․ մոդել Յուլյա Եղյանը՝ Miss Europe տիտղոսի մասին - Sputnik Արմենիա
Յուլյա Եղյան

Յուլյան չի ընդունում 90/60/90 գեղեցկության չափանիշերը և չի վախենում տնից դուրս գալ առանց շպարի։

Իր բավական կոշտ ժամանակացույցում ժամանակ է գտնում ընկերների հետ շփվելու համար, ինչպես նաև զբաղվում է տնային գործերով։ «Ես շատ մաքրասեր եմ։ Ինձ ասում են, որ դա բնավորության գիծ է, մյուսները մաքրության հանդեպ իմ սերը հիվանդություն են անվանում», - խոստովանում է նա։

Мисс Армения 2019 - Sputnik Արմենիա
Հայաստանի այս տարվա գեղեցկուհին թագադրվել է․ ցնցող լուսանկարներ

Հիմա Յուլյայի սիրտն ազատ է, նա ուզում է, որ իր տղամարդը նրբանկատ լինի, կարողանա պատասխան տալ ասածների ու արարքների համար։

Miss Supermodel Worldwide 2019 մրցույթի ազգային տնօրեն Յանա Գրիգորյանը պատմում է, որ դեռ ընտրական փուլի ժամանակ է նկատել Յուլյայի ներուժը։

«Անգլերենի իմացությունը, արտաքին տվյալները վստահություն ներշնչեցին, և ես հասկացա, որ հենց Յուլյան պետք է մասնակցի ու ներկայացնի Հայաստանն այդ մրցույթում», - ասաց Գրիգորյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում։

Գրիգորյանը գոհ է Եղյանի արդյունքից, քանի որ նախկինում Հայաստանի մասնակիցներին չի հաջողվել հասնել զգալի արդյունքի։

Miss Supermodel Worldwide 2019 մրցույթն անցկացվել է մայիսի 1-10-ը Հնդկաստանում։ Մրցույթին մասնակցել են աշխարհի ավելի քան 30 երկրի գեղեցկուհիներ։

© Photo : provided by Yulia YeghyanՄրցույթի մասնակիցները
«Չեմ վախենում տնից դուրս գալ առանց․․․»․ մոդել Յուլյա Եղյանը՝ Miss Europe տիտղոսի մասին - Sputnik Արմենիա
Մրցույթի մասնակիցները
Լրահոս
0