00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Այսօրը պատմության մեջ. մայիսի 19. ՀՕՊ զորքերի օր, հիշատակ և լեգենդար հայերի ծնունդ

© SputnikՄայիսի 19
Մայիսի 19 - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Անկասկած, հետաքրքիր օր է մայիսի 19-ը, մանավանդ, որ կիրակի է: Մայիսի 3-րդ կիրակին: Իսկ դա նշանակում է, որ կարող ենք սրտանց շնորհավորել հայրենի երկինքը բառի ամենաուղիղ իմաստով խաղաղ պահող մեր մարտիկներին, սպաներին, ռազմական մասնագետներին:

Այսօր Հայաստանի զինված ուժերի հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) զորքերի օրն է: Մեր ՀՕՊ զորքերը, ինչպես ամբողջ բանակը, իհարկե, ձևավորվել են հակառակորդի հրահրած պատերազմին զուգահեռ: Ոչ առանց հպարտության պետք է նշել, որ 1992-1994 թթ. մարտական գործողությունների ընթացքում հայկական հակաօդային պաշտպանության զորքերը ոչնչացրել են հակառակորդի տասնյակից ավելի ինքնաթիռ և ուղղաթիռ, մեծ քանակությամբ ռազմական տեխնիկա: Իսկ հակառակորդի առաջին ինքնաթիռը խոցվել է 1992թ. ապրիլի 16-ին «Շիլկա» զենիթային ինքնագնաց կայանքով:

Зенитный ракетный комплекс С-400 Триумф - Sputnik Արմենիա
Հայաստանի ՀՕՊ վահանն ամրացվելո՞ւ է. ուրիշ էլ ինչ է պայմանավորվել Տոնոյանը Մոսկվայում

Հատկապես վերջին 20 տարիներին Հայաստանի ՀՕՊ զորքերի զինանոցը շարունակաբար արդիականացվել է, և մեր հակաօդայինները հուսալիորեն և ժամանակակից զինատեսակներով են պաշտպանում մեր երկինքը՝ թշնամական ոտնձգության հնարավոր փորձերից:

Եթե մեր հետևակայինն է նռնականետով հակառակորդի ուղղաթիռ ոչնչացնում, պատկերացրեք, թե ինչեր կանեն ՀՕՊ մարտիկները: Թեպետ ավելի լավ է՝ նման անհրաժեշտություն չծագի:

Մայիսի 19-ը Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է: Թուքական պետությունը 1916-23 թվականների ընթացքում, Հայոց ցեղասպանությանը զուգահեռ, իրականացրել է նաև Օսմանյան կայսրության տարածքում դարերով ապրող հույների սիստեմավորված կոտորած, տեղահանություն՝ Պոնտոսի հույների ցեղասպանությունը, որի ընթացքում թուրքական պետության կողմից հարյուր հազարավոր (տարբեր տվյալներով՝ 400-500 հազար) մարդիկ են կոտորվել, միայն քրիստոնյա և հույն լինելու համար:

Ассирийцы Армении в мемориальном комплексе Цицернакаберд (24 апреля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
«Պահանջում էին հանձնել հայերին, բայց մերոնք չարեցին». «աթաթուրքերից» փրկված ժողովուրդները

Հարգանքի խոնարհում՝ վայրագության զոհ դարձածների հիշատակին, և վստահություն՝ մի օր արդարությունը համատեղ վերականգնելու հնարավորությանը:

Արժե՞ նշել, որ հենց մայիսի 19-ին Թուրքիայում նշվում է Աթաթուրքի օրը: Շատ բնութագրական է, թուրքական իշխանությունները այլ կերպ չեն էլ կարող դրսևորվել:

Հավելենք նաև, որ մայիսի 19-ին է ծնվել սուզալողորդ, աշխարհի 11-ակի ռեկորդակիր, աշխարհի 17-ակի չեմպիոն, Եվրոպայի 13-ակի չեմպիոն, ԽՍՀՄ յոթակի չեմպիոն լեգենդար Շավարշ Կարապետյանը (ծնվ. 1953): Բայց մարդիկ, հայրենակիցները նրա անունը միշտ էլ հարգանքով են արտասանում ոչ թե մարզական նվաճումների համար, այլ նրա անմոռանալի սխրանքը գնահատելով. 1976 թվականի սեպտեմբերի 16-ին Շավարշ Կարապետյանը փրկել է Երևանյանի լիճն ընկած տրոլեյբուսի ուղևորներից 20-ի կյանքը:

Շավարշի հետքերով․ Հայաստանի հերոսները, որոնց չենք ճանաչում

Մայիսի 19-ին է ծնվել հայազգի մեկ այլ լեգենդար մարզիկ՝ հեռացատկորդ Իգոր Տեր-Հովհաննիսյանը (ծնվ. 1938 թ) (հեռացատկորդ)։ Հեռացատկի աշխարհի կրկնակի ռեկորդակիր, Մելբուռնի, Հռոմի (3-րդ մրցանակ), Տոկիոյի (3-րդ մրցանակ) և Մեխիկոյի Օլիմպիական խաղերի մասնակից, ԽՍՀՄ (12 անգամ) ու Եվրոպայի 6-ակի չեմպիոն Իգոր Տեր-Հովհանիսյանի ցատկի ռեկորդը՝ 8 մետր 35 սանտիմետր, երկար ժամանակ անգերազանցելի է եղել: Հայ մարզիկը դասվում է թեթև ատլետիկայի պատմության 10 լավագույն ցատկորդների շարքը:

Шаварш Владимирович Карапетян (второй слева), спасший из свалившегося в результате аварии в Ереванское озеро троллейбуса 20 человек, с новорожденным сыном хозяев дома Гусевых на руках - Sputnik Արմենիա
«Նստարանի փոխարեն մեկին էլ կարող էի փրկել». Շավարշ Կարապետյանի խղճի կշտամբանքը

Մայիսի 19-ին է ծնվել նշանավոր կինոռեժիսոր, սցենարիստ, կինոդերասան, «Հայֆիլմ» կինոստուդիայի հիմնադիր Համո Բեկնազարյանը (1891-1965): Համո Բեկնազարյանը իսկական կինոլեգենդ է, նրա անունն է կրում «Հայֆիլմ» կինոստուդիան: Ափսոս միայն, որ դժվարագույն ժամանակներում Համո Բեկնազարյանի ու իր համախոհների անձնուրաց ջանքերով ստեղծված կինոստուդիան հիմա, այսպես ասենք՝ նման վիճակում է:

Եվ մեկ լեգենդար հայ է ծնվել մայիսի 19-ին՝ մեծահռչակ մաթեմատիկոս Սերգեյ Մերգելյանը (1928-2008): Այ թե ինչպիսի կերպարների մասին արժեր, որ ժամանակակից ռեժիսորները ֆիլմեր նկարեին:

© Sputnik / Федотов / Անցնել մեդիապահոցՈվքեր ընդհատեցին Մերգելյանի թռիչքը, կամ մարդկային նախանձին` գիտական պատասխան
Այսօրը պատմության մեջ. մայիսի 19. ՀՕՊ զորքերի օր, հիշատակ և լեգենդար հայերի ծնունդ  - Sputnik Արմենիա
Ովքեր ընդհատեցին Մերգելյանի թռիչքը, կամ մարդկային նախանձին` գիտական պատասխան

Լրահոս
0