10:17 19 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.34
  • GBP614.19
  • EUR530.17
  • RUB7.45
Տոլմայի 9-րդ միջազգային փառատոնը

Հայկական տոլման հիացրել է կորեացի լուսանկարչին, իսկ ֆրանսիացուն հիշեցրել է մանկությունը

© Sputnik / Laura Sarkisyan
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
170 0 0

Հայկական ավանդական ուտեստի` տոլմայի փառատոնն այս տարի ավելի մեծածավալ էր և գրավել էր ոչ միայն հայերին, այլև բազմաթիվ զբոսաշրջիկների։

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի –Sputnik, Լաուրա Սարգսյան. Տոլմա շամփուրի վրա, փայտիկի վրա, խաղողի թփի, կաղամբի մեջ փաթաթած և նույնիսկ թաքցրած բլիթի մեջ։ Այս տարի տոլմայի փառատոնը զարմացրեց ոչ միայն Հայաստանի բնակիչներին, այլև հանրապետության հյուրերին։

35 տաղավարները, որոնք ներկայացված էին տոլմայի 9-րդ միջազգային փառատոնին, ապշեցնում էին գաղափարներով և ստեղծագործ մոտեցումներով։ Այս տարի փառատոնն անցկացվեց «Զվարթնոց» տաճարի տարածքում։

Турист из Германии Френк Боута на фестивале толмы (19 мая 2019). Армения
© Sputnik / Laura Sarkisyan
Գերմանացի զբոսաշրջիկ Ֆրենկ Բոութին

Գերմանացի Ֆրենկ Բոութի (Franck Bothe)  և նրա տիկնոջ հետ մենք ծանոթացանք տաղավարներից մեկի մոտ։ Նա տոլմա գնեց և սպասում էր, մինչև իրեն մածուն կտան։ Գերմանիայից Հայաստան նա եկել է արձակուրդն անցկացնելու։

«Ինձ և կնոջս հիանալի հնարավորություն է ընձեռնվել համտեսել հայկական տոլման։ Ես արդեն ճաշել եմ, բայց անհնար է դիմանալ և չճաշակել ձեր ավանդական ուտեստը։ Ի դեպ, ես չգիտեի, որ տոլման հայկական է, մտածում էի հունական կերակրատեսակ է, մինչև ձեզ մոտ չեկա։ Հաճելիորեն զարմացած եմ», –Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Բոութը։

Այն տաղավարում, որտեղից առևտուր էր անում Բոութը, ներկայացված էին բանջարեղենով, մսով, ավելուկի և ընկուզեղենի միջուկով ու լավաշով փաթաթված տոլմայի տեսակները, տոլմայի տեսքով մեքսիկական բուրիտոներ, հայկական քալագյոշը, կարմիր լոբիով կամ հավի ու բանջարեղենի միջուկով տոլման։

Фотограф из Южной Кореи Янг-Хван Лим на фестивале толмы (19 мая 2019). Армения
© Sputnik / Laura Sarkisyan
Հարավկորեացի լուսանկարիչ Յանգ–Հվան Լիմը

Հարավային Կորեայից լուսանկարիչ Յանգ–Հվան Լիմը (Yang-Hwan Lim) կնոջ հետ նույնպես առաջին անգամ էին Հայաստանում։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նա ընդգծեց, որ զարմացած է միջոցառումով և ընդհանրապես հայկական ճաշատեսակով։

«Ես այստեղ առաջին անգամ համտեսեցի ձեր ուտեստը։ Զարմանալի է, ինչից է հայ ժողովուրդը կարողացել ուտեստ ստեղծել։ Թվում է թե պարզ է, բայց ինչպես է հաջողվել նման բան հորինել», – խոստովանեց նա։

Նա նշեց, որ ուտեստը շատ համեղ է և եթե կարողանա, իր հետ տոլմա կտանի։

Իսկ ֆրանսիացի Ժան Պոխսին տոլմային ծանոթ է մանկուց։ Թաղամասում, որ նա ծնվել է, շատ հայկական ընտանիքներ կային, որոնց հետ մտերիմ են եղել։

«Հիշում եմ նոր եփած տոլմայի հոտը։ Հայ ընկերոջս մայրն այն հիասքանչ էր պատրաստում։ Նրանք միշտ հրավիրում էին ինձ համտեսել և գնահատել, ինչպես է ստացվել տոլման. գուցե շատ աղի է, կամ կծու, հյուրասիրության ժամանակ հարցնում էր Անիկը», –Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում պատմեց Պոխսին։

Հայաստան է նա եկել աշխատանքի բերումով, սակայն, իմանալով փառատոնի մասին, որոշել է անպայման այցելել։ Փառատոնն ընկերոջ հետ է ասոցացվում։

Жюри фестиваля Арби Карахани и Седрак Мамулян
© Sputnik / Laura Sarkisyan
Փառատոնի ժյուրիի անդամներ Արբի Կարախանին և Սեդրակ Մամուլյանը

«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանն իր հերթին դրական  է գնահատում փառատոնի արդյունքները։ Այն այս տարի մեծածավալ էր, առնվազն 4 հազար մարդ է այցելել։

«Գրան պրին շնորհեցինք կավե ամանով տոլմային։ 20 տեսակի տոլմա էր ներկայացվել, ամանը հացի խմորով էր ծածկված» –Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Մամուլյանը։

«Լավագույն տեսակ» անվանակարգում հաղթեց բանակը ներկայացնող թիմը, «լավագույն համ» անվանակարգում հաղթող ճանաչվեց անհատ Խաչիկ Մարգարյանը, և մասնագիտական տեխնիկական 6–րդ ուսումնարանը։

«Տոլմա» բառն առաջացել է «տոլի» բառից, որը նշանակում է խաղողի տերև։ Հնում մսի ծեծած կտորներն ու բլղուրը խաղողի վազի մեջ էին փաթաթում։Տոլման մատուցում էին բոլոր տոներին՝ ինչպես այսօր։

Девятый Международный фестиваль толмы (19 мая 2019). Армения
© Sputnik / Laura Sarkisyan
Տոլմայի 9-րդ միջազգային փառատոնը

Գոյություն ունի տոլմայի ավելի քան 80 տեսակ, որոնք Հայաստանի տարբեր շրջաններում պատրաստել են դեռ 1000 և ավելի տարի առաջ։ Տոլմայի մասին առաջին հիշատակությունները հայկական աղբյուրներում թվագրվում են 5-րդ դարով։

Նշենք, որ տոլմայի փառատոնը անցկացվել է նաև Թբիլիսիում 5 անգամ, այն մեծ հաջողություն ունեցավ։ Սպասվում է, որ 4-րդ անգամ նույնանման միջոցառմանը մեր հայրենակիցները կհավաքվեն նաև Նյու Յորքում։

թեգերը:
Հայաստան

Գլխավոր թեմաներ