00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իր օրենքներով ապրող բազմազավակ ընտանիքների գյուղը. ՍՕՍ-ում գերիշխում է սերը

© Sputnik / Aram NersesyanОткрытие нового детского сада благотворительного фонда "SOS - Детские деревни" (21 мая 2019). Котайк
Открытие нового детского сада благотворительного фонда SOS - Детские деревни (21 мая 2019). Котайк - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սօս մանկական գյուղը 30 տարվա պատմություն ունի։ Առաջին մայրիկներն այստեղ այն կանայք էին, որոնք աղետի հետևանքով կորցրել էին իրենց զավակներին, առաջին շահառուները` ծնողներին կորցրած երեխաները։ Գյուղի որոշ տներում արդեն նաև սօս հայրիկներ են հայտնվել։

Նելլի Դանիելյան, Sputnik.

Աննա մայրիկը շուկայից այսօր 2 մեծ տոպրակով է վերադարձել։ Տան կրտսերի աչքից սա չէր վրիպել. նախորդ անգամ 4 տոպրակ էր բերել։ Բայց կարևորը` իր պատվերները կատարել էր։ Ավագ դուստրերն էլ պատվիրել էին քաղաքից նոր գրքեր գնել, ինչը մայրիկին ամենից շատն էր ուրախացրել։

10 անձից բաղկացած ընտանիքի կոկիկ կահավորված, վերանորոգված, բոլոր հարմարություններով տունը գտնվում է Սօս մանկական գյուղի տարածքում։ Աննան այս ընտանիքի կենսաբանական մայրը չէ, այլ միայն նրանց խնամողը։ Բայց, ինչպես բոլոր ընտանիքներում, երեխաները նրան մայրիկ են կոչում։ Ընտանիքում նաև մայրիկի օգնական կա, որին երեխաները մորաքույր են կոչում։

Մեր այցելության պահին երեխաներից ոմանք դպրոցում էին, 3-ը` մորաքրոջ հետ տանը։ Սպասում էին գնումներից վերադարձող մայրիկին։

Ընտանիքի 8 երեխաներից մեկը` ավագ դուստրը, նրա կենսաբանական աղջիկն է։ Մյուս 7-ը 3 տարբեր ընտանիքների երեխաներ են` քույր– եղբայրներ, որոնք սոցիալական պայմանների պատճառով ստիպված են ապրել ընտանիքից դուրս։

© Sputnik / Aram NersesyanԱննա մայրիկն ու երեխաները
Իր օրենքներով ապրող բազմազավակ ընտանիքների գյուղը. ՍՕՍ-ում գերիշխում է սերը - Sputnik Արմենիա
Աննա մայրիկն ու երեխաները

Աննա սօս մայրիկն ինքն էլ կյանքի դժվարին ժամանակահատված է ունեցել։ Ամուսնալուծվել է, մնացել դստեր հետ մենակ ու, դստեր հետ գալով Սօս գյուղ, այստեղ ոչ միայն աշխատանք ու ընտանեկան ջերմություն է գտել, այլև միանգամից բազմազավակ մայրիկ դարձել։

«Դժվար է, իհարկե, բայց շատ հետաքրքիր է։ Որ չսիրես, չես կարող։ Երեխաները շատ արագ հասկանում են` սիրում ես, թե ոչ»,– ասում է Աննան։

Տան կրտսերին այս տարի առաջին դասարան են ուղեկցել ոչ թե կենսաբանական ծնողները, այլ սօս մայրիկն ու մորաքույրը։ Բայց կապը երեխաների իրական ընտանիքների հետ փորձում են ամեն կերպ պահել։

© Sputnik / Aram NersesyanԲազմազավակ ընտանիքի տունը
Իր օրենքներով ապրող բազմազավակ ընտանիքների գյուղը. ՍՕՍ-ում գերիշխում է սերը - Sputnik Արմենիա
Բազմազավակ ընտանիքի տունը

«Ծնողների հետ շատ լավ հարաբերություններ ունենք, զանգահարում են, հարցնում, երբեմն այցելում են։ Իրենք իմ օգնության կարիքն ունեն, ես` իրենց, հատկապես նոր երեխայի դեպքում, երբ երեխայի մասին շատ բաներ դեռ չգիտես, ծնողներից ես հարցնում»,– պատմում է սօս մայրիկը։

© Sputnik / Aram NersesyanԱննա մայրիկը
Իր օրենքներով ապրող բազմազավակ ընտանիքների գյուղը. ՍՕՍ-ում գերիշխում է սերը - Sputnik Արմենիա
Աննա մայրիկը

Ամռանը երեխաներից շատերը գնում են կենսաբանական ծնողների տուն` արձակուրդը նրանց հետ անցկացնելու։ Աննան խոստովանում է, որ այդ ընթացքում կարոտում է նրանց։ «Բա իրար հետ ապրում ենք, չենք կարող չկարոտել։ Վիճում էլ ենք, նեղանում էլ ենք իրարից, բայց սիրում ու կարոտում ենք իրար, ինչպես բոլոր ընտանիքներում»,– ասում է Սօս գյուղում աշխատանքի 20 տարվա ստաժ ունեցող ու այդ ընթացքում մի քանի սերունդ դաստիարակած մայրիկը։

Կոտայքի մարզի Սօս մանկական գյուղում նման 14 տուն կա` յուրաքանչյուրն իր կենցաղով, ուրախություններով ու դժվարություններով։

© Sputnik / Aram NersesyanՍօս գյուղի տներից մեկի սանհանգույցը
Իր օրենքներով ապրող բազմազավակ ընտանիքների գյուղը. ՍՕՍ-ում գերիշխում է սերը - Sputnik Արմենիա
Սօս գյուղի տներից մեկի սանհանգույցը

«Սօս մանկական գյուղեր» կազմակերպության Կոտայքի մասնաճյուղի տնօրեն Ռուբիկ Փաշինյան պատմում է, որ յուրաքանչյուր ընտանիքի տրվում է իր ամսական բյուջեն։ Յուրաքանչյուր մայրիկ ինքն է որոշում ընտանիքի կարիքները` հագուստ, սնունդ, կենցաղային պարագաներ։ Շաբաթվա երկու օրը մայրիկները գնումներ են կատարում։ Մնացած օրերին ճաշ են եփում, մաքրություն անում, լվացք, արդուկ, երեխաներին օգնում են դասերը սովորել, անգամ ծնողական ժողովների են գնում։

«Ամեն տանը պատրաստվում է, այն, ինչ սիրում են այդ տան երեխաները։ Մենք որևէ վերահսկողություն չունենք այդ գումարի նկատմամբ։ Այսինքն` իրենք ուտում են, ինչ ուզում են, հագնում են` ինչ ուզում են։ Ամեն ընտանիք իր ամսվա բյուջեին համապատասխան պլանավորում է իր ծախսերն ու կազմակերպում իր առևտուրը», – պատմում է Փաշինյանը։

© Sputnik / Aram NersesyanՍօս գյուղի երեխաները
Իր օրենքներով ապրող բազմազավակ ընտանիքների գյուղը. ՍՕՍ-ում գերիշխում է սերը - Sputnik Արմենիա
Սօս գյուղի երեխաները

Սօս մանկական գյուղը նախատեսված է 3-14 տարեկան երեխաների համար։ 14 տարեկանից հետո երեխան ինքն է որոշում` մնալ գյուղում, թե տեղափոխվել Երևան` երիտասարդական տուն։

Մայրաքաղաք մեկնում են այն երեխաները, որոնք ցանկանում են շարունակել ուսումը։ Երևանում նրանք հասակակիցների հետ ապրում են արդեն մանկավարժի հսկողությամբ։ 18 տարեկանը լրանալուց հետո երեխան տեղափոխվում է կյանքի կիսանկախ փուլ, երբ բնակվում է մենակ` «Սօս՞ հիմնադրամի տրամադրած միջոցներով, ժամանակ առ ժամանակ նրանց այցելում են մանկավարժները, եթե կարիք կա` նաև հոգեբանը։ Իսկ 23 տարեկանում երեխան սկսում է ինքնուրույն կյանք վարել։ Ծրագրի շրջանակում նրանք այդ տարիքում նաև բնակարանով են ապահովվում, բայց միայն այն պարտադիր պայմանով, որ բնակարանի արժեքի որոշ մասը պետք է իրենք վճարեն` կյանքի ընթացքում հավաքած խնայողությունների հաշվին։ Սա ևս դաստիարակչական ծրագրի մի բաղադրիչն է։

© Sputnik / Aram NersesyanՍօս գյուղի երեխաները
Իր օրենքներով ապրող բազմազավակ ընտանիքների գյուղը. ՍՕՍ-ում գերիշխում է սերը - Sputnik Արմենիա
Սօս գյուղի երեխաները

Բայց ծրագրի ամենակարևոր բաղադրիչը մնում է երեխային կենսաբանական ընտանիք վերադարձնելը։

«Կապ չունի, թե ինչի հետևանքով, ինչ պայմաններում է երեխան հայտնվել մեզ մոտ, դա մի գերբնական երևույթ է`երեխան, երբ հանդիպում է իր կենսաբանական ծնողին, երկուսի աչքերն էլ փայլում են։ Դա երևի արյան կանչ է։ Կապ չունի, թե երեխային ինչպես ենք խնամում մեզ մոտ, ցանկացած լավագույն խնամքի դեպքում, երբ երեխան հանդիպում է իր կենսաբանական մորը, միայն տեսնել է պետք։ Լավ պայմանները, հագուստը, սնունդը, իհարկե, շատ կարևոր են, բայց կենսաբանական ընտանիքն ամենալավ լուծումն է երեխայի համար», – ասում է Փաշինյանը։

Նրա խոսքով, 2016թ–ին Սօս մանկական գյուղից ընտանիք է վերադարձել 7, 2017թ–ին`18, 2018–ին` 24 երեխա։

© Sputnik / Aram NersesyanՍոս գյուղի երեխաները
Սոս գյուղի երեխաները - Sputnik Արմենիա
1/3
Սոս գյուղի երեխաները
© Sputnik / Aram NersesyanՍոս գյուղի երեխաները
Սոս գյուղի երեխաները - Sputnik Արմենիա
2/3
Սոս գյուղի երեխաները
© Sputnik / Aram NersesyanՍոս գյուղի երեխաները
Սոս գյուղի երեխաները - Sputnik Արմենիա
3/3
Սոս գյուղի երեխաները
1/3
Սոս գյուղի երեխաները
2/3
Սոս գյուղի երեխաները
3/3
Սոս գյուղի երեխաները

Առաջին Սօս մանկական գյուղը Հայաստանի Կոտայքի մարզում բացվել է 30 տարի առաջ`երկրաշարժից հետո։ Առաջին մայրիկներն այստեղ այն կանայք էին, որոնք աղետի հետևանքով կորցրել էին իրենց զավակներին, առաջին շահառուները` ծնողներին կորցրած երեխաները։

2009թ–ին Իջևանում բացվեց երկրորդ մանկական գյուղը։

30 տարվա ընթացքում մանկական գյուղերում շատ բան է փոխվել։ Այսօր այստեղ ծնողազուրկ երեխաներ գրեթե չկան, կան միայն սոցիալապես ծանր վիճակում գտնվող ընտանիքների զավակներ են։

Բացի այդ, սօս մայրիկների կողքին որոշ տներում տարիների ընթացքում նաև սօս հայրիկներ են հայտնվել` ամբողջացնելով ընտանիքի մոդելը։

«Սօս մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի ազգային տնօրեն Սպարտակ Սարգսյանի խոսքով` այսօր Իջևանում աշխատում է 4 ամուսնական զույգ, Կոտայքում` 1։

«Վերցնում ենք այն ծնողներին, որոնք չունեն իրենց սեփական երեխաները։ Եթե նրանց կենսաբանական երեխաների 18 տարին դեռ չի լրացել, փորձում ենք այդ ընտանիքներին դեռ չվերցնել։ Մենք փորձում ենք այն ընտանիքների հետ աշխատել, որոնց երեխաներն արդեն չափահասության տարիքի են հասել, ինքնուրույն են դարձել, կարող են ինքնուրույն ապրել, քանի որ այդ ծնողները տեղափոխվում են մանկական գյուղի տարածք, ապրում ու աշխատում են այնտեղ»,– ասում է նա։

Պարտադիր պահանջ է նաև, որ ամուսինները նվազագույնը 5 տարվա օրինական համատեղ կյանքի փորձ ունենան։ Իսկ կրթական մակարդակը կարևոր չէ։ Այս դեպքում գործում է «լավ ծնող լինելու համար կրթություն պետք չէ» սկզբունքը, կարևորը սօս ծնողների մարդկային ու բարոյական նկարագիրն է։

Իջևանի Սօս մանկական գյուղում այսօր 65 երեխա է ապրում, Կոտայքում` 67։

Կոտայքի մանկական գյուղում այսօր նաև ցերեկային խնամքի կենտրոն բացվեց, որի դռները բաց են լինելու հարակից 3 գյուղական համայնքների մանուկների համար։ Ցերեկային խնամքի կենտրոնը Սօս գյուղի ու իրական գյուղական համայնքի համագործակցության առաջին փորձն է 30 տարվա ընթացքում։

© Sputnik / Aram NersesyanԿոտայքի մանկական գյուղում այսօր նաև ցերեկային խնամքի կենտրոն բացվեց
Իր օրենքներով ապրող բազմազավակ ընտանիքների գյուղը. ՍՕՍ-ում գերիշխում է սերը - Sputnik Արմենիա
Կոտայքի մանկական գյուղում այսօր նաև ցերեկային խնամքի կենտրոն բացվեց

Եթե մինչ այժմ մանկական գյուղերը գործել են բացառապես բարեգործների ու միջազգային դոնորների ֆինանսավորմամբ, ապա ցերեկային խնամքի կենտրոնը գործելու է Սօս մանկական գյուղի ու Ակունք համայնքի համաֆինանսավորմամբ։

© Sputnik / Aram NersesyanԿոտայքի մանկական գյուղում ցերեկային խնամքի կենտրոնի բացման արարողության ժամանակ
Իր օրենքներով ապրող բազմազավակ ընտանիքների գյուղը. ՍՕՍ-ում գերիշխում է սերը - Sputnik Արմենիա
Կոտայքի մանկական գյուղում ցերեկային խնամքի կենտրոնի բացման արարողության ժամանակ

Ցերեկային խնամքի կենտրոնի բացմանը ներկա Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ մարզում սոցիալական վիճակը այլ մարզերի համեմատ բարվոք է` պայմանավորված մայրաքաղաքին մոտ լինելով։ Ուստի ցերեկային խնամքի կենտրոնի բացումը մարզպետը կարևորում է ոչ այնքան սոցիալական, որքան կրթադաստիարակչական տեսակետից։

© Sputnik / Aram NersesyanՍպարտակ Սարգսյանն ու Ռոմանոս Պետրոսյանը
Իր օրենքներով ապրող բազմազավակ ընտանիքների գյուղը. ՍՕՍ-ում գերիշխում է սերը - Sputnik Արմենիա
Սպարտակ Սարգսյանն ու Ռոմանոս Պետրոսյանը

«Մեզ համար գերնպատակը մեկն է` ամենակարճ ժամկետներում կյանքի որակը փոխել դրական ուղղությամբ։ Թե այդ փոխելու մեջ պետությունն ինչքան մաս ունի, համայնքը` ինչքան, մասնավորն` ինչքան, դոնորները` ինչքան, էական չէ։ Կարևորը կյանքի որակը փոխելն է»,– ասաց նա։

Նորաբաց ցերեկային խնամքի կենտրոնը ապահովելու է հարակից համայնքների 70 երեխայի նախադպրոցական կրթությունը, քանի որ այդ գյուղերում այլ մանկապարտեզներ չկան։ Սրանով արդեն, մարզպետի խոսքով, 70 ընտանիքների կյանքի որակը որոշակիորեն կփոխվի. երեխաները կունենան խնամք, կրթություն, դաստիարակություն, ցերեկային խնամքի կենտրոնում կանցկացնեն օրվա մեծ մասը` դրանով թեթևացնելով նաև ընտանիքի առօրյա հոգսը։

Լրահոս
0