00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թատրոնի և կինոյի ինստիտուտը նոր ռեկտոր ունի. ուսանողները փակել են բուհի մուտքն ու ելքը

© Sputnik / Karine HarutyunyanЕреванский государственный институт театра и кино
Ереванский государственный институт театра и кино - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ուսանողներն ընտրության ամբողջ ընթացքում սկզբում միջանցքում, հետո լսարաններից մեկում ուղիղ եթերով հետևում էին ընտրության ընթացքին։

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի — Sputnik. Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտի ռեկտորի ընտրությունը կայացավ։ Լիլիթ Արզումանյանն ընտրվեց ինստիտուտի ռեկտոր։

Армен Арутюнян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Հարությունյան․ «Տհաճ և թեժ մթնոլորտ է ԲՈւՀ-ում »

Քվեարկությանը մասնակցեցին կառավարության ներկայացուցիչները, բուհի կառավարման խորհրդի անդամները և ուսխորհդրի ներկայացուցիչները։ 14–ը կողմ քվեարկեցին, 9-ը` դեմ։ Մեկ քվեաթերթիկ համարվեց անվավեր։

Ռեկտորի միակ թեկնածուն բուհի ռեկտորի ԺՊ Լիլիթ Արզումանյանն էր։ Արզումանյանը, չնայած երեկ` ուսանողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ ինքնաբացարկ կհայտարարի, սակայն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ նման քայլի չի դիմի և կմասնակցի մրցույթին։

«Երեկ ես հասկացա, որ ուսանողների բողոքը կազմակերպված է նախկին փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանի կողմից, որն ուզում է բուհի ռեկտոր դառնալ»,–ասաց նա։

Ուսանողներն ընտրության ողջ ընթացքում սկզբում միջանցքում, հետո լսարաններից մեկում ուղիղ եթերով հետևում էին ընտրության ընթացքին։

Ընտրությունից հետո նրանք բողոքի ակցիա կազմակերպեցին ու սկսեցին վանկարկել` հեռացիր։ Ուսանողներն այժմ փակել են թատրոնի մուտքն ու ելքը։

Հիշեցնենք, որ երեկ Սուքիասյանը հայտնել էր, որ չի հասցրել դիմել մրցույթին, քանի որ դոցենտի կոչում չուներ և օրերս է այն ստացել։

Ուսանողների հետ Արզումանյանի հանդիպումը երեկ անցավ բավական բուռն։ Խնդիրն այն է, որ թատերականի ուսանողները դժգոհում են, որ Արզումանյանը ոլորտի մասնագետ չէ, բայց նաև այլընտրանք չունեն, իսկ իրենք այլ թեկնածուների ծրագրեր են ուզում լսել։ Այս մասին բուհի ուսխորհուրդը նաև հայտարարություն էր տարածել։

Ուշագրավ է այն հանգամանքը, որ մրցույթին մասնակցելու հայտ են ներկայացրել բուհի ռեկտորի՝ ստեղծագործական և հեռանկարային զարգացման գծով տեղակալ Արմեն Հարությունյանը և թատերագետ Վասիլի Գևորգյանը: Նրանք, սակայն, չունեն ռեկտոր ընտրվելու համար պահանջվող կոչումը (ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ վաստակավոր արտիստ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ)։

Լրահոս
0