22:16 20 հունիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.53
  • GBP607.42
  • EUR539.80
  • RUB7.55
Ալսու

Ալսուն խոսել է «Ձայնը. երեխաներ» շոուի սկանդալի մասին

© Sputnik / Екатерина Чеснокова
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
90 0 0

Հայտնի երգչուհի Ալսուն առաջին անգամ խոսել է «Ձայնը. երեխաներ» շոուի եզրափակիչ փուլի արդյունքների հետ կապված սկանդալի մասին։

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի — Sputnik. Երգչուհի Ալսուն հայտարարել է, որ իր դուստրը` Միկելան, և «Ձայնը. երեխաներ» շոուի մյուս մասնակիցները ներքաշվել են «ինչ–որ խաղերի մեջ»։

«Բայց ես կարծում եմ, որ ամեն ինչ պետք է լավ ավարտ ունենա», – ասել է Ալսուն «Серебряный Дождь»–ին տված բացառիկ հարցազրույցում։

Մայիսի 16-ին հայտնի դարձավ, որ Առաջին ալիքը չեղարկել է «Ձայնը. երեխաներ» շոուի վեցերորդ եթերաշրջանի արդյունքները, որում հաղթել էր Միկելա Աբրամովան։ Այս որոշման համար հիմք էր ծառայել կեղծ ձայներ ավելացնելու կասկածը։ Բացի այդ, հեռուստաընկերությունը հայտարարել էր, որ կրկին եզրափակիչ փուլ կանցկացվի մայիսի 24-ին։

Միկելան և նախագծի մյուս մասնակիցները հրավիրվել են մասնակցելու նոր եզրափակիչին, բայց առայժմ հայտնի չէ` Ալսուի դուստրը կգնա, թե ոչ։ Երգչուհին ասել է, որ դուստրն ինքնուրույն որոշում կկայացնի։

«Առաջին անգամ մասնակցելու որոշումը Միկելան անձամբ է ընդունել, այդ պատճառով կարծում եմ` այս անգամ ևս նա պետք է անձամբ որոշի», – ասել է երգչուհին։

Բացի դրանից, Ալսուն հայտնել է, որ դստեր հետ կապված սկանդալի վերաբերյալ ընդարձակ մեկնաբանություն կտա հունիսի 1-ին` Երեխաների պաշտպանության օրը։

Հիշեցնենք, որ Ալսուի դուստրը` Միկելա Աբրամովան, մեծ տարբերությամբ հաղթել էր մրցույթի եզրափակիչ փուլում, բայց համացանցում կասկածի տակ էին դրել մրցույթի արդյունքները։ Քննարկումները վերածվել էին սկանդալի։

Ըստ թեմայի

Մեծատառով տաղանդ. «Ձայնը» շոուի մասնակից Ռոբերտ Բագրատյանի էներգետիկան գերեց բոլորին
Արցախցի Միշան հերթական անգամ ցնցեց «Ձայնը» շոուի հանդիսատեսին. հուզիչ ելույթի տեսանյութը
Լոնդոնից էին զանգել. «Ձայնը. երեխաների» մասնակցին հրավիրել են բրիտանական հեռուստաշոուին
Պուգաչովան ռեստորան է հրավիրել «Ձայնը. Երեխաներ» շոուի պարտված մասնակիցներին
Ալսուի դստեր հաղթանակից հետո «Ձայնը․ երեխաներ» շոուի քվեարկության արդյունքը կստուգեն
«Միկելան մեղք ունի՞». Ալսուի ներկայացուցիչը մեկնաբանել է «Ձայնը. երեխաներ» շոուի սկանդալը
«Հաղթանակի համար չարախոսելն անմարդկային է». Ալսուի ընտանիքը արձագանքել է սկանդալին
Մենք կապ չունենք. Ալսուի ընտանիքի պատասխանել է հնչող մեղադրանքներին
Սկանդալ «Ձայնը, երեխաների» շուրջ. Երժան Մաքսիմի համերգին սպասում են Ալսուին ու նրա դստերը
թեգերը:
Սկանդալ, «Ձայնը», Ալսու

Գլխավոր թեմաներ