05:06 26 հունիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.07
  • GBP608.65
  • EUR542.91
  • RUB7.61
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հիանում է այն մեքենայով, որը հանդիպման վայր է հասցրել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին. 12 մայիսի 2015 թ. Սոչի

«Պարոն Լավրով, մենք գտանք նրան». հայ վարորդը պատմեց, թե ինչու էր նախարարը փնտրել իրեն

© AP Photo / JOSHUA ROBERTS
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
701050

Սպիտակ «Պոբեդան» Լավրովին տրամադրած հայը Sputnik Արմենիայի թղթակցին պատմեց, թե որտեղ է եղել Մայք Պոմպեոյի այցի ժամանակ, և ինչու նախարարը չի կարողացել գտնել նրան։

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի — Sputnik, Նանա Մարտիրոսյան. Սոչիից 800 կմ հեռավորության վրա անցկացված ավտոմրցավազքը խանգարել է Վարդան Երեմյանին տրամադրել իր սպիտակ «Պոբեդան» Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին` ԱՄՆ–ի պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ հանդիպման համար։

Այդ մասին Երեմյանն ասաց Sputnik Արմենիայի թղթակցին։

Վերջերս ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը բավարարել է լրագրողների հետաքրքրասիրությունն ու պատասխանել հարցին, թե ինչու ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին Ռուսաստան կատարած նրա այցի ժամանակ չի դիմավորել «Պոբեդա» սպիտակ ավտոմեքենայով, ինչպես Պետդեպի նախկին ղեկավար Ջոն Քերիին։ 2015 թվականի մայիսին  Քերիին դիմավորելիս Լավրովը հանդիպման էր եկել սպիտակ խորհրդային արտադրության «Պոբեդայով» և նրան կարտոֆիլ և լոլիկ էր բերել։

Լավրովը կատակել է. «Չգիտեմ` ուր է անհետացել հայը, որն այդ «Պոբեդան» տվել էր ինձ»։

Sputnik Արմենիան գտել է «անհետացած» հային։

«Նրանք ինձ զանգահարել էին, բայց ես մրցումների էի Սոչիից 800 կմ հեռավորության վրա և չէի կարող ավտոմեքենան տրամադրել։ Ափսոս, իհարկե, բայց ես պատրաստ եմ մեղքս քավել և ավտոմեքենան տալ մեր ու նաև ձեր նախարարին», – կատակում է Երեմյանը։

Նա հիշում է նախարարի հետ իր նախորդ հանդիպումը։ Պատմեց, որ նստել է Լավրովի կողքին, իսկ հետևում նստել է թիկնապահը։ Նա չի հուզվել, բայց շատ հպարտ է եղել, որ հայտնի «պարոն ոչ» երկրորդը հենց իր ավտոմեքենան է ընտրել այդ կարևոր իրադարձության համար։

«Նա ինձ հարցրեց` հայ ես։ Ես պատասխանեցի, որ այո, Սոչիի, իսկ նա ասաց. «Իսկ ես Թբիլիսիի»։ Նա լավ մարդ է, մերոնցից է։ Այդ ուղևորությունից հետո մի քանի անգամ հանդիպել ենք։ Բարևել։ Հանդիպումներից մեկում նա հարցրեց. «Ինչպե՞ս է «Պոբեդան», կա՞»։ Ես պատասխանեցի՝ այո, մնում է», – պատմում է ավտոմեքենայի տերը։

Երեմյանը հպարտանում է իր մեքենայի պատմությամբ, որը քառորդ դար առաջ գնել է մի ծեր պապիկից։ Նրա խոսքով` նախորդ տերը եղել է ԽՍՀՄ հերոս, իսկ մեքենան ստացել է Նիկիտա Խրուշչովից ծովային ավիացիայի ռազմական ինքնաթիռի հաջող փորձարկումների համար։ «Պոբեդան» լավ վիճակում չի եղել, բայց Երեմյանը վերանորոգել է այն և կատարյալ տեսքի բերել։

«Ով ասես չի նստել այս մեքենան։ Ստալինի առանձնատանը ֆոտոսեսիայի ենք մասնակցել և ֆիլմում նկարահանվել», – պատմեց մեր զրուցակիցը։

Նա պատմեց, որ 1909թ–ին Տրապիզոնից գաղթած պապը Հայրենական մեծ պատերազմ է ուղարկել հինգ երեխաներին, և նրանցից ոչ ոք չի վերադարձել։ Սոչիի փողոցներից մեկը, ի պատիվ նրանց, կոչվել է Երեմյան եղբայրների փողոց։

«Ես ինքս ծնվել և մեծացել եմ Սոչիում։ Ես երեք որդի ունեմ. ավագ որդիս Աբխազիայում ՌԴ դեսպանի վարորդն է, միջնեկս պատրաստվում է ծառայել բանակում, իսկ կրտսեր որդիս իմ օգնականն է։ Ի դեպ, կրտսեր որդիս բացել է «Ֆորմուլա 1»–ի մրցուղին Սոչիում։ Մենք բոլորս սիրում ենք ավտոմեքենաներ», – անկեղծացավ հայը։

Владелец белой «Победы» Вартан Еремян
© Photo : provided by Vardan Yepremyan
Սպիտակ «Պոբեդայի» տերը՝ Վարդան Երեմյանը

Երեմյանը խոստովանեց, որ սիրում է հայրենիքը և նա բազմաթիվ հայ ընկերներ ունի։ Առաջին անգամ Հայաստանում է եղել Սպիտակի երկրաշարժի ժամանակ, իսկ վերջին անգամ` 12 տարի առաջ, երբ վիրահատել են սիրտը։ Հիմա մտածում է ևս մեկ անգամ գալու մասին։ Բայց մինչ այդ նա հրավիրում է բոլորին, մասնավորապես նախարար Լավրովին և Sputnik Արմենիայի թղթակցին։ Նա խոստանում է հյուրասիրել և ման տալ «Պոբեդայով»։

Ըստ թեմայի

Ես իմ գործն եմ արել, դա հերոսություն չէ. այսօր Կոմանդոսի ծննդյան օրն է
Sony-ն ցույց տվեց`ինչպես է իր PlayStation 5-ը ջախջախում PS4 Pro-ին. տեսանյութ
«Սա Հայաստանն է, детка». Տիմատին ազդարարել է տեսահոլովակի պրեմիերայի մասին
Դի Կապրիոն և Փիթը գերեցին. ցնցող լուսանկարներ Կաննում Տարանտինոյի ֆիլմի պրեմիերայից
թեգերը:
Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Ռուսաստան

Գլխավոր թեմաներ