16:20 23 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.13
  • GBP596.40
  • EUR525.98
  • RUB7.47
Սերգեյ Փարաջանով

Ես նրան կոնյակ նվիրեցի, իսկ նա ինձ` սրբապատկեր. բուլղարացի ռեժիսորը` Փարաջանովի մասին

© Photo : provided by Yuri Mechitov
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
53 0 0

Նիկոլա Կորաբովը պատմում է Փարաջանովի հետ հանդիպման և Տարկովսկուց ու Աբուլաձեից ստացած տպավորությունների մասին:

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի — Sputnik. Կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովը մնացել է որպես կինոյի հրաշագործ: Այդպես է բնութագրել հայտնի ռեժիսորին իր հուշերի գրքում բուլղարացի դերասան և ռեժիսոր Նիկոլա Կորաբովը: Կորաբովի հիշողություններից հատված է մեջբերում բուլղարական «Սոֆիա պրես» պարբերականը:

Ուրախության պրոֆեսորն ու ծիծաղով բուժող Արմեն Խոստիկյանը

Վերջերս կյանքից հեռացած Կորաբովը մի քանի անգամ եղել է ԽՍՀՄ-ում: Այստեղ նա, իր բնորոշմամբ, հանդիպել է երեք հրաշքների` Անդրեյ Տարկովսկուն, Թենգիզ Աբուլաձեին, Սերգեյ Փարաջանովին:

Կորաբովը Փարաջանովի հետ հանդիպել է 1987-ին Թբիլիսիի կինոփառատոնում: Փառատոնի առաջին երեկոներից մեկը նվիրված էր Անդրեյ Տարկովսկուն: Դրանից մի ամիս առաջ նա հեռացել էր կյանքից: Այստեղ ցուցադրել են նրա վերջին ֆիլմը` «Զոհաբերությունը»: Ինչպես նշում է Կորաբովն իր հուշերում, դա գլուխգործոց է:

«Ինչ–որ մեկը մեջբերում է Ինգմար Բերգմանի խոսքը. «Տարկովսու առաջին ֆիլմերի հետ ծանոթությունը հրաշքի տպավորություն է թողնում: Կարծես հայտնվել եմ սենյակի շեմին, որի բանալին մինչև հիմա չունեի: Տարկովսկին նոր օրգանիկ կինոլեզվի ստեղծող է, որում կյանքը ներկա է հայելու, երազի նման»», – հիշում է նա:

Փառատոնում երկրորդ հրաշքը Թենգիզ Աբուլաձեի «Ապաշխարություն» ֆիլմն էր: Այդ օրերին հայտնի է դարձել, որ ֆիլմն արժանացել է Կաննի կինոփառատոնի Գրան պրիի: Ռեժիսորը հաղթանակով Փարիզից վերադառնում է Թբիլիսի: Որպես միֆ` պատմում են այն մասին, որ ֆիլմը նկարել են Շևարդնաձեի անձնական աջակցությամբ, իսկ նեգատիվը պահել են արտասահմանում, մինչև Գորբաչովը չի թույլատրել ֆիլմը ցուցադրել ԽՍՀՄ–ում:

Մնում էր երրորդ հրաշքը` Փարաջանովը: Եվ նա ապրել է փառատոնի դահլիճից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա:

«Թբիլիսիում գտնվելու վերջին երկու օրերին ես կարողացա ծանոթանալ նրա հետ: Նա ապրում է եռահարկ շենքում` խիտ բնակեցված մարդկանցով: Բարձրանում եմ վերև: Առաստաղի փայտե գերանները ճռռում են: Կախարդի կացարանի մուտքը: Նա ինձ գրկաբաց է ընդունում` մեծ ոգևորությամբ: Նա իսկապես նման է կախարդի, նույնիսկ սև երկար վերնաշապիկ է հագել», – պատմում է բուլղարացի ռեժիսորը:

Ուրիշ Օրբելյաններ չկան, իսկ ուրիշ Ղարիբյան կգտնվի՞. կրքեր մշակույթի շուրջ

«Ես հանճար եմ և շուտով կմահանամ քաղցկեղից: Բոլոր հանճարները մահանում են դրանից: Տարկովսկին էլ մահացավ դրանից», – նման «կայտառ» նոտայից է Փարաջանովը սկսում զրույցը:

Կորաբովը նրան համեստ նվեր է տարել` շոկոլադ և «Բուլղարիա» կոնյակ: Ցավոք, պատասխանել է Փարաջանովը, նրան չի կարելի քաղցր ուտել, չի կարելի խմել: Հիվանդությունը...

Փարաջանովն ինձ երեք սցենար է պատմում իր բանտային կյանքից: «Եթե դրանցից թեկուզ մեկը հաջողվի նկարել… Սոլժենիցինը դրանց հետ համեմատած, խակ պատանի կթվար»:

«Նույնիսկ ես` որպես դերասան, որը դերասանի կերպարի իսկության կողմնակից է, չէի կարող նման բան պատկերացնել: Մի անգամ, երբ նա բանտախուցը մաքրելու հերթապահ է եղել, հսկիչները նրան մտցրել են սառցե ջրի մեջ: Ջուրը հասել է մինչև ծնկները: Նա ամբողջ գիշեր շարժել է ոտքերը, թպրտացել, որպեսզի ողջ մնա...», – պատմում է Կորաբովը:

Լուսադեմին վերջին հանդիպումից առաջ Փարաջանովը բուլղարացի հյուրին նվիրել է Սուրբ Նիկոլայ Հրաշագործի սրբապատկերը` մաղթելով. «Թող նա թևեր տա քեզ կյանքում և արվեստում»:

«Խոնարհվում եմ քո առաջ, մեծ տառապյալ և անհավանական կինոռեժիսոր: Ես իմ համեստ աշխատանքում շատ բաներով պարտական քեզ և քո երկու ընկերներին` Տարկովսկուն և Աբուլաձեին»,– գրում է Կորաբովը:

Ըստ թեմայի

«Մեչիտովը կարծում է, որ Փարաջանովն ինքն է, բայց Փարաջանովը ես եմ»
Թե ինչպես աղքատ ուսանողներ Փարաջանովն ու Անդրանիկյանը ծանոթացան ավտոբուսում
Փարաջանովը` պետերբուրգյան լուսանկարչի օբյեկտիվում
թեգերը:
Սերգեյ Փարաջանով, կինո

Գլխավոր թեմաներ