07:23 27 հունիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.33
  • GBP605.45
  • EUR542.20
  • RUB7.56
Երևանյան վերելակի հոր

Մի թքիր, եթե չես կարող նորոգել. ի՞նչ անել Երևանի «մարդասպան» վերելակների հետ

© Sputnik / Лаура Саркисян, Арам Нерсисян
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
73 0 0

Մարդիկ իրենց շենքերում վերելակները փոխելու գումար չունեն, բայց գոնե կարելի է փորձել դրանք վերջնականապես «չավիրել»։

Արամ Գարեգինյան, Sputnik Արմենիա

Հայաստանի վերելակների պարկը մաշված է, բայց դեռ համապատասխանում է անվտանգության նորմերին։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԻՆ վերելակների տեխնիկական անվտանգության փորձաքննության բաժնի պետ Լուսինե Հովհաննիսյանը

Երբ վերելակը դուրս էր գալիս խորհրդային գործարանից, այն 25 տարի երաշխիք ուներ, այն էլ պայմանով, որ մասերը պարբերաբար փոխվելու են։ Այժմ ամենաերիտասարդ խորհրդային բարձրահարկ շենքերը երեսուն տարեկան են։ Իսկ վերելակներն ինչպես դրվել, այնպես էլ մնացել են։

Лифт
© Sputnik / Asatur Yesayants
Վերելակ երևանյան շենքերից մեկում

2007-2008 թվականներին ԱԻՆ–ը վերանորոգել է հանրապետության վերելակները։ Մոտ երկու հազարը վերանորոգվել են, իսկ ավելի քան երեսունը` ամբողջովին փոխարինվել։ Ի՞նչ է դրա համար հարկավոր։

Իրականում խնդիրն այդքան էլ գումարը չէ

Եթե խոսքը նույնիսկ ոչ թե հիմնանորոգման, այլ առանձին մասերի փոխարինման մասին է, դրանք գնելու համար պետք է գտնել։ Նախկին խորհրդային գործարանները դեռ գործում են, բայց արդեն նոր մոդելներ են թողարկում, ինչը շատ է բարդացնում հին վերելակների համար մասերի որոնումը։

Բացի այդ, ոլորտում կադրերի պակաս կա։ Երևանի գրեթե բոլոր վերելակները առնվազն 50 տարեկան են, իսկ շատերը` 70–ին մոտ են։ Ճիշտ է, «շատեր» ասելն այդքան էլ ճիշտ չէ։

«Օրինակ, Երևանի Դավթաշենում մոտ 300 վերելակ է գործում, դրանք ընդամենը չորս մարդ է սպասարկում», – ասում է Հովհաննիսյանը։

Ամեն ինչ պարզ է. այստեղ աշխատավարձերը ցածր են, պատասխանատվությունը` մեծ։ Ի՞նչ կլինի, եթե վերելակի մասնագետն ինչ–որ բան սխալ անի. ավելի լավ է չմտածել։ Բայց դրա մասին հաստատ չարժե անհանգստանալ։

Խիղճն ավելի ուժեղ է

Մարդը ցանկացած տեխնիկայից ուժեղ է։ Դա հերթական անգամ ապացուցում է, որ վերելակների մեր մասնագետները խորհրդային դպրոց են անցել։ Շատերն արդեն վաղուց պետք է թոշակի անցած լինեին, բայց անսխալ աշխատում են։

Ինչպես ասացինք, նրանց աշխատավարձը փոքր է, բայց խիղճը` «մեծ»։ Երկու ժաբաթ առաջ նրանց աշխատանքի շնորհիվ մի քանի մարդու կյանք է փրկել։

«Շատ էին քննարկում` ինչպես է պոկվել երևանյանն վերելակներից մեկի ճոպանը։ Իսկ իրականում հետևյալն է տեղի ունեցել։ Վերելակը վթարային ռեժիմում առաջին հարկ է իջել, դռները բացվել են ու մարդիկ դուրս են եկել։ Ու միայն դրանից հետո է ճոպանը պոկվել։ Այսինքն` անվտանգության բոլոր ռեզերվային համակարգերն աշխատել են», – ընդգծեց Հովհաննիսյանը։

Եվ դա այն դեպքում, որ վերելակները պետք է ամեն օր ստուգվեն (հետո` շաբաթը մեկ, տասը օրը մեկ, ամիսը մեկ), բայց մասնագետները պարզապես չեն հասցնում. նրանք շատ քիչ են։

Шахта лифта
© Sputnik / Diana Atoyan
Վերելակի թունելը

Կարելի է նույն Դավթաշենի վրա օրինակ բերել. օրական մի զննումը մոտ կես ժամ է տևում։ Բազմապատկենք դա 300 վերելակով, հետո բաժանենք չորս մասնագետի... երևի արժե նրանց գոնե շնորհակալություն հայտնել։

Ինքնուս մասնագե՞տ

Այ սա ոչ մի պարագայում չի խրախուսվում. ավելին` դա արգելված է, հիշեցնում է Լուսինե Հովհաննիսյանը։

Այո, մասնագետների պակաս կա, բայց որոշ բաներ պարզապես անհնար է միայնակ անել, օրինակ` անհնար է միայնակ փոխել ճոպանը։

«Դա քրեական հանցագործություն է։ Վերելակների հետ կարող են աշխատել միայն որակավորում ունեցող մասնագետները», – հիշեցնում է Հովհաննիսյանը։

Սարքելու գումար չկա, գոնե մի թքիր

Բոլորը չէ, որ կարող են իրենց թույլ տալ վերելակներն ամբողջովին փոխել։ Ամենաէժան մոդելների արժեքը սկսվում է 10 հազար դոլարից` փոխելու աշխատանքները չհաշված։ Ամենքը  չէ, որ գումար ունեն։ Բայց ամեն մեկը կարող է մի փոքր շնորհք ունենալ։

Դեռ խորհրդային տարիներին որոշել էին ստուգել` միջինը որքան են աշխատում բազմահարկ շենքերի վերելակները։ Պարզվել է, որ 9 հարկանի տան բնակիչները օրվա ընթացքում առնվազն 100 անգամ օգնվում են վերելակից։ Ընդհանուր առմամբ Երևանում մոտ 4 670 վերելակ կա։

«Քիչ մեքենա կա, որ վերելակի պես բեռնված է աշխատում։ Իսկ մեքենաների վարորդները նույնիսկ փոքր անսարքության դեպքում մեխանիկին են դիմում։ Իրենց մեքենաների փոշին են մաքրում։ Բայց, արի ու տես, նույն մարդիկ, նրանց երեխաները, կոտրում են իրենց վերելակների դռները, այրում են կոճակները։ Խոսքն, իհարկե, բոլորի մասին չէ։ Կարծում եմ` մի փոքր շնորհքը ոչ ոքի չի խանգարի։

Лифт
© Sputnik / Asatur Yesayants
Երևանյան շենքերից մեկի վերելակի ներսում

Այստեղ էլ են թքել

Իսկ հնարավոր է արդյո՞ք տեղական ուժերով վերականգնել վերելակները, այդպիսով գոնե 40-50 աշխատատեղ ստեղծելով։

Խորհրդային տարիներին Սպիտակում վերելակաշինական գործարան կար։ ԽՍՀՄ փլուզումից հետո մի քանի անգամ խոսվել է այն վերականգնելու մասին։

Սակայն Հովհաննիսյանը փաստում է, որ արդեն խոսելու բան էլ չկա։ Այդ գործարանից ինչը հնարավոր էր թալանել՝ տարել են, ինչը հնարավոր էր վաճառել՝ վաճառել են։

«Իսկ տեղական այլ արտադրողներից դեռ չկա որևէ մեկը, որ իրական բան առաջարկի», – ավելացրեց նա։

Դեռ վերելակները փոխարինելու համար գումար չկա։ Բնակիչները չունեն դա (թեև օրենքով մենք ինքներս պետք է հոգ տանենք մեր շենքերի մասին)։

Բյուջեում էլ չկա։ Բայց, այդքանով հանդերձ, կարելի է մի փոքր ողջամիտ լինել. նորոգելու գումար չկա՝ գոնե մի փչացրեք։

թեգերը:
վթար, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), Հայաստան, Երևան

Գլխավոր թեմաներ