07:18 27 հունիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.33
  • GBP605.45
  • EUR542.20
  • RUB7.56
Զինծառայողների համար նախատեսված օճառը

Ռազմական ոստիկանությունը պարզել է` ով է Գյումրիում «ՊՆ» մակնշմամբ օճառ վաճառել

© Sputnik / Andranik Ghazaryan
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
0 0 0

Պաշտպանության նախարարության պատվերով արտադրված օճառների վաճառքի փաստով հարուցվել է քրեական գործ:

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի — Sputnik. Ռազմական ոստիկանությունը պարզել է Գյումրիում «ՊՆ» մակնշմամբ օճառների վաճառքով զբաղվող անձի ինքնությունը: Facebook սոցիալական ցանցի իր էջում այս մասին գրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

Հրապարակման համաձայն` ՊՆ Գյումրու Ռազմական ոստիկանության բաժանմունքի աշխատակիցների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, թե ով է «ՊՆ» մակնշմամբ օճառ վաճառել Գյումրի քաղաքի Շահումյան փողոցի շուկայում։

Նա Գյումրու Մազմանյան փողոցի բնակիչ Գ. Մ-ն է` ծնված 1936թ.-ին: Մայիսի 24-ին՝ ժամը 09:00-ին, Գյումրու կենտրոնական շուկայի՝ Շահումյան փողոցի 26-րդ շենքի դիմաց փողոցային առևտրով զբաղվող Գ. Մ.-ի վաճառասեղանից, ինչպես նաև նրա վաճառած իրերի պահպանման նպատակով նախատեսված երկաթյա տնակում կատարված ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել է «ՊՆ» գրառմամբ 20 հատ՝ ընդհանուր 2 կգ քաշով ձեռքի օճառ:

Փաստի առթիվ ՀՀ ՊՆ Գյումրու ՌՈ բաժանմունքում նախապատրաստվում են նյութեր:

Ինչպես է զինվորների օճառը հայտնվել շուկայում. ՀՀ ԶՈւ թիկունքի պետի պարզաբանումը

Հիշեցնենք`մայիսի 23-ին ֆեյսբուքյան օգտատերերից մեկը տեսանյութ էր հրապարակել և կից գրառում կատարել՝ հայտնելով, որ Գյումրու շուկայում ՊՆ պատվերով արտադրված օճառներ են վաճառվում:

Ըստ թեմայի

Ադրբեջանոտ վերնագրեր` Նիկոլ Փաշինյանի որդու մասին. ՊՆ–ն մեկնաբանել է տարածվող լուրը
Պաշտպանության նախարարությունը մեկնաբանել է վարչապետի որդու շուրջ ստեղծված աղմուկը
Թեթև կոշիկ և զրահաբաճկոն` շապիկի վրայից. ՀՀ զինվորական համազգեստն ավելի լավն են դարձնում
Միասին եփեցին, միասին կերան. լրագրողներն ու զինվորները ճաշ են պատրաստում զորամասում
Զինծառայողների աշխատավարձը կբարձրանա. նախագիծն ընդունվեց
թեգերը:
Զինվոր, ՀՀ Պաշտպանության նախարարություն (ՊՆ), Արծրուն Հովհաննիսյան, Գյումրի, Հայաստան

Գլխավոր թեմաներ