00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եվրոպայում բարձր են գնահատել վաղնջական ժամանակների բաղադրատոմսով հայկական արտադրանքը

© Photo : Agulis PigmentsКраски на основе горных минералов из Армении
Краски на основе горных минералов из Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայ մասնագետները վերականգնել են հանքային հիմքով ներկ արտադրելու հին եղանակը։

Արամ Գարեգինյան, Sputnik Արմենիա
Հայկական բարձրավանդակում վաղնջական ժամանակներից ապրող հայերը չորս կողմից շրջապատված էին քարերով։ Այդ պատճառով Հայաստանում քարն օգտագործում էին ոչ միայն շինարարության մեջ։ Քարե վանքը կարող էին նախշազարդել քարե ներկով։ 

«Ժամանակակից Հայաստանում փոքր տարածքի վրա կարելի է տասնյակ քարեր գտնել։ Դրանցից յուրաքանչյուրից կարելի է գույնի մի քանի երանգ ստանալ։ Մեր նախնիները գիտեին` ինչքան շատ գույներ կարելի է ստանալ քարից։ Մենք որոշեցինք վերականգնել ներկ ստանալու այդ եղանակը», – ասում է «Ագուլիս Պիգմենտս» ընկերության ղեկավար Աղասի Աղաջանյանը։

© Sputnik / Aram GareginyanԱղասի Աղաջանյան. «Ագուլիս Պիգմենտս» ընկերության ղեկավար
 Եվրոպայում բարձր են գնահատել վաղնջական ժամանակների բաղադրատոմսով հայկական արտադրանքը - Sputnik Արմենիա
Աղասի Աղաջանյան. «Ագուլիս Պիգմենտս» ընկերության ղեկավար

80–ականներին նա աշխատում էր Հայկական ԽՍՀ հուշարձանների պահպանության ու պաշտպանության կենտրոնում։ 1988 թվականի իրադարձություններից առաջ նա ընկերների հետ Նախիջևան էր մեկնել։

«Արմատներով այնտեղից չեմ, բայց հուշերում մնացել է մեր եղած Ագուլիս գյուղը։ Նայել էինք, նկարահանել ու վերադարձել։ Հետո տարիներ շարունակ մտածում էի այդ անվանման մասին», –ասում է Աղաջանյանը։

Նա սկսել է  վերականգնել միջնադարյան վարպետների արվեստն ու հանքային հիմքով ներկեր պատրաստել։

Իր աշխատանքում նա Հայաստանի տարբեր հատվածներից ավելի քան 40 տեսակի քար է օգտագործում։ Աղաջանյանը նոր բան է փնտրում յուրաքանչյուր քարհանքում, որի կողքով մենք անցնում ու չենք էլ նկատում։

Базальтовые скалы - Sputnik Արմենիա
Հայ ինժեներները «գայթակղել» են ֆրանսիական «Պեժոյին». ի՞նչ գաղտնիք ունի բազալտը

Օրինակ` սառը Շիրակի սարահարթում մենք լիմոնիտ անունով միներալ ենք հանդիպում։ Դա նուրբ դեղինից մինչև նարնջագույն երանգ ունի։ Հետաքրքիր գտածոներ կան Սուրենավանում ու Եղեգնաձորում։ Վարպետն առաջիկայում ուզում է ուսումնասիրել դրանք։

Աղաջանյանը, ինչպես Պավել Բաժովի հերոսները, գնում է «քարե ծաղիկներ» փնտրելու ու գտնում է դրանք։

«Գիտարշավնե՞ր։ Իհարկե, գնում եմ։ Էլ ինչպե՞ս կարող եմ իմանալ` որտեղ ինչ քար կա»,-պատմում է նա։

Սովորաբար քարհանքերում մեծ բեկորները չեն հետաքրքրում։ Թող շինարարները տանեն դրանք։ Իսկ նրան հարկավոր է մնացածի համար անպետք փոշին ու փշուրը։ Քանի որ դրանք արդեն մանրացված են։

Ժայռաքարից բացի Աղաջանյանը հայկական կավ է հավաքում։ Դրա բուժական հատկությունների մասին գրել են դեռ Միջին դարերում։ Դրանից մանրանկարների ու սրբանկարների հիմնաներկումն էին անում, դրանով մաշկի հիվանդություններ էին բուժում ու նույնիսկ սննդի մեջ էին ավելացնում։ Այն օգտագործել են միջնադարյան հայ մանրանկարչության վարպետները` Թորոս Ռոսլինը, Սարգիս Պիծակն ու նրանց գործընկերները։

Աշխարհում սկսում են ավելի շատ նախընտրել բնական հիմքով ներկերը, այդ թվում` ներկարարական աշխատանքներում։

«Նախ` դրանց մեջ ավելի քիչ քիմիա կա։ Հետո էլ դրանք զգայուն  չեն լույսի ազդեցությանը` ի տարբերություն սինթետիկ ներկերի», – ավելացրեց նա։

Sputnik Армения выясняет причины инцидента с лифтом в Ереване - Sputnik Արմենիա
Մի թքիր, եթե չես կարող նորոգել. ի՞նչ անել Երևանի «մարդասպան» վերելակների հետ

Ընկերությունն արտահանում է իր ապրանքը մոտ 10 երկրներ, այդ թվում` Ռուսաստան, Լեհաստան, Ֆրանսիա, Իտալիա, ԱՄՆ։ Սակայն դրանք օգտագործում են ոչ միայն Փարիզում կամ Հռոմում, այլև Շիրակի սարահարթում ու Արցախում։ Օրինակ` այդ ներկով է վերականգված Լմբատավանքի (Շիրակում) ու Դադիվանքի (Արցախում) որմնանկարները։ 

Աղաջանյանի կարծիքով` կոնվեյերը լավ բան է, բայց հին երկանքն այստեղ ավելի տեղին է։

«Երկանքն էլ ենք ինքներս սարքել, դրանով ենք քարերը փշրում։ Չոր փոշի, պիգմենտ են ստանում։ Իսկ կապող բաղադրիչն արդեն էական չէ։ Այն կարող է նաև սինթետիկ լինել։ Բայց, իհարկե, բնականն ավելի լավ է։ Օրինակ` կտավատի ձեթը, ինչպես հնում էին անում», – պարզաբանում է նա։

Թե ինչպիսի գույներ կլինեն նրա նոր ներկապնակում, մենք չգիտենք։ Բայց նա ամենուր փնտրում է դրանք։ Երկրաբաններից է հարցնում, Հայաստանի երկրաբանության ինստիտուտի գիտարշավների արխիվներն է ուսումնասիրում։

Իսկ երբեմն հին ձևով է փնտրում` սար է գնում, հարցուփորձ է անում հին հովիվներին` արդյո՞ք նրանք վառ գույնի քարեր տեսել են, թե ոչ։

Լրահոս
0