13:05 04 ապրիլի 2020
Ուղիղ եթեր
  • USD502.97
  • GBP618.25
  • EUR543.86
  • RUB6.56
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
59920

Պոզները պատմել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ շփումից ստացած տպավորությունների մասին` նրան անվանելով համակրելի մարդ, որի հետ հաճելի է զրուցելը։

ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի — Sputnik. Հայտնի լրագրող և հեռուստահաղորդավար Վլադիմիր Պոզները զղջում է, որ վերջերս Հայաստան կատարած այցելության ժամանակ չի կարողացել ժամանակ գտնել և մեկնել Արցախ։ Այդ մասին նա ասել է Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

Պոզները նշել է, որ մեծ համակրանքով է վերաբերվում Հայաստանին ու հայերին, նրանց համարում է շատ խելացի։ Հայտնի լրագրողին գրավում է դժվարին պայմաններում հայերի ապրելու և վերապրելու յուրահատուկ ընդունակությունը։ Նրան դուր է գալիս այսքան դժվարությունների միջով անցած այս ազգի կենսուրախությունը։

«Ցավոք, ես չեմ եղել Լեռնային Ղարաբաղում։ Հաճույքով կմեկնեի, չեմ հասցրել։ Կգնայի, որպեսզի արտահայտեմ իմ դիրքորոշումը, որպեսզի բոլորը, այդ թվում` պարոնայք ադրբեջանցիները, հասկանան, որ իմ սիրտն այս կողմում է, ոչ թե այն», – նշել է Պոզները։

Միաժամանակ, Պոզները հայտարարել է, որ իրեն չի հուզում Բաքվի «սև ցուցակը», ավելին, այն իր մոտ միայն ժպիտ է առաջացնում։

«Ասենք թե ինձ ներառեն սև ցուցակում, և ի՞նչ։ Կարծում եմ, որ ես կշարունակեմ հանգիստ քնել գիշերները», – նշեց լրագրողը։

Պոզները նաև պատմել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ շփումից ստացած տպավորությունների մասին։ Նրա խոսքով` կառավարության ղեկավարի համար շարունակում է կարևոր մնալ իր` լրագրողի մասնագիտությունը։

«Ես նույնիսկ ցանկացա նրան ասել, որ չի կարելի լինել միաժամանակ լրագրող և վարչապետ։ Նա շփման մեջ շատ հասարակ մարդ է, նրա հետ հաճելի է զրուցելը։ Նա կարողանում է լսել, իսկ դա հազվադեպ է լինում նման կարգավիճակ ունեցող մարդկանց դեպքում։ Նա շատ համակրելի մարդ է», – ասել է Պոզները։

Պոզները Հայաստան էր ժամանել մայիսի 22-ին։ Հինգշաբթի նա վարպետության դաս անցկացրեց Հայ–Ռուսական (Սլավոնական) համալսարանում ուսանողների համար, այնուհետև` երեկոյան տեղի ունեցավ նրա` «Հրաժեշտ պատրանքներին» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը։

Ըստ թեմայի

Պոզներ. Ցեղասպանությունը վերապրած մարդկանց մասին վեպը գիրք–բացահայտում է
Վլադիմիր Պոզներ. «Հայերն ուղղակի ցնցող են»
Հայաստանին ժողովրդավարություն պետք է, Ադրբեջանին` ոչ. Պոզներ
թեգերը:
հայ, Նիկոլ Փաշինյան, Արցախ, Հայաստան, Վլադիմիր Պոզներ

Գլխավոր թեմաներ