04:23 20 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.26
  • GBP593.94
  • EUR526.74
  • RUB7.42
ՀԱյկուհի Մաթևոսյան

Գեղեցկուհի Հայկուհի Մաթևոսյանը պատասխանում է բոլոր քննադատություններին

© Sputnik / Aram Nersesyan ,
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
51701

Ազգային գեղեցկության մրցույթ 2019 հաղթող Հայկուհի Մաթևոսյանը պատասխանել է սոցցանցերում իրեն վիրավորողներին։

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի — Sputnik. Հայաստանի գեղեցկուհի 2019 Հայկուհի Մաթևոսյանը Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ պարզաբանեց, որ իր, մեղմ ասած, անհաջող պատասխանն այն մասին, թե մեկ կիլոգրամ բամբակն է ավելի ծանր, թե մեկ կիլոգրամ երկաթը, հումորային է եղել։

Miss Armenia - 2019 Айкуи Матевосян
© Sputnik / Aram Nersesyan ,
Հայկուհի Մաթևոսյան

Երևանում մայիսի 11-ին անցկացված գեղեցկության մրցույթից հետո, Մաթևոսյանին խիստ քննադատության են ենթարկել։ Տարբեր կարծիքներ են հնչել, այդ թվում վիրավորական բնույթի, ինչպես նրա արտաքինի, այնպես էլ ինտելեկտի մասին։ Սոցցանցերում և ԶԼՄ–ներում տարածվում էր նաև երկու տարվա վաղեմություն ունեցող մի տեսանյութ, որում Մաթևոսյանը Miss Armenia 2017 գեղեցկության մրցույթից հետո պատասխանում է բամբակի և երկաթի մասին չարաբաստիկ հարցին։

«Դա 2017 թվականին էր, Miss Armenia մրցույթին մասնակցելուց հետո։ Հարցերը հումորային էին, և ես էլ որոշեցի հումորով պատասխանել դրանց։ Եվ նույնիսկ հաստատեցի, որ մեկ կիլոգրամ երկաթն ավելի ծանր է, քան մեկ կիլոգրամ բամբակը։ Ավելի ուշ ինքս էի ծիծաղում իմ պատասխանի վրա, ցույց տալիս ընկերներիս։ Սակայն այսպիսի քննադատություն և նման արձագանք երկու տարի անց չէի սպասում», – ասաց Մաթևոսյանը։

Նա նշեց, որ իրեն ճանաչող մարդիկ հասկանում են, որ դա պարզապես հումոր է եղել և ոչ մի կապ չունի իր ինտելեկտի հետ։

Մյուս հարցը, որն այդքան հետաքրքրում է հանրությանը, այն է, թե որքանով է բնական նրա գեղեցկությունը։ Աղջիկը խոստովանել է, որ շուրթերը չի մեծացրել, սակայն վիրահատել է քթի միջնապատը։

Այն հարցին, ինչպես է նրան հաջողվում պահպանել գեղեցիկ կազմվածքը, Հայկուհին պատասխանել է, որ դա գենետիկ է։ Պարզվում է`  աղջիկն ուտում է օրվա ցանկացած ժամի և որևէ բանում իրեն չի սահմանափակում։ Սակայն ֆիզիկական վարժությունները չի անտեսում. նա կանոնավոր կերպով մարզասրահ է այցելում։

Հայկուհին Երևանի պետական համալսարանի ուսանողուհի է, ապագայում ցանկանում է լավ փաստաբան դառնալ։

Մամուլի ասուլիսին ներկա էր նաև գեղեցկության ազգային մրցույթի վիցե  միսս, ԵՊՀ շրջանավարտ (արևելագիտության ֆակուլտետ) Էմմանուելա Գրիգորյանը։ Ապագայում նա ուզում է հոգեբան դառնալ, որպեսզի օգնի մարդկանց գտնել սեփական «ես»–ը և վստահություն ձեռք բերել։

Вице-мисс национального конкурса красоты Эммануэла Григорян
© Sputnik / Aram Nersesyan ,
Էմմանուելա Գրիգորյանը

«Ուզում եմ մարդկանց օգտակար լինեմ, ինձնից հետո որևէ լավ հետք թողնեմ։ Ուզում եմ օգնել հատկապես հաշմանդամություն ունեցող մարդկանց, որ նրանք կրկին սեփական ուժերի հանդեպ հավատ ձեռք բերել», – ասաց Գրիգորյանը։

Էմմանուելան խոստովանեց` սրտնեղել է, որ երկրի առաջին գեղեցկուհու տիտղոսն ինքը չի վաստակել, սակայն երախտապարտ է ձեռք բերված փորձի համար։

«Սա նվազագույն գումարն է, որոշակի բաներ արվել են բարտերային հիմունքներով», – ասաց Դանիելյանը։

Նա ընդգծեց, որ կանի ամեն ինչ, որպեսզի մրցույթն ամենամյա լինի և ավելի մասշտաբային դառնա։

Вице-мисс национального конкурса красоты Эммануэла Григорян
© Sputnik / Aram Nersesyan ,
Էմմանուելա Գրիգորյանը

Նշենք, որ գեղեցկության ազգային մրցույթին կարող են մասնակցել 168 սմ–ից բարձր հասակ ունեցող 17-27 տարեկան աղջիկները, որոնց կառուցվածքը մոտ է 90-60-90 պարամետրերին և որոնք պլաստիկ վիրահատական միջամտությունների չեն ենթարկվել։

Այժմ կազմակերպիչները բանակցում են, որպեսզի Հայկուհին Հայաստանը ներկայացնի նաև այլ միջազգային մրցույթներին։

Ըստ թեմայի

Ֆիլիպինցի գեղեցկուհին «Միսս Տիեզերք» է դարձել
Հայտնի է «Միսս Ռուսաստան 2019» մրցույթի հաղթողի անունը. լուսանկարներ
Երևանում ընտրեցին Հայաստանի ամենագեղեցիկ աղջկան. ո՞վ է նա
թեգերը:
Գեղեցկության մրցույթ, Գեղեցկուհի, Հայաստան

Գլխավոր թեմաներ