00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Արմենուհի Տիգրանյան
«Ցեղասպանություն է նաև ինքնության վերստեղծման խոչընդոտումը»․ մշակութաբան Արմենուհի Տիգրանյան
23:44
15 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպե՞ս է կոտրվել նոր այգու արձանը. պարզաբանումներ սկանդալի շուրջ

© Sputnik / Asatur YesayantsОтремонтированный парк к 2800-летию Еревана
Отремонтированный парк к 2800-летию Еревана - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նոր, ամբողջովին վերականգնված այգին, որն ընդամենը մեկ ամսվա ընթացքում դարձավ երևանցիների ու զբոսաշրջիկների սիրելի վայրերից մեկը, մնացել է առանց իր գլխավոր արձաններից մեկի` նավակով տղայի։

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի — Sputnik. «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամն ապամոնտաժել է երևանյան նոր այգում տեղադրված նավակով տղայի արձանը`այն վերականգնելու համար. մայիսի 31–ի առավոտյան արձանն արդեն իր տեղում կլինի։ Այս մասին Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնեց «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի տնօրեն Արամ Ղազարյանը։

Առավոտից Facebook–ի օգտատերերը տարածում են մի լուսանկար, որտեղ երևում է արձանը`վնասված ձեռքով։ Նավակով տղայի ձեռքը կոտրված է։ Մարդիկ վրդովված էին պատահածի առիթով։

«Երեկ երեկոյան, երբ այգին մարդաշատ էր, մի երիտասարդ տղա` այգում վազելիս, ոտքի ուժեղ հարվածով պատահաբար խփել է նավակով տղայի արձանի ձեռքին, ինչի պատճառով արձանի ձեռքը՝ երկաթի զոդման հատվածից պոկվել է», – ասել է Ղազարյանը։

Արձանը բրոնզաձույլ է և պատրաստված է բրոնզաձույլ արձանների պատրաստման դասական տեխնոլոգիայով՝ կվարցե ավազի օգտագործմամբ:

Отремонтированный парк к 2800-летию Еревана - Sputnik Արմենիա
Երևանի նոր զարդը. 2800–ամյա մայրաքաղաքի «նորածին» այգին արդեն գործում է. ֆոտոշարք

Միաժամանակ հիմնադրամի տնօրենը նշում է, որ ռեստավրացիայի ընթացքում զոդումն իրականացվելու է ավելի ուժեղ ամրացմամբ, որպեսզի հետագայում անգամ շատ ուժեղ հարվածների դեպքում խնդիրը չկրկնվի:

«Ամեն դեպքում կոչ ենք անում, որպեսզի այգու այցելուները երեխաների արձանների վրա չբարձրացնեն. արձանները նախատեսված չեն ոչ հարվածներ ընդունելու և ոչ էլ մարդկային ծանր քաշին դիմանալու համար», – նշված է հարցման պատասխանի մեջ։

Հիմնադրամի ներկայացուցիչները խնդրում են խոտածածկը չտրորել: Դրանց վրայով քայլելու դեպքում, վնասվում է ոչ միայն խոտածածկն, այլ նաև այդ հատվածների ավտոմատ ոռոգման համակարգը:

«Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի և ՀՀ ոստիկանության միջև կնքվել է պայմանագիր, ըստ որի այգու շուրջօրյա պահպանությունն իրականացվում է մի քանի ոստիկանների կողմից:

© Sputnik / Asatur YesayantsԿոտրված արձանի տեղը նոր այգում
Ինչպե՞ս է կոտրվել նոր այգու արձանը. պարզաբանումներ սկանդալի շուրջ  - Sputnik Արմենիա
Կոտրված արձանի տեղը նոր այգում

«Ցանկանում ենք նաև շնորհակալություն հայտնել՝ Երևանի 2800-ամյակի այգու այցելուների հնչեցրած հազարավոր բարձր գնահատականների, դրական արձագանքների և բարի խոսքերի համար», – ասված է Sputnik Արմենիային ուղարկած պատասխանում։

Քանդակագործ Լևոն Թոքմաջյանն իր հերթին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նշեց, որ քանդակն իսկապես չէր կարող դիմակայել ծանրությանը կամ հարվածին։

Статуя Продавец воды в Ереване - Sputnik Արմենիա
Ջուր եմ ծախում, սա՜ռը ջուր, բայց արդեն Պեպոյից քիչ այն կողմ, առաջվա տեղից քիչ հեռու

«Տղայի ձեռքն օդում է, այդ պատճառով լրիվ ռեալ է, որ այն չի դիմանալ, հնարավոր է` այդ հատվածը լավ զոդված չի եղել», – ասաց Թոքմաջյանը։

Քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց, որ Երևանի քաղաքապետարանը ցավում է տեղի ունեցածի համար, սակայն ամբողջ պատասխանատվությունը հիմնադրամն է կրում, քաղաքային իշխանությունի չի կարող վերահսկել այն ամենը, ինչ տեղի է ունենում։

Նա որպես օրինակ բերեց Կարապի լճի մոտ տեղադրված Առնո բաբաջանյանի արձանը։

«Արձանը մշտապես «շփման» մեջ է մարդկանց հետ. դրա վրա նստում են, լուսանկարվում են, երեխաները մագլցում են վրան։ Հնարավոր է` այստեղ երևում է արված աշխատանքի բարձր որակը», – ասաց Կարապետյանը։

© Sputnik / Asatur YesayantsԿոտրված արձանի տեղը նոր այգում
Ինչպե՞ս է կոտրվել նոր այգու արձանը. պարզաբանումներ սկանդալի շուրջ  - Sputnik Արմենիա
Կոտրված արձանի տեղը նոր այգում

Հիշեցնենք` Երևանի 2800–ամյակին նվիրված այգու հանդիսավոր բացումը կայացել է մայիսի 10-ին։ Բացման մասնակցել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։

Նշենք, որ այգին վերանորոգվել և ամբողջությամբ վերակառուցվել է Վարդանյան ընտանիքի ֆինանսավորմամբ։ Աշխատանքների վրա ծախսվել է 5,3 միլիոն դոլար։

Այգում տեղադրված է 2800 շատրվան, 7 բրոնզե հուշարձան։ Այն զարդարված է հին հայկական գորգերի նախշերով և 70 տեսակի 250 ծառերով։ Վարդանյանների ընտանիքը 99 տարի հոգալու է այգու վերանորոգման աշխատանքների և խնամքի հետ կապված բոլոր ծախսերը։

Լրահոս
0