16:19 23 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.13
  • GBP596.40
  • EUR525.98
  • RUB7.47
Կին և ամուսին

Հայաստանում կանայք օրենքով կարգելեն ամուսիններին խաղադրույքներ կատարել

© Sputnik / Andranik Ghazaryan
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
1307 0 0

Աղմկահարույց օրենքը հասել է խորհրդարանի լիագումար նիստի քննարկմանը։

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի — Sputnik. Հայաստանում կանայք կարող են արգելել խաղամոլ ամուսիններին խաղադրույքներ կատարել։ Այդ մասին խորհրդարանական լսումների ընթացքում ասաց տոտալիզատորների և բուքմեյքերական ընկերությունների աշխատանքը սահմանափակելու մասին օրինագծի հեղինակներից մեկը` Ալենը Սիմոնյանը։

«Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում շտկումները ենթադրում են վիճակախաղերի և շահումով խաղերի, խաղային ավտոմատների և խաղադրույքների պայմանների խստացում։ Խաղատները 1,5 տարվա ընթացքում պետք է տեղափոխվեն Ծաղկաձոր, Սևան, Ջերմուկ և Մեղրի, իսկ խաղային ավտոմատները պետք է հավաքվեն օրենքն ընդունելուց հետո 10 օրվա ընթացքում։

«Վիճակախաղերի, օնլայն խաղադրույքների կատարումն իրականցվում է երկրի ամբողջ տարածքում։ Մեծ մասը տեղակայված է խիտ բնակեցված շրջաններում` բացասական ազդեցություն ունենալով հասարակության վրա, գայթակղելով քաղաքացիներին», – ասաց Ալեն Սիմոնյանը։

Օրինագծի համաձայն` ամուսիններից մեկը կարող է դատական կարգով արգելել մյուսին մտնել խաղասրահ։

«Ամուսիների ունեցվածքն ընդհանուր է համարվում։ Եթե, օրինակ, ամուսինը վաճառում է բնակարանը, ապա դա նաև կնոջ ունեցվածքն է։ Արգելքը դրվում է դատական կարգով», – ասաց Սիմոնյանը։

Բացի այդ, խաղի վրա դրվում է նաև տարիքային սահմանափակում` 21+։ Գրեթե բացառվում է կանխիկ գործարքների հնարավորությունը։

«Օնլայն ոլորտն ունի իր խնդիրները, բայց մենք չենք կարող փախչել դրանից, չենք կարող այն սահմանափակել», – նշեց Սիմոնյանը։

Նա նշեց, որ նախագիծը երկու անգամ դրական եզրակացություն է ստացել կառավարության կողմից, բյուջեի համար հնարավոր բացասական ազդեցությունը նվազագույն է։

Օնլայն խաղերի վրա սահմանափակումների հարցում Սիմոնյանի հետ համաձայն չէ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։

«Մենք դա կանենք։ 1,5 տարվա ընթացքում կմշակենք միջոցների փաթեթ, որոնք սահմանափակում են օնլայն խաղադրույքներ անելու հնարավորությունը։ Արդեն կան առաջարկներ, բայց պետք է հավասարակշռել դրանք», – ասաց Թունյանը։

Անդրադառնալով խաղային ավտոմատների սահմանափակումը հետաձգելու հարցին (սեփականատերերը խնդրում են թույլ տալ օգտագործել դրանք բուքմեյքերական կետերի տարածքում 1,5 տարվա ընթացքում- խմբ.), Թունյանը նշեց, որ առայժմ որոշում չի ընդունվել։

Օրենքն ուժի մեջ կմտնի 2020թ–ի նոյեմբերին։ Բայց դա չի վերաբերում գազալցակայաններում ավտոմատացված ապարատներին, որոնք պետք է հանվեն օրինագծի ընդունումից 10 օր անց։ Սիմոնյանի խոսքով` Հայաստանում դրանք մոտ 1000 են։

Մայիսի 29-ին բուքմեյքերական գրասենյակների աշխատակիցների մի խումբ փակել էր Բաղրամյան պողոտան, ԱԺ–ի շենքի դիմաց` պահանջելով վերանայել այդ ընկերությունների գործունեության պայմանները խստացնելու օրինագիծը։ Բողոքի ակցիայի մասնակիցները համաձայնել էին բանակցել օրենսդիր իշխանության ցանկացած ներկայացուցչի հետ, բացի «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանից, որն օրինագծի հեղինակներից մեկն է։

Բուքմեյքերները 1.5 տարի ժամանակ ունեն. Թունյանը ներկայացրել է փոփոխությունները

Նշենք` հանրահավաքի մասնակիցներին հաջողվել է հանդիպել ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Բաբկեն Թունյանի հետ, որը, "Goodwin" ընկերության ղեկավար Սարգիս Միքայելյանի խոսքով, խոստացել է հաշվի առնել նրանց առաջարկություններն ու թույլ տալ խաղային սարքեր օգտագործել բուքմեյքերական գրասենյակներում (նրանք արդեն սկսել են հանել սարքերը գազալցակայաններից)։

Ըստ թեմայի

Երևանում դիմակով, զինված անձը հափշտակություն է կատարել «Վիվարո» բուքմեյքերական գրասենյակից
Փաշինյանը ջնջում է բուքմեյքերական «ստավկաներով» նկարված թվերը
Բուքմեյքերական գրասենյակներին թույլ կտան աշխատել ևս մի տարի. օրենքի նախագիծը մեղմացվել է
թեգերը:
Բաբկեն Թունյան, Ալեն Սիմոնյան, Բողոքի ակցիա, բուքմեյքեր, ԱԺ, Հայաստան

Գլխավոր թեմաներ