22:11 07 դեկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD478.03
  • GBP627.41
  • EUR530.47
  • RUB7.50
Սիսիանի լեռներում աճեցված հատապտուղներ

Ազնվամորու հեղափոխություն․ Հայաստանի լեռներում կանայք պայքարում են աղքատության դեմ

© Photo : provided by Victoria Raspberry Producer Group
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
146 0 0

Կանանց ֆերմերային կոլեկտիվները Սիսիանի գյուղերում օգնում են տղամարդկանց գումար վաստակել արժանավայել կյանքի համար։ Այստեղ արդեն մի քանի տարի աճեցնում են էկոլոգիապես մաքուր ազնվամորի։

Արամ Գարեգինյան, Sputnik Արմենիա
ԽՍՀՄ անկումից հետո Սիսիանի հարակից գյուղերից սկսել են հեռանալ։ Ձմեռներն այստեղ ցուրտ են, և պտղատու այգիները չեն դիմանում։ Մնում են հացահատիկը, կարտոֆիլը և կաղամբը։ Ճիշտ է, այստեղ հիանալի մարգագետիններ կան։ Միայն թե հին կոլտնտեսային անասնագոմերը քանդվել են։ Ով կարողանում է՝ կառուցում է սեփականը, ով չի կարող, նա գոյատևում է ինչպես կարող է։

Տրակտորներն անվճար չեն հերկի, կոմբայնները՝ չեն հավաքի։ Տղամարդիկ առանց տեխնիկայի ինչ կարողանում են, քամում են հողից, բայց…

«Հուլիսի կեսին եկեք մեզ մոտ՝ Աշոտավան։ Այդ ժամանակ էլ կասեք, թե որտեղ է լավ․ ձեր Երևանում՝ ասֆալտի վրա՞, թե մեզ մոտ», - կատակում է Վիկտորյա Խաչատրյանը։

Գյուղի կանայք, միավորվելով, ծրագիր են գրել և ֆինանսավորում ստացել բարեգործական կազմակերպություններից (World Vision և «Շեն» հիմնադրամ)։ Լքված հողերում նրանք մի քանի հազար քառակուսի մետր հատապտուղների «այգիներ» են աճեցրել։

«Մեր հողն այդքան բերրի չէ։ Փոխարենը օդը և ջուրը հիանալի են։ Լեռները բարձր են, գետերը՝ զուլալ։ Լեռներում, ուր գնաս, աղբյուրներ են։ Այնպես որ, մի նայեք, որ եղանակը ցուրտ է։ Հատապտուղների համար լավ է», - ասում է Վիկտորյան։

Ի՞նչն է եղել աշխատանքի համար գլխավորը։ Փող գտնե՞լ, հովանավորնե՞ր։ Ոչ, հավելում է նա, գլխավորը ինչ-որ բան ինքնուրույն ներդնելն է, չէ որ այդ դեպքում գործը չես թողնի։

Фермерские кооперативы по выращиванию ягод в Сисианском регионе, Армения
© Photo : provided by Victoria Raspberry Producer Group
Սիսիանի լեռներում աճեցված հատապտուղներ

Գյուղացիները տնկիներ են գնել և 6-տոննանոց տարաներ՝ չժանգոտվող մետաղից, ու դարձրել կաթիլային ոռոգման համար ռեզերվուարներ։

«Մեզ արդեն տվել են կաթիլային համակարգ և հերկելու տեխնիկա։ Այստեղ սովորական տրակտորով չես հերկի։ Ազնվամորին, ամեն դեպքում, կարտոֆիլ չէ, հատուկ տեխնիկա է պետք։ Բայց մենք ինքներս ինչ-որ ներդրում ենք արել, հասկանո՞ւմ եք։ Դա նշանակում է, որ եթե հիմա տեխնիկան փչանա կամ ոռոգման խողովակը պատռվի, մենք դրանք չենք գցի ցախատանը։ Մեր ամուսինները, որդիներն ամեն գնով կնորոգեն», - բացատրում է Վիկտորյան։

Տեսնելով, թե ինչպես են աշխատում Աշոտավանում, «ազնվամորու հեռանկարների» մասին մտածել են նաև հարևան գյուղերում։ Հիմա Սիսիանի գյուղերում գործում են մոտ տասը հատապտղային կոլեկտիվներ։ Միայն Աշոտավանում դրանք երեքն են (այդ թվում՝ Խաչատրյանի կոլեկտիվը), իսկ Հացավանում՝ երկուսը։

«Միայն պատկերացրեք, թե մեր կյանքն ինչպես փոխվեց։ Երբ ամռանը գաք, կտեսնեք, թե մարդիկ ինչ ոգևորված են աշխատում», - ծիծաղելով ասում է Խաչատրյանը։

Նման տրամադրությամբ այստեղ ոչ միայն աշխատում են, այլ նաև հանգստանում։ Հունիսի վերջին Աշոտավանում արդեն երրորդ անգամ տեղի կունենա հատապտուղների փառատոնը։ Այստեղ կարող է իր արտադրանքը ներկայացնել ցանկացած գյուղացի։ Հատապտուղների հարցում նույնպես սահմանափակում չկա։ Մոշ, ազնվամորի, հաղարջ․ ինչ աճեցրել ես, բեր։

Բայց դա էլ դեռ ամենը չէ։ Այստեղ աճեցնում են օրգանական հատապտուղներ։ Այստեղ բարձրությունը ծովի մակարդակից 2 հազար մետր է, օդը՝ մաքուր, ջուրը՝ վճիտ։ Այստեղ վստահ են, այս ամենից հետո քիմիա օգտագործելն ուղղակի հանցագործություն է։

«Աշխատանքը, իհարկե, ավելի շատ է։ Բայց ոչինչ, մենք աշխատանքից չենք վախենում։ Օգտագործում ենք հին մեթոդներ։ Սխտորի ջուր, քացախի լուծույթ։ Եվ լավ էլ աճում է», - պատմում է Խաչատրյանը։

Շուտով նրա կոլեկտիվը պատրաստվում է օրգանական սերտիֆիկատ ստանալ այգիների համար։ Իսկ երևանյան սուպերմարկետներից մեկն արդեն խոստացել է արտոնյալ պայմաններով գնել նրանց ապրանքը։

Ըստ թեմայի

Այգիներ` անապատի փոխարեն. Հայաստան–Իրան սահմանի «պիստակային դրախտը»
Եվրոպայում բարձր են գնահատել վաղնջական ժամանակների բաղադրատոմսով հայկական արտադրանքը
Հայ ինժեներները «գայթակղել» են ֆրանսիական «Պեժոյին». ի՞նչ գաղտնիք ունի բազալտը
Սահմանապահի գաղտնիքը. ինչպե՞ս է 93–ամյա Սերգեյ Հովհաննիսյանը հիանալի հիշողություն պահպանել
Հունական «համով», հայկական ոգով. ինչպես վանաձորցի ընտանիքը հրուշակարան բացեց
Հարկային տեսուչը փոխել է աշխատանքը. նա մարդկանց համար տանձ կաճեցնի
թեգերը:
Սյունիք, Հայաստան

Գլխավոր թեմաներ