16:16 23 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.13
  • GBP596.40
  • EUR525.98
  • RUB7.47
Երիտասարդ աղջիկ

Տիկնիկի կերպար և ո՛չ բարձրակրունկին. 2019–ի ամռան նորաձևությունը կզարմացնի հայուհիներին

CC0 / tokatlian / Streetstyle
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
36910

Ամառային գնումներին անցնելուց առաջ տեղեկացեք, թե ինչն է այս սեզոնին առավել ոճային համարվում ու ընկալվում: Sputnik Արմենիան պատմում է, թե այս տարվա ամառն ինչ անակնկալներ է հրամցնում նորաձևությանը հետևող հայուհիներին։

Լիլիթ Հարությունյան, Sputnik Արմենիա

Նորաձևության բլոգեր, «Հայկական ապրանքանիշներ» նախագծի ղեկավար, Mashroom բյութի բլոգի հիմնադիր Մարիաննա Քաբաբյանը կարծում է, որ էկլեկտիկան շարունակում է ժամանակակից նորաձևությունը տարբերող առանձնահատկություն մնալ։

Նա Sputnik Արմենիայի հետ զրույցում պարզաբանեց, որ յուրաքանչյուր սեզոնի ընթացքում լինում են նորույթներ, բայց կան նաև ընդհանուր միտումներ, որոնք ոճաբանները դասակարգում են ըստ տասնամյակների։

Основатель бьюти-блога Mashroom Марианна Кабабян
© Photo : provided by Marianna Kababyan
Mashroom բյութի բլոգի հիմնադիր Մարիաննա Քաբաբյան

«Օրինակ` միմյանցից խիստ տարբերվում էր 60, 70, 80-ականների նորաձևությունը: Յուրաքանչյուր տասնամյակը նշանավորվել է իր ոճով և միայն իրեն բնորոշ միտումներով, որոնք տարածվել են ամբողջ աշխարհում: Այսօր մենք այն փուլին ենք հասել, երբ նորաձև կարող է լինել ամեն բան, այսինքն ժամանակակից նորաձևության առանձնահատկությունն իր էկլեկտիկայի մեջ է», – նշեց բլոգերը (էկլեկտիկա – տարբեր ոճերի, մոտեցումների, գաղափարների, երբեմն անհամատեղելի թվացող տարրերի ընտրողական համատեղում, միավորում, մեկտեղում. խմբ.):

Նրա խոսքով` այսօր յուրաքանչյուրն ընտրում է այն, ինչն առավել օպտիմալ է համարում տվյալ պահին, տվյալ միջոցառման համար, այն, ինչը արտահայտում է իր տրամադրությունը, զգացմունքը, ուղերձը, որը մարդը փորձում է փոխանցել հասարակությանն իր ոճի և արտաքին տեսքի օգնությամբ: Քանի որ նորաձևությունը, նախևառաջ, ինքնարտահայտման ձև է:

«Էկլեկտիկան շարունակում է արդիական մնալ, սակայն այսօր նորաձև է համարվում 90–ականների նորաձևությունը, մասնավորապես, ուրբանիստական ոճը, որը գլխավորապես ասոցացվում է այնպիսի երաժշտական ժանրերի մշակույթի հետ, ինչպիսիք են ռեփը և հիփ–հոփը», – ասաց նորաձևության բլոգերը:

Урбанистический стиль в одежде
CC0 / Anthony Ginsbrook
Ուրբանիստական ոճ

Նշենք, որ ուրբանիստական ոճը ենթադրում է, նախևառաջ, հարմարավետություն և գեղեցկություն` արտացոլելով ինքնարտահայտման ազատությունը և քաղաքային կյանքի ժամանակակից ռիթմի դինամիկան:

Ինչ վերաբերում է այս ամռան միտումներին, ապա, Մարիաննայի խոսքով, շատ նորաձև է բեյբի-դոլերի կերպարը:

«Թեթև «տիկնիկային» զգեստները` լայն բոլորածալերով և ժանյակներով: Այս շքեղ թեթևությունն ավելի հարմար է ամռանը: Հիմնական գույնը սպիտակն է, ինչպես նաև նեոնային երանգները, որոնք, մի կողմից, հիշեցնում են 90-ականների էսթետիկան, մյուս կողմից` արդիական են գրեթե յուրաքանչյուր ամառ», – ասաց նա` ավելացնելով, որ զգեստները կարող են լինել երկար, կարճ կամ շատ կարճ. ամեն ինչ կախված է մարդու նախասիրություններից և այն հանգամանքից, թե որտեղ է հայտնվելու այդ զգեստով: Ծովափնյա հանգստի համար, օրինակ, որևէ սահմանափակում չկա:

Նորաձևության բլոգերն առաջարկում է համադրել զգեստները մյուլիների (հետնամաս չունեցող կոշիկ. խմբ.) հետ: Նրա կարծիքով` մյուլիները երբեմն փոքր–ինչ տղամարդու կոշիկ են հիշեցնում, ինչը մի փոքր կոպտություն է հաղորդում` բեյբի-դոլ ոճի թեթև զգեստների հետ բավական հետաքրքիր «լուք» (տեսք) ստեղծելով:

Туфли-мюли
© AFP 2018 / MARK DAVIS
Մյուլի

Ընդհանուր առմամբ նորաձև կլինեն հագուստի գրեթե բոլոր տարրերը, որոնք արդիական են ամեն ամառ` ծղոտե պայուսակներ, գլխարկներ, հետաքրքիր աքսեսուարներ, որոնց առատությունը, ի դեպ, միայն ողջունելի է:

«Կարելի է հենքային զգեստապահարան «հավաքել», օրինակ` բարձր իրան ունեցող ջինս, սպիտակ շապիկ, մյուլի, սպորտային կոշիկ։ Կարելի է նաև աքսեսուարների օգնությամբ տարբեր ոճային կերպարներ ստանալ: Այդ հագուստը կարելի է համադրել ծղոտե գլխարկի կամ պայուսակի հետ: Բացի այդ, կարելի է հեշտությամբ նորաձև «լուք» ստեղծել` 90-ականների նորաձևությունից մի քանի տարր ավելացնելով` նեղ ակնոց, կեպի, ուսապարկ, երկար գուլպաներով սպորտային կոշիկ և այլն», – նշեց Մարիաննան:

Девушка с соломенной сумкой
CC0 / Linda Rose
Ծղոտից կարված պայուսակ

Միակ բանը, որ բլոգերը խորհուրդ չի տալիս նորաձևությանը հետևող կանանց, բարձրակրունկն է: Նրա խոսքով` դրանք արդեն շուրջ 5 տարի է, ինչ նորաձև չեն, քանի որ համարվում է, որ կյանքի ժամանակակից ռիթմը (երբ կանայք սոցիալապես ակտիվ են, ինչը շատ աշխատանք և վազք է ենթադրում) թույլ չի տալիս բարձրակրունկ կոշիկ հագնել:

«Կարծիք է ձևավորվել, որ եթե կինը կարող է թույլ տալ իրեն նման կոշիկ հագնել, ապա հավանաբար նա որևէ օգտակար բանով չի զբաղվում: Նույնիսկ դասական բարձրակրունկ կոշիկները խիստ փոխվել են. կրունկն առավելագույնս փոքրացել է և, հարմարությունից ելնելով, ավելի շատ սկսել է տղամարդու կոշիկի կրունկ հիշեցնել», – ասաց նա:

Մարիաննան նաև ավելացրեց, որ հենց ժամանակակից կնոջ կյանքի տեմպն է այդքան պահանջված դարձրել սպորտային կոշիկը, որը երբեմն համադրում են նույնիսկ երեկոյան կամ «բեյբի–դոլ» զգեստների հետ:

Невеста в кедах
Սպորտային կոշիկ հագած հարսնացու

Ըստ թեմայի

Երևանյան շոգին էլ կարելի է նորաձև հագնվել․ 2018-ի ամառվա նորաձևության միտումները
Բյուստյե, փայլ և պլիս․ 2019թ-ի գլխապտույտ առաջացնող նորաձևությունը
Գայթակղություն և մի քիչ էրոտիկա. ինչ են ցուցադրել Բեռլինի նորաձևության շաբաթում
Ամերիկյան Vogue ամսագիրը բացահայտել է 2019–ի նորաձևության գլխավոր միտումը
թեգերը:
կոշիկ, հագուստ, նորաձևություն, Հայաստան

Գլխավոր թեմաներ